Մաս 11

49 5 1
                                    

Փոխեցի հագուստս ու ստացա հեռախոսազանգ: Առանց նայելու, թե ով է զանգահարել, վերցրի ու հեռախոսը մոտեցրի ականջիս:
-Ալո՞:
-Ես էլ մտածում էի, թե չես պատասխանի զանգին:
Ես նայեցի հեռախոսի մեջ ու այնտեղ գրված էր. "Մենչ":
-Ինչի՞ ես զանգել:
-Ես ուզում էի վստահ լինել, որ դու այսօր ներկա կլինես իմ ծննդյան արարողությանը:
-Էմման այնպիսի բան չի արել, որ ներկա չգտնվեմ: Ավելի ճիշտ կանի:
-Մի անհանգստացիր, եթե խաղաս նրա խաղի կանոններով, նա ոչինչ էլ չի անի:
-Լավ: Ներիր, բայց անջատում եմ:
-Սպասիր, վերջին խոսքս ասեմ ու վերջ:
-Արագ, ես պետք է պատրաստվեմ:
-Փաստորեն գալու ես:
-Դա՞ էիր ասում:
-Ես քեզ սիրում եմ:
Անջատեցի հեռախոսը: Մարդ որքա՞ն ստոր պետք է լինի: Աչքս գցեցի պատից կախված ժամացույցի վրա, հետո նայեցի հեռախոսի ժամին: Բբերս լայնացան, երբ տեսա, որ ինձ ընդամենը մնացել է 40 րոպե ժամանակ:

Երևի թե 30 րոպեում կհասցնեմ պատրաստվել: Վազեցի ու կանգնեցի պահարանի առաջ: Նորից նույն խնդիրը: Բայց հիշեցի, որ ինձ մնացել է 40 րոպե: Արագ ընտրեցի մի գեղեցիկ շրջազգեստ, հագա բարձրակրունկ կոշիկներ ու կանգնեցի հայելու դիմաց: Շպարվելու ժամանակն է: Շրթներկը սահեցրի շուրթերիս վրայով, աչքերիս սուրմա քսեցի ու տոնային կրեմ: Ավելացրի ևս մի քանի դետալ ու ամեն ինչ արդեն պատրաստ էր:
Ես ու Էլիզը պայմանավորվել էինք իրար հետ գնալ, բայց հետո նա ասաց, որ իր ընկերոջ հետ է գնալու (Էլիզայի ընկերոջ անունը Վահան է):
Ես որոշեցի տաքսիով (որովհետև 《Յասաման》ռեստորանը շատ հեռու է գտնվում մեր տնից) մենակ գնալ, երբ հանկարծ հաղորդագրություն ստացա Ռաֆոյից.
-Ես ձեր տան բակում եմ:
-Ինչի՞ ես եկել:
-Որ քեզ մեքենայով տանեմ ռեստորան:
-Չեմ ուզում, ես տաքսիով կգնամ: Մեկ էլ հանկարծ Էմման չտեսնի:
-Իմ ու Էմմայի մեջ ոչինչ չկա:
-Ես քեզ չեմ հավատում:
-Խոսք տուր, որ այսօր 10 րոպե ինձ կլսես:
-Լավ:
-Դե դուրս արի տնից:
Ես արագ վերցրի պայուսակս ու դուր եկա տնից:
-Վա՜յ, հեռախոսս մոռացա:
Մտա տուն ու վերցրի հեռախոսը: Միացրի ու տեսնեմ, որ բաց թողնված զանգ ունեմ Մենչից: Ուշադրություն չդարձնելով դրան դուրս եկա: Մոտեցա սև մեքենային ու Ռաֆոն իմ առաջ բացեց ավտոմեքենայի դուռը:
-Նստիր:
Ես ոչինչ չասացի ու նստեցի: Մեքենայում նրան հարցեր տալը անիմաստ կլիներ, դրա համար ես նախընտրեցի լռությունը: Ես նստած էի հետևի նստարանին: Ռաֆոն մի պահ նայեց մեքենայի հայելու մեջ: Ես էլ նույն պահին նայեցի հայելու մեջ ու մեր հայացքները խաչվեցին հայելու խորքերում...Ես մի անգամից հայացքս թաքցնելու համար գլուխս կախեցի, իսկ նա քմծիծաղ տվեց: Ամբողջ ճանապարհին մի բառ անգամ չփոխանակեցինք: Երբ հասանք, նա միայն մի բան ասաց.
-Ես դուռը կբացեմ:
Բացեց մեքենայի դուռն ու ե դուրս եկա: Իմ առաջ բացվեց հսկա ու շքեղ մի շինություն, որը ինձ գրավեց հենց առաջին հայացքից էլ: Բակում մեր դասարանից մի քանի տղաներ կանգնած ծխում էին: Ես առաջ անցա ու մտա ներս: Ռեստորանի ներսում էլ ավելի գեղեցիկ էր ամեն բան: Սեղաններին ընդհանրապես ասեղ գցելու տեղ չկար: Սեղանները հարուստ էին ցանկացած ուտեստով, ինչ սիրտդ կամենա: Ես հանկարծ նկատեցի Մենչին, ու որ նա ինձ չնկատի, ես գնացի դեպի աղջիկների պետքարան: Ես միջանցքում կանգնած էի, երբ հետևիցս մեկը եկավ ու ինձ քարշ տվեց դեպի դուրս: Մենք դուրս եկանք ռեստորանից: Ծխող տղաներն այնտեղ չէին: Ես հազիվ կարողացա ազատվել ինձ քարշ տվողից ու երբ շրջվեցի տեսա նրա հստակ ու ինձ քաջ ծանոթ դիմագծերը:
-Ինչի՞ ինձ դուրս հանեցիր ռեստորանից:
-Էռնա՛, դու պետք է լսես ինձ:
-Ի՞նչ լսեմ, Ռա՛ֆ:
-Էմման ինձ սպառնում է, որ եթե ինձ տեսնի ուրիշ աղջկա հետ, ապա կասի բոլորին, որ իմ ու նրա մեջ ինչ-որ բան է եղել:
-Այսինքն Էմման...
-Հա՛:
-Բոլորին սպառնալով ուզում է ինչ-որ բանի հասնել, բայց թե ինչի՝ ինքն էլ չգիտի:
Հանկարծ գոռալով եկավ Մենչը ու սկսեց իր խռպոտ ձայնով խոսել.
-Էռնա՛, ինչի՞ ես դուրս եկել ռեստորանից,-հետո աչքը գցեց իմ դիմաց ու տեսավ Ռաֆին,-դու ի՞նչ գործ ունես Էռնահի հետ:
Ասաց ու ձեքիցս քաշելով ինձ տարավ ռեստորանա: Ես անզոր էի մի բան ասել կամ անել: Նորից մտանք ռեստորան: Մենչը ձեռքս բաց չէր թողնում: Ինձ տարավ, կանգնեցրեց դահլիճի մեջտեղում ու...
        

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя