Բարև ես Լիդիան եմ: Ապրում եմ Դանիայի վատագույն թաղամասերից մեկում: 17 տարեկան եմ: Ծնողներ ...ծնողներ չունեմ, նրանք լքել են ինձ ու հենց այդ օրվանից մահացել են ինձ համար: Ունեմ միայն մեկ քույր' Սթելլան, նա 19 տարեկան է:Սակայն նա իմ հարազատ քույրը չէ, բայց դա մեզ չի խանգարում սիրել միմյանց:
Երբ ես 6 տարեկան էի ծնողներս բերեցին Սթելլային ու ասացին, որ մեզ հետ պետք է ապրի: Մենք առաջին վայրկյաններիցբ հավանեցինք իրար ու սկսվեց մեր պատմությունը:
Սթելլան հանգիստ բնավորություն ուներ, կռվարար չէր, սիրում էր ժամերով փակվել սենյակում ու նկարել կամ երաժշտություն լսել:
Նա ուներ ընկեր' Մարվինը: Անկեղծ ասած ես նրան չէի սիրում, քանի որ միշտ լուռ էր ու ինքնամփոփ :Զարմանում էի, թե ինչպես է Սթելլան սիրահարվել նման մարդու:
Մի օր' երեկոյան ներս եկավ Սթելլան ու նստելով կողքիս ասաց.
-Լիդի դու կփնտրես ինձ?
-ինչ? Այսինքն?
- եթե ես անհետանամ կփնտրես ինձ?
-ինչ ես խոսում Սթելլ? ,- ծիծաղեցի ես' մտածելով, թե կատակ է անում: Բայց...այս տարօրինակ հարցերը օրեցօր ավելի էին շատանում, իսկ քույրս դարձել էր մտամոլոր ու լուռ ինչպես իր սիրելի Մարվինը:
Ես որոշեցի գնալ նրա սենյակ ու հասկանալ թե ինչ է կատարվում, բայց...բայց զարմանքից քարացա, երբ ներս մտա...նրա գեղեցիկ վարդագույն պատերը ամբողջությամբ սև գույնով էր ներկված, իսկ հատակը ամբողջովին արյունով էր պատված...
..նայեցի դիմացս ու նկատեցի, որ պատուհանը բաց է , իսկ սեղանին սև գրիչով ու գրված էր.
- կսպասեմ գալուդ~
ВЫ ЧИТАЕТЕ
Արգելված Որոնումներ
ParanormalՊատմություն երկու քույրերի մասին, որոնցից մեկը մի օր անհասկանալի ձևով անհետանում է' թողնելով իր հետևից միայն մեկ նամակ. 《 Գտիր ինձ~》