Մաս 5

56 7 3
                                    

-Ես գիտեմ, թե ինչ է պետք անել,-ասաց ու աչքով տվեց:
-Ու ի՞նչ:
-Դասամիջոցին կասեմ:
-Լավ:

Դասարան եկավ մի մարդ, ով մեզ նյարդայնացնելու վարպետն է ու ում ատում է ողջ համալսարանը: Նա միևնույն է դեռ աշխատում է: 1 անգամ փորձել էին նրան հեռացնել, բայց դա էլ միայն երազում կարելի էր տեսնել. Տնօրենը իր հորեղբոր տղան է, և չէր զրկի աշխատանքից իր ազգականին: Ահա և մեկ փիլիսոփայության ժամ: Նորից կգա ու կխոսի, թե որքան կարևոր են դասերը, (հատկապես իր առարկան ու այդ ամենն ասելով հազվադեպ էր լինում, որ նա դասանյութ բացատրեր) թե որ մեծանանք, պետք է շարունակենք իր գործը, ու վերջապես, խոսում էր իր հարևաններից, թե ինչպես են արդեն մեկ ամիս էինչ նրանք դռելով ծակում էին առաստաղը...
Ա՜յս ձայնը...Զանգի ձայնը այս դասից հետո ամենասպասվածն էր, թերևս ինձ համար, քանի որ դասարանում արդեն ուղեղս պայթում էր թե՛ դասախոսի մշտական ճառերից թե՛ անհամբերությունից:
-Մե՛նչ, արի գնանք գրադարան, այնտեղ մարդ քիչ է լինում ու հանգիստ է:
-Լավ:
Գնում էինք գրադարան, երբ տեսանք, թե ինչպես են մոտ 5 հոգի հավաքվել մի տեղում: Մենչին թվաց, թե հիմա կռիվ են անելու՝ դրա համար էլ մոտեցավ: Նա զայրացած վերադարձավ:
-Ի՞նչ է եղել:
-Էմման նկարները փակցրել է ամեն քայլափոխի: Ես հիմա տղերքին կասեմ՝ դպրոցով մեկ կթափառեն ու կոչնչացնեն բոլորը:
-Էմման հիմար չէ: Նա իր հեռախոսի մեջ էլ ունի նկարներ:
-Դա ոչնչացնելն ավելի հեշտ է:
-Ու ինչպե՞ս: Գնամ ու ասեմ 《Հեռախոսդ տու՛ր նկարները ջնջեմ》: Հա՞:
-Չէ՛, ինչի՞ հենց դու գնաս: Ընկերուհիներիցդ մեկին կասես, օրինակ Էլիզային, թող գնա Էմմային ասի, թե պետք է զանգահարի մայրիկին, բայց կվերցնի ու նկարները կջնջի:
-Ինձ թվում է, որ չի ստացվի...
-Կստացվի:
Հասանք գրադարան:
-Դե արի, ես կձևացնեմ, թե իբր եկել եմ գիրք վերցնեմ ու դու էլ ճանապարհին կպատմես:
Նա գլխով համաձայնության նշան արեց: Քայլում ենք դարակների արանքով: Թումանյանական հոտը, գրքերի ճռռոցը, անդորրը ու գրադարանի բույրը...Իսկական համադրություն...
-Դե պատմիր:
-Էմման գիտի, որ մենք իրար հետ ենք, այնպես չէ՞, իսկ մենք դրա հակառակն ապացուցելու համար ոչինչ չունենք: Ու դրա համար առաջարկում եմ ձևացնել, թե մենք իրար հետ ենք:
-Է՛յ, դու միայն քո՛ մասին ես մտածում ու այս առաջարկը բխում էր քո՛ շահերից, ոչ թե իմ...
-Էռնա՛, դե լսիր...Դա կրելու է ձևական բնույթ, զուտ նրա համար, որ նա իր ուշադրությունը մեր վրայից շեղի: Ու նաև ասեմ, որ պարզ երևում է, որ Էմման սիրում է Ռաֆոյին, իսկ Ռաֆոն քեզ: Հասկանու՞մ ես խոսքերս...
-Այո...
-Դե՛, համաձա՞յն ես իմ առաջարկին:
-Ուրիշ ելք չունեմ, համաձայն եմ: Բայց...
-Բայց ի՞նչ:
-Բայց պայմանով:
-Ի՞նչ պայման:
-Պայմանն այն է, որ դու քեզ չպետք է ավելորդություններ թույլ տաս իմ հանդեպ:
-Ես երբեք այնպիսի բան չեմ անի, որ քեզ ցավեցնեմ: Դու թանկ մարդ ես ինձ համար ու ես քեզ...
-Ը՜, արի վերադառնանք դասարան:
-Արի,-ասաց ու բռնեց ձեռքս:
Գնացինք դասարան: Բոլորը միանգամից իրենց հայածքները մեզ վրա սևեռեցին ու ակնդետ մեզ էին նայում:
-Դու...ու Մենչը...
-Հա՛, մենք միասին ենք...
Էմմայի բերանը բաց մնաց, իսկ ես ու Արմենը գնացինք ու նստեցինք մեր տեղը: Բոլորը մեզ էին նայում: Զանգին դեռ շատ կար: Ես բացեցի գիրքը ու սկսեցի դասը կրկնել: Ականջակալներիցս մեկն ընկավ: Արմենը եկավ ու ընկած ականջակալը դրեց ականջին:

-Մեր ճաշակները համընկնում են: Լավ երաժշտություն ես լսում: -Շնորհակալ եմ:-Էռնա՛, դու ինձ համարու՞մ ես լավ ընկեր, գեղեցիկ տղա:-Առաջինը՝ ես քեզ հետ չեմ շփվել, որ իմանամ՝ լա՞վ ընկեր ես, թե՞ ոչ: Ու արտաքինդ գեղեցիկ է, բայց երես չառնես:-Տեսնենք,-քթի տակ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Մեր ճաշակները համընկնում են: Լավ երաժշտություն ես լսում:
-Շնորհակալ եմ:
-Էռնա՛, դու ինձ համարու՞մ ես լավ ընկեր, գեղեցիկ տղա:
-Առաջինը՝ ես քեզ հետ չեմ շփվել, որ իմանամ՝ լա՞վ ընկեր ես, թե՞ ոչ: Ու արտաքինդ գեղեցիկ է, բայց երես չառնես:
-Տեսնենք,-քթի տակ ծիծաղում էր:
-Է՛յ, չծիծաղես: Չե՛նք տեսնի:
-էռնա, դու գիտե՞ս, որ ես քեզ շատ եմ սիրում:
-Ենթադրենք գիտեմ, բայց քո սերը միակողմանի է...
-Ուղիղ խոսիր:
-Ես քեզ չե՛մ սիրում:
-Լավ, ուրեմն ես վաղը գալիս եմ ձեր տուն (տան տեղը գիտեր, երբ դասարանով դասից փախան, ու գնացին աղջկա տուն) քո հայրիկի հետ խոսելու, որ ընկերություն անենք իրար հետ:
-Առաջին՝ ես քեզ չեմ սիրում ու երկրորդ՝ իմ հայրիկը...ես հայրիկ չունեմ:
-Մահացե՞լ է:
-Ես նրանից տեղեկություն չունեմ:
-Անգամ չգիտե՞ս հորդ անունը:
-Ի՛, ասացի տեղեկություն չունեմ, բայց էտ կարգի չէ, որ չիմանամ հորս անունը: Անձնագրումս հայրանվան բաժնում գրված է՝ Էռնա Հենրիխի Հայրապետյան:
-Ա՛, ներիր:
-Ոչինչ, պատահում է:
-Ի՞նչ է պատահում:
-Դե գիտես՞, ության կարիքն ունեմ:
-Գրականության լեկցիան չե՞ս գրել:
-Չէ՜, գրել եմ, ուրիշ գործով եմ մոտեցել:
-Լսում եմ:
-Էլիզ, երևի թե դու գիտես, որ Էմմայի մոտ նկարներ կան, որտեղ ես ու Մենչը միասին ենք: Նկարում Արմենը մաքրում էր այտիս թանաքը, եթե հիշում ես թանաք էր թափվել այտիս...
-Այո, հիշում եմ:
-Ու ինձ պետք է, որ դու գնաս ու ասես Էմմային, որ պետք է զանգես ծնողիդ իր հեռախոսով: Բայց դու կվերցնես ու հեռախոսից կջնջես այդ նկարները:
-Հասկանալի է: Իսկ դրա դիմաց ես ի՞նչ կստանամ:
-Ը՜, ճիշտն ասած ես գիտեի, թե դու անշահախնդրորեն կանես այդ ամենը...
-Կատակում էի....
Գնաց ու վերցրեց հեռախոսը: 4 րոպե անց եկավ.
-Արված է:
Ես աչքով տվեցի նրան ու մեղմ ժպտացի՝ նայելով Էմմայի կողմը...
Ու չնայած այս ամենին՝ օրս անցավ հագեցած...

Սիրելիներս, ուզում եմ ասել, որ հերոսուհուն ում կնքել էի Լիլիա անունով, ուզում եմ անվանափոխել: Նրա անունը կլինի Էմմա😜:

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя