-Նա քո հայրն էր...
-Ի՞նչ:
-Այո աղջիկս, նա ուզում է վերադառնալ, նա զղջացել է, որ հեռացել է: Եթե մենք նորից միանանք՝ մենք շատ լավ ընտանիք կլինենք:
-Ես չոե՛մ ուզում, որ նա նորից գա:
-Հասկացիր ինձ, աղջիկս...
-Եթե նա գա՝ ես կգնամ:
-Նա գալու է...
Ես առանց բառ ասելու դուրս եկա սենյակիցս ու դուռը շրխկացրեցի: Մայրս ներսում լաց էր լինում, բայց ես դրա մասին ամենաքիչն էի մտածում: Այնքան բարկացած էի, որ անգամ չգիտեի, թե ուր պետք է գնայի, բայց հաստատ գիտեի, որ ես այդ տանը մի հարկի տակ այդ տղամարդու հետ չէի ապրի: Ես անգամ նրան որպես հայր չեմ ընդունում: Վերցրի պայուսակս ու դուրս եկա տանից: Դրսում անասելի ցուրտ էր:Պայուսակիցս հանեցի հեռախոսն ու զանգահարեցի Էլիզային: Զանգերը գնում էին, իսկ ձեռքսերս գնալով ավելի էին դողում: Վերջապես պատասխանեց: Հեռախոսը դրեցի ականջիս:
-Ալո:
-Էլիզ,-արդեն լաց էի լինում:
-Ի՞նչ է եղել:
-Ես...Ես...
-Արդեն վախեցնում ես: Դու որտե՞ղ ես, ի՞նչ է եղել, ձայնիդ մեջ դող կա:
-Էլիզ, ես ապրելու տեղ չունեմ: Քիչ առաջ վիճեցի մորս հետ ու դուրս եկա տանից: Պատկերացնու՞մ ես, հայրս մեր տանն էր ու ուզում է միանալ մեզ, զղջացել է, բայց ես նրան չեմ ընդունում որպես հայր, հասկանու՞մ ես:
-Հասկանում եմ, ես քեզ հետ եմ ապրել այդ ամենը, ինչպե՞ս կարող եմ չհասկանալ:
-Ես հիմա դրսում եմ ու...
-Մի տաքսի կանչիր: Ես հիմա մեր համակուրսեցիներից կհարցնեմ, թե ում տանը կարող ես մնալ, մինչև ամեն ինչ կհարթվի: Ներիր, որ մեր տուն չեմ կանչում, ծնողներս տանն են...
-Խնդիր չկա, շնորհակալ եմ ամեն ինչի համար:
Անջատեց:Դրսում շատ մութ էր ու տաքսի հանդիպելը դժվար թե լիներ, դրա համար հեռախոսիս ծրագրով կկանչեմ: Պատվիրեցի ու երկու րոպե անց ստացա հաղորդագրություն, որ տաքսին հիմա կմոտենա: Քիչ անց երևաց սև մեքենա, որի վրա գրված էր "տաքսի": Ես նստեցի ու հետևիցս փակեցի դուռը:
-Բարե ձեզ:
-Բարև ձեզ,-խռպոտ ձայնով ասաց քառասուն տարեկան մի տղամարդ՝ դիմացի հայելու մեջ ինձ նայելով,-հասցեն կասե՞ք:
-Ճիշտն ասած չգիտեմ, շուտով պետք է զանգահարեն ու կասեն: Խնդրում եմ մի փոքր վարեք, հետո ճշգրիտ կասեմ վայրը:
-Խնդիր չկա:
Վարորդը չափազանց սիրալիր էր ու բարի: Վարորդը վարում էր, իսկ ես անհամբեր սպասում էի ընկերուհուս զանգին: Մեքենայում տաք էր, որովհետև միացված էին տաքացուցիչները: Վերջապես զանգ եկավ Էլիզից:
-Ալո:
-Կուրսեցիներից մի քանի հոգու զանգեցի, դե այս ժամին շատ մարդ չվերցրեց: Ռաֆը համաձայնեց, ասեց, որ տանը միայն ինքն էր ու կարող ես այսօր նրա տանը գիշերել:
-Ռաֆոյի՞:
-Դե հա, միայն նա համաձայնեց: Հիմա գնալու՞ ես, թե՞ փողոցում ես մնալու:
-Կգնամ, ես ուրիշ ելք չունեմ:
-Դե ես քեզ հիմա հասցեն կուղարկեմ:
-Լավ:
Անջատեցի ու նույն վայրկյանին էլ հաղորդագրություն եկավ: Ես վարորդին ասացի տան հասցեն ու մոտավորապես քսան րոպեից հասանք: Դուրս գալուց վճարեցի ու հենց տան բակում էլ ինձ էր սպասում Ռաֆոն: Ես գլուխս կախ մոտեցա նրան:
-Բարև:
-Բարև Ռաֆ:
-Արի ներս,-ես աչքի տակով տեսա, թե ինչպես է նա ժպտում ինձ:
-Ես ինձ վատ եմ զգում, որ նեղություն եմ պատճառում քեզ:
-Սա նեղություն չի: Սա օգնություն է: Էլ ո՞ր օրվա ընկերներն ենք, որ իրար չօգնենք ու ձեռք չմեկնենք:
-Շնորհակալ եմ:
Մենք ներս մտանք: Տունը շքեղ էր, գեղեցիկ էր կահավորված ու հաստատ ճաշակով մարդու ձեռքի գործ էր: Դա թերևս առաջին բանն էր, որ աչքովս ընկավ:
-Ռաֆ, բայց ինչպե՞ս համաձայնեցիր, որ ձեր տանը գիշերեմ: Ինչի՞ համար ես ինձ օգնում, եթե դու ընկերուհի ունես՝ Էմման:
-Առաջին՝ Էմման այլևս իմ ընկերուհին չի ու կխնդրեի Ռաֆայել ու Էմմա անունները չկապել իրար ու ասել մի նախադասության մեջ և երկրորդ՝ եթե ես անգամ ընկերուհի ունենայի, ես քեզ կօգնեի որպես կուրսընկեր, կամ էլ...,-նա այլևս չխոսեց, բայց բռնեց ձեռքս:
-Ես որտե՞ղ պետք է գիշերեմ: Սենյակը ցույց կտա՞ս:
Նա ոչինչ չասաց, միայն աստիճաններով բարձրացավ ու դա ինձ հուշում էր, որ նրան հետևելով ես բարձրացա վերև ու կանգնեցի մի սենյակի դռան առաջ:
-Սա է:
-Շնորհակալ եմ շատ:
Ես համբուրեցի նրա այտը ու ներս մտա: Դուռը դեռ չէի փակել ու տեսա, թե ինչպես է նա ժպտում: Նրա ժպիտն ինձ ուղղակի կտրում է այս աշխարհից:
-Բարի գիշեր,-ասացի ես:
-Բարի գիշեր, սերս,-նրան թվաց, թե ես չլսեցի վերջին բառը, բայց միևնույն է մի փոքր ամաչեց: Նա ամաչե՞ց: Աստված իմ, անգամ ամաչելիս է նա գեղեցիկ ու անմահական: Ես սիրում եմ նրան, իսկ Մենչը...նրա հանդեպ տածած իմ զգացմունքը սեր անվանել չի կարելի, դա ուղղակի հրապուրանք էր: Մտա սենյակ: Սենյակը շատ նուրբ էր՝ սպիտակ, մոխրագույն ու վադագույն երանգների մեջ կահավորված: Կարծես աղջկա սենյակ լիներ, և դա հենց այդպես էլ կար: Դա ավելի պարզ դարձավ այն ժամանակ, երբ ես տեսա մահճակալի վրայի փափուկ ու մեծ արջուկին: Մահճակալն էր իր հերթին մեծ էր՝ երկտեղանոց, սպիտակեղենը մաքուր էր: Ես պառկեցի ու անուշ-անուշ քնեցի: Ես ինձ ապահով էի զգում: Անգամ ուրախ էի որովհետև վաղն իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն էր...
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...