Ես գրկեցի նրան...Նա էլ գրկեց ինձ...Ի վերջո իրարից ազատվելով սկսեցինք իրար նայել: Ես փախցնում էի հայացքս:
-Էռնա՛:
-Հա Արմեն:
-Կարմրել ես:
-Իրո՞ք:
-Հա: Բայց տենց շատ սիրուն ես:
-Ի՛:
-Ի՞նչ:
-Ես քեզ ասե՞լ եմ, որ քո ընկերուհին եմ ու դու ինձ կարող ես դիմել այնպես ինչպես ուզես:
-Ես առարկաներին իրենց անուններով եմ սիրում դիմել, դե դու էլ գեղեցիկ ես ու ես քեզ ասում եմ "սիրուն":
-Սպասիր:
-Ինչի՞ն:
-Ես առարկա՞ եմ:
-Բայց ես այդպիսի բան չասացի:
-Ասացիր՛:
-Ներիր, լեզվի սայթաքում էր:
-Ու կյանքի խորտակում:
-Այսին՞քն:
-Մոռացիր, կատակում եմ:
Սկսեց ծիծաղել:
-Առիթ չեմ տալիս: Ես քեզ միշտ կհիշեցնեմ սրա մասին:
-Հիշաչա՞ր ես, հա՞:
-Հա՛:
-Ես էլ քեզ հիշեցնե՞մ:
-Ի՞նչ պետք է հիշեցնես:
-Հիշու՞մ ես, որ ես քեզ համ...
-Հիշու՛մ եմ...Բայց միա՛յն դու...
Նա ձեռքը դրեց պատին:-Է՛յ, հեռու՛ քաշվիր, տխմա՛ր:
Նա էլ ավելի մոտեցավ ու փսփսաց ականջիս.
-Այլևս երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք, ինձ այդպես չդիմես:
Բրդեցի նրան.
-Թե չէ ի՞նչ:
-Թե չէ կփոշմանես...
-Այդ ի՞նչ ես անելու, որ ես էլ կփոշմանեմ:
-Կտեսնես:
-Տխմա՛ր:
Նա մոտ եկավ ու համբուրեց...
Ես հրեցի նրան:
-Հիմա՛ր, ետ քաշվիր:
-Ես քեզ սիրում եմ, Էռնա:
Այդ պահին ես նկատեցի, որ ընկեր Գրիգորյանը դռնից մեզ է նայում: Ես հազացի, որ Արմենը ետ շրջվի ու տեսնի, թե ինչ է արել:
-Ուրեմն...
Ընկեր Գրիգորյանի խոսքի վրա էլ Արմենը շրջվեց ու նրան տեսնելով թուքը կուլ տվեց:
-Դուք, ենթադրելով, որ երկար դասամիջոցին բոլորը գնում են դուրս ու դպրոցում գրեթե մարդ չի լինում, եկել եք ու այստեղ...
-Ընկեր Գրիգորյան, դուք ամեն ինչ սխալ եք հասկացել:
-Ես ոչի՛նչ սխալ չեմ հասկացել:
-Ախր...
-Դուրս կորեք: Աչքիս չերևա՛ք: Աստվա՜ծ իմ: Խայտառակ եղանք...Տնօրենի սենյակում
-...Պարոն Քոչարյան ու այս երկուսը գնացել էին կիսվող դասարան ու համբուրվում էին:
-Ինչպե՞ս թե:
-Այո՛, այո, ես իմ աչքով եմ տեսել:
Ես նայեցի Մենչին:
-Էռնա՞,-դու ինձ ոչինչ չունե՞ս ասելու:
Ես գլուխս կախեցի ու երբ ուզում էի մի բան ասել, տնօրենը խոսեց:
-Ես ձեզ դպրոցից դուրս եմ անում: Իմ դպրոցում չպե՛տք է նման բան լինի: Սա խայտառակություն է թե՛ դպրոցի, թե՛ իմ անձի նկատմամբ: Երկուսդ գնացեք դասարան ու հրաժեշտ տվեք ձեր կուրսեցիներին, ապա պայուսակներով եկեք ինձ մոտ, որ թղթերը վերցնեք:
Արցունքները գլորվում էին աչքերիցս:
-Դուրս եկեք, ես մի քանի անավարտ գործ ունեմ:
Մենք դուրս եկանք տնօրենի սենյակւց:
-Քեզ դու՞ր եկավ:
Նա ոչինչ չասաց ամբողջ ճանապարհին: Երբ հասանք լսարանի առջև նա բացեց դուռը:
-Օ՜, որքան ուշադիր երիտասարդ եք: Տխմա՛ր:
Ես զզվանքով նայեցի նրան ու ներս մտա:
-Էռնա՞, լացել ես:
-Մենչնա՞ նեղացրել:
-Նեղացնելը քիչ էր ասված:
-Այսի՞նքն: Էռնա՛, բան ասա՝ բան հասկանանք:
- Ես ու Մենչը այլևս էս համալսարանում չենք սովորելու:
-Ի՞նչ:
-Հա՛ երեխեք, մեզ դուրս են հանել համալսարանից, մենք այլևս այստեղ չենք սովորելու: Մենք եկել էինք հրաժեշտ տալու:
-Բայց ի՞նչ եք արել, որ դուրս եք մնում համալսարանից:
-Ես համբուրել եմ Էռնային ու էդ տեսավ ընկեր Գրիգորյանը: Դե ինքն էլ խաբար արեց տնօրենին ու դուրս մնացինք, էսքան բան:
-Էսքան բա՞ն: Դու հասկանու՞մ ես, որ իմ կարիերայի վրա մեծ քար ես գցել:
-Էռնա՛ ջան, քարը ո՞րնա, ժայռաբեկոր:
Լավ դե երեխեք, ես պետք է գնամ թղթերս վերցնեմ: Իմացեք, որ ես բոլորիդ շա՜տ եմ սիրում ու կսիրեմ:
-Ի՞նձ էլ:
-Հա՛, Ռաֆո, քեզ էլ:
-Էռնա՞,-լսվեց Էմմայի զզվելի ձայնը:
-Որպես ընկեր:
-Էռնա՜,-վազեց ու ինձ գրկեց Էլիզը,-ես քեզ շատ կկարոտեմ:
-Մի անհանգստացի, մենք իրար հետ կապ կպահենք:
Բոլորը եկան ու մեզ հրաժեշտ արեցին: Միայն վերջում դուրս գալուց նկատեցի, որ Ալիկը հուզվել էր ոչ թե նրա համար, որ մենք գնում ենք, այլ նրա՝ որ ակնոցն էր կոտրվել...
Գնացինք ընկեր Քոչարյանի կաբինետ ու նա մեզ հանձնեց մեր թղթերը: Դե մեկ էլ խրատական ճառեր ասաց ու մենք դուրս եկանք համալսարանից:
-Ատում եմ քեզ:
-Դու միայն ինձ ես մեղադրում, բայց եթե դու չուզեիր, նման բան չէր լինի:
-Ես ուզե՞լ եմ: Դու հիմա՞ր ես:
-Վարդերը քեզ մո՞տ են:
-Չէ՛, ես դրանք թողել եմ գրադարանում: Երեի հիմա գրադարանավարուհի տիկին Ջեմման աղբն է գցել քո այդ ծաղիկները:
-Դու մի օգտվիր իմ բարությունից, ես դաժան էլ կարող եմ լինել:
-Պա՜հ, էս ո՜նց վախեցա: Տխմա՜ր,-ասացի ու մի լավ ապտակեցի նրան:
Ապտակեցի ու քայլերս արագ-արագ առաջ դնելով գբացի տուն: Մտա ներս, հանեցի կոշիկներս ու գնացի իմ սենյակ: Սենյակում ես ուղղակի ողբում էի: Մայրս երևի լսել էր լացիս ձայնն ու եկել էր սենյակ: Ես սրբեցի արցունքներս:
-Մ...Մայրի՞կ:
-Էռնա՞, լա՞ց ես եղել:
-Չէ՛, մայրի՛կ, ամեն ինչ կարգին է:
-Պատմիր, ի՞նչ է եղել:
-Մայրիկ, ուրեմն...
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...