Մաս 13

48 5 0
                                    

Մի քանի րոպե անց ներս մտավ Մենչը՝ ձեռքերը մեջքի ետևում պահած: Նա տեսավ ինձ ու մոտեցավ: Ես նայեցի կողքերս, բայց Էլիզն այստեղ չէր: երևի արդեն 5-րդ բաժակն է խմում:
-Էռնա՛,-ես միանգամից շրջվեցի՝ լսելով նրա ձայնը:
-Ասա, լսում եմ:
-Վարդերը քեզ համար են,-դեպի ինձ պարզեց վարդերի գեղեցիկ ու ինձ համար ատելի ծաղկեփունջը: Այո՛, ես ատում եմ վարդերը սկսած այն օրվանից, երբ երազումս հայրս վարդեր նվիրեց, որոնք այդպես էլ չզգացի զույգ ափերիս մեջ:
-Ը՜, շնորհակալ եմ,-վերցրի փունջն ու տեղավորեցի կողքիս:
-Հրավիրում եմ քեզ պարելու,-թեթև խոնարհվեց ու ձեռքը մեկնեց դեպի ինձ: Թվաց, որ նաև մի քանի վայրկյան փակեց աչքերը: Ես ձեռքս դրեցի նրա ձեռքի վրա, որի վրա ջղաձգվում էին երակները, ու նա բացեց աչքերը: Կանգնեց ու ինձ ուղեկցեց դահլիճի մեջտեղը: Բոլորը պարում էին իրենց զույգերի հետ: Թեթև վալսի ձայն էր լսվում ու մեղեդիների ներքո ես պտտվեցի ու հետո տեսա, որ բոլորը ցրվեցին ու զբաղեցրին իրենց տեղերը: Ես թեթև կարմրեցի ու խոնարհեցի գլուխս: Արմենը երևի տեսավ ու ավելի մոտ եկավ ինձ: Ես մի փոքր ճնշվեցի ու արդեն զգում էի նրա շունչն ու արտաշունչը:
-Դու սիրու՞մ ես ինձ:
-Ատում եմ,-ասացի ու հայցքս գցեցի Ռաֆի վրա ու տեսա, որ նա էլ մյուսների նման ոչ պակաս ուշադրությամբ նայում էր ինձ ու Մենչին: Ես արագ ուշադրությունս թեքեցի դեպի պարող զույգս:
-Ատելությունից սեր մի քայլ է,-ես լռեցի ու սկսեցի մտածել իր խոսքերի շուրջ՝ ինձանից անկախ:
Մենք պարում էինք հնչող մեղմ ու ընթացիկ մեղեդիների ներքո, երբ հանկարծ ավարտվեց երաժշտությունը ու երաժշտության փոխարեն լսվեց դահլիճի ծափահարությունների ահեղ ու բարձր ձայնը: Ես և՛ ուզում էի, որ ավարտվեր այս ամենը, և՛ ուզում էի, որ հավերժ շարունակվեր մեր վալսը: Ծափահարությունները դեռ չէին դադարում, երբ հանկարծ դահլիճ ներս մտան մի կին ու մի տղամարդ: Կինն ընկել էր տղամարդու թևքը ու հպարտ քայլերով առաջ էր գալիս: Ես ուրախ էի, որովհետև ներկաների ուշադրությունն այլևս մեզ վրա չէր: Տղամարդը ողջունեց բոլորին, իսկ կինը ժպտաց ու շարունակեց ամուսնու խոսքը:
-Այսօր իմ տղայի ծննդյան տարեդարձն է...
Ես այլևս ոչինչ չուզեցի լսել: Ականջներիս մեջ ասես մի անհասկանալի ձայն էր ընկել, որն ինձ թույլ չէր տալիս լսել խոսող կնոջ ձայնը: Վերջապես ականջիս ինչ-որ կիսատ ձայներ հասան, որոնք գնալով սկսեցին ավելի պարզ ու հասկանալի թվալ:
-Ուրախ եմ ձեզ տեսնելու այս մեծ ու ընդարձակ դահլիճում՝ որդուս կողքին,-ու հանկարծ այդ կնոջ հայացքը սևեռվեց ինձ վրա: Ես ամեն կերպ փորձում էի հայացքս թաքցնել նրանից:
-Իսկ ո՞վ է այն գեղեցիկ աղջնակը, ով պարում է մեր տղայի հետ:
-Ընկերուհի՜ն,-տեղից խոսեց իր թշվառ ձայնով Էմման:
-Ընկերուհի՞ն,-կրկնեց տղամարդը ու զարմացած հայացքով նայեց Մենչին, ապա՝ ինձ: Մենչը մի պահ այլայլվեց, բայց հետո դեմքին մի տարօրինակ ու նուրբ ժպիտ իջավ:
-Բայց...,-ես ապշած էի:
- Անունդ ի՞նչ է, սիրուն հարսիկ:
Նա ինձ հարսի՞կ անվանեց: Ես մի պահ շփոթմունքի մեջ ընկա, բայց հետո լրջացա ու փորձեցի հարցին պատասխանել:
-Էռնա: Անունս Էռնա է, բայց ախր ես...
Նա էլի չթողեց խոսքս ավարտել:
-Օ՜, ի՜նչ անուն, ի՜նչ մեղմություն:
Այս կինը կարծես ինձ ուզում է խելագարության հասցնել: Ես միանգամից նայեցի Մենչին:
-Քո մա՞յրն է:
-Այո:
-Բայց ինչու՞ է նա կարծում, որ ես քո ընկերուհին եմ ու վերջապես՝ նրա ապագա հարսիկը:
-Չգիտեմ, բայց ես շատ ուրախ եմ դրա համար:
-Դու ասել էիր, որ մենք մեր կուրսով ենք լինելքւ:
-Ես էլ եմ անտեղյակ, թե ինչու են նրանք եկոլ: Հիմա գնամ ու պարզեմ:
Նա գնաց ու ինքն ու իր ծնողները դուրս եկան: Ես ահավոր վիճակում էի այդ պահին ու Էլիզին հրաժեշտ տալով դուրս եկա ռեստորանից...Այսօր իմ ամենավատ օրն էր, ամենավատ ծնունդը որին ես մասնակցեցի...Ճանապարհին ձեռքս հպեցի այտիս ու նկատեցի, որ առաջին արցունքի կաթիլներն այտերիս վրա են...

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя