Արթնացա ինչպես և պլանավորել էի՝ ժամը յոթին: Ինչպես յուրաքանչյուր մարդ՝ արթնանալուց հետո գնում եմ լոգարան ու լվացվում: Շպարը լոգարանում չեմ անում. սենյակում՝ հայելու առաջ: Ես չեմ պատկանում այն աղջիկների հաստ շերտին, ովքեր ամեն առավոտ տոննաներով շպար են օգտագործում, թաքցնում են իրենց բնական դիմագծերը՝ որոնք բնության նվեր են: Բնությունը ամենքին չէ, որ գեղեցիկ արտաքին է պարգևում, բայց տգեղ մարդ էլ չկա: Սիրում եմ բնական մարդկանց, հասարակ, և դա պետք է լինի ամեն պարագայում: Շքեղ հագուստներ կրողները չեն հասկանում, որ հագուստը չէ, որ գեղեցկացնում է մարդուն, այլ մարդն է իր բնական տեսքով տեսք ու գեղեցկություն պարգևում հագուստին: Ո՜չ, պետք չէ փնթի լինել, ((եթե կոպիտ արտահայտվեցի, կներեք)) պետք է լինել նուրբ ու կոկիկ: Ի վերջո՝ լոգարանից դուրս գալով գնացի իմ սենյակ: Մի րոպե... Մայրս խոհանոցում էր: Առանց շրջվելու հետ-հետ քայլերով գնացի խոհանոց:
-Բարի լույս, մամ ջան,-լայն ժպտացի ու ապուշի նման գնացի իմ սենյակ: Ինչպես յուրաքանչյուր աղջիկ՝ այնպես էլ ես բախվեցի այս դժվա՜ր ընտրությանը: ԵՍ ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ՀԱԳՆԵԼ...Այո՛, ես կանգնել եմ պահարանի առաջ ու շորերս եմ տակնուվրա անում:
-Մա՜մ, ես հագուստ չունե՜մ:
-Ինչպե՞ս թե չունես,-աստաիճաններով բարձրանալով ասում էր մայրս,-Հապա մի կողմ անցիր տեսնեմ: Նա փորփրեց դարակս:
-Էռնա ջան, բալես, ախր քո էս հագուստներով մի ամբողջ Սյունիքի մարզ հագուստով կապահովենք:
-Ու՜ֆ մամ: Ես հագուստ չունեմ:
-Դե լա՜վ, հերիք է գլխիս ճառ կարդաս: Քեզ հետ վիճելը անիմաստ է, այսօր համալսարանից որ տուն գաս, հյուրանոցի սեղանին ես գումար կթողնեմ՝ կգնաս հագուստ կգնես քեզ: Բայց քանի հիշում եմ...Տոլման գազօջախին է՝ կտաքացնես, կուտես, նոր ուր ուզում ես կգնաս:
-Լա՜վ:
Եվ այսպես հագա շրջազգեստ, իրանս ընդգծելու համար գոտի կապեցի ու տեսքիս ավելացրեցի մի քանի մանր-մունր զարդեր: Տեսքս պատրաստ է: Վարսերս թափեցի ուսերիս ու մեջքիս, վերցրի պայուսակս ու դուրս եկա տանից:
Հաղորդագրություն եկավ հեռախոսիս: Էմման էր: "Լավ, դպրոցում կպատասխանեմ",-մտածեցի ես: Էլի հաղորդագրություն ստացա Էմմայից.Ես հետևում եմ քեզ: Մի աննշան քայլ իմ հանդեպ՝ կյանքդ դժոխքի կվերածեմ:
-Ես քեզ ի՞նչ եմ արել:
-...
-Էմմ խոսա:
-Համալսարանի դիմաց քեզ եմ սպասում:Ի՞նչ էր եղել այս աղջկան: Ես նրան ոչ մի վատություն չէի արել, ո՞րն էր այդ սպառնալիքների պատճառը: Ոչինչ չհասկանալով ու մտքերի մեջ խորանալով 10 րոպե անց հասա հմալսարան: Էմման այնտեղ էր: Քայլերս արագացրեցի՝ գրեթե վազում էի:
-Է՞մմ: Ինչե՞ր էիր գրում: Որտեղից քեզ իմ լուսանկարը ես այդպիսին չունեմ:
-Ես երեկ ձեր տանը տեսախցիկ եմ դրել: Երբ դուք քննարկում էիք քո ու Ռաֆայելի հարաբերությունները, ես գնացի իբր լոգարան, բայց արդեն հասկացար, թե ինչու՞ էի գնացել: Եթե չգիտես՝ ապա իմացիր, որ ես սիրում եմ Ռաֆայելին մինչև ականջներիս ծայրը, բայց նա ինձ չի նկատում: Ու քո՛ պատճառով: Դու եկել ես մեր արանքը կանգնել: Եթե դու չլինեիր՝ գուցե այսօր ես ու նա միասին լինեինք, բայց ոչ՜, դու ամեն ինչ փչացրեցիր: Դու դեռ պատասխան կտաս Ռաֆայելին ինձնից տանելու համար: Ես քեզ խայտառա՛կ եմ անելու ողջ համալսարանով:Ասաց ու գնաց: Ես տեղումս քար էի կտրել: Ինչե՞ր էր խոսում...
***
Էմման շատ լուրջ է տրամադրված: Ես դա հասկացա, երբ միջանցքում տեսա...Իմ ու Մենչի նկարը: Նկարում Մենչը...Ու...Ես միասին կանգնած էինք միջանցքում:Աստված իմ: Ես պատից պոկեցի ու պատառ-պատառ արեցի թուղթը: Ես համոզված էի, որ Լիլիան այսքանով չէր սահմանափակվելու: Նա հաստատ էլի՛ ինչ-որ տեղ նկարներ էր փակցրել: Պետք է պատռել ու այրել բոլորը...Զանգը հնչեց: Ստիպված գնացի լսարան: Լիլիան իրենից գոհ նստած էր ու զմայլված նայում էր Ռաֆոյին: Մենչը չէր եկել: Նստեցի տեղս ու հանեցի գրքերը: Շնչակտուր դասարան մտավ Արմենը ու պայուսակը գցելով նստեց կողքս:
-Հապա այս սիրահար աղունիկներին նայե՜ք... ,-Էմման ինձ արդեն նյարդայնացնում էր:
-Մենք իրար չե՛նք սիրում:
-Իսկ...,-նայեց ինձ ու հեռախոսը շարժեց: Ես աչքով ունքով բացատրեցի, որ էլ չշարունակի ու որ ես Ռաֆոյից հեռու կմնամ:
-Մե՛նչ:
-Հա Էռնա՛ ջան:
-Լսի, ուրեմն Էմման...
-Գիտեմ, գիտեմ՝ մեզ նկարելա էն ժամանակ, երբ ես մաքրում էի այտիդ թանաքը, ու հիմա սպառնում է, որ բոլորին կասի դրա մասին:
-Ինչի՞ մասին: Ու նաև նա ամբողջ համալսարանով այդ նկարը փակցրել է: Նա չի՛ կատակում:
-Դե ինքը կարծում է, որ ես ու դու իրար հետ ենք: Գիտեմ, տեսել եմ, որ փակցրել է. Մեկը պատռել եմ:
-Աստված իմ: Բայց էդ տե՛նց չի: Ես ու դու իրար հետ չենք ու վստահ եմ չենք էլ լինի...
-Դե վատ չէր լինի, որ էդպես լիներ, բայց...
-Ի՞նչ է նշանակում՝ 《Վատ չէր լինի》...
-Դե դու գիտես, որ ես քեզ սիրում եմ...
-Վե՛րջ տուր: Ավելի լավ է մտածենք, թե ինչ պետք է անենք: Բայց մի բան է հաստատ, որ ես Էմմային սպանելու եմ:
-Ես գիտեմ, թե ինչ է պետք անել,-ասաց ու աչքով տվեց:
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...