-անցանք գործի!
-ինչ գործ?
-Դայլն մեր առջևի երկու օրվա միակ խնդիրը ուտելիք գտնելն է ու կենդանիների բաժի չդառնալը: Մենք պետք է փոքրիկ վրան պատրաստենք ու ուտելիք գտնենք!
-շատ խելացի ես Լիդիա "-"քեզ թվում էր ես չէի մտածել?..ուտելիք հասկացանք, բայց վրան ոնց ենք սարքելու?
-դրա համար մեզ պետք են ծառի հաստ ու բարակ ճյուղեր, չորքցած խոտեր ու ամուր պարան:
-պարան ոնց գտնեմ?
-Քոլլինսը ասաց որ էլի են մարդիկ եղել այստեղ հետևաբար ինչ -որ բան պետք է որ գտնենք..փնտրել է պետք:
-լավ դե ուրեմն սպասիր մինչև կգամ
-լավ , բայց շուտ,արդեն արևը մայր ա մտնում
-լավ)
Դայլնը գնաց , իսկ ես նստեցի ծառի կողքին ու սկսեցի մտածել: Հիշեցի ինձ մեկ ամիս առաջ...ինչքան բան է փոխվել, ես էլ առաջվանը չեմ: Հիմա ես փոխվել եմ, ավելի ուժեղ եմ ու համարձակ) այլևս չեմ կաշկանդվում...կյանքի դժվարությունները ինձ ուժ են տվել, որ պայքարեմ : Բայց անկախ նրանից թե որքան ուժեղ է մարդը, նրա կողքին միշտ պետք է լինի մեկը ում հետ հիասթափության ու տխրության ժամանակ կկարողանաս սփոփվել:
...Ժամերն անցնում էին, իսկ Դայլնը չկար: Շուրջս լռություն էր տիրում այնպես որ լսում էի սեփական շնչառությունս: Ես սկսեցի անհանգստանալ ու որոշեցի գնալ նրան ընդառաջ: Սկսեցի քայլել, բայց լսվեց ինչ-որ կենդանու ձայն: Նայեցի շուրջս , բայց ոչինչ չնկատեցի: Շարունակեցի քայլել լռության մեջ, երբ ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսիս: Ես վախեցած պտտվեցի ու աչքերս փակ ասացի.
-Դայլն վախեցրիր! Հիմար!
-Դայլն?սխալվում ես,- ասաց ինձ շատ ծանոթ ձայն:
Աչքերս դանդաղ բացեցի ու տեսա նրան' Սեմին:
-Սեմ?ինչ ես անում այստեղ?
-բա հո չէի թողնելու միայնակ ձեզ!..այստեղ գայլի օգնությունը ավելերդ չի լինի
-ապրես^^
-ինչ ես անում այստեղ այս ուշ ժամին?
-Դայլնը գնաց որպեսզի ճյուղեր բերի ու այդպես էլ չեկավ'անհանգիստ եմ:
-մի վախեցիր նա կորողը չի
-ինչի?
-նրա աչքերը ամեն ինչ կանեն նրա փոխարեն ուղղակի սպասիր:
Մենք գնացինք մեր հին տեղը և սկսեցինք սպասել Դայլնին:
Արդեն երկար ժամանակ էր անցել ու նույնիսկ Սեմն էր սկսել անհանգստանալ:Խավար էր ու մենք ոչինչ չէին կարող անել,ստիպված էինք սպասել առավոտին:
-Սեմ! Էլ չեմ կարողանում սպասել
-Լիդի կգա ուղղակի մութ է ու դժվար է ճանապարհը գտնելը:
-Սեմ ես վատ կանխազգացում ունեմ!
Անցավ մոտավոր 2 ժամ: Սեմը քնել էր, իսկ ես դեռ սպասում էի նրան: Ու սպասմանս ընթացքում մենախոսում: Սիրած մարդուն սպասելու ընթացքում ամենալավ գործը, որ կարելի է անել ժամանան սպանելու համար դա մենախոսությունն է:
Հանկարծ լսվեց թփերի խշխշոց:Երևի Դայլնն էր, ես ինքնամոռաց սկսեցի վազել թվերի ուղղությամբ: Հասա տեղ, միացրեցի լապտերս ու տեսա միայն 2 նապաստակների: Այդ պահին ես պատրաստ էի խեղդելու նրանց: Հուսահատ պտտվթեցի , որպեսզի գնամ Սեմի մոտ , բայց հանկարծ լսեցի անունս.
-Լիդիա~,- Դա Դայլնի ձայնն էր: Ես նայեցի կողքերս բայց ոչինչ չտեսա:
-Չէ ,չէ! Հաստատ քեզ թվաց Լիդիա,-ասացի ինքս ինձ,- ինչի պետք է Դայլնը քեզ կանչեր!հիմար աղջիկ!
Պատրաստվեցի գնալ տեղս, երբ նորից լսեցի նրա ձայնը.
-ես եմ Դայլնը!,- կրկին նայեցի ու ...Գրողը տանի ! Դա իրոք Դայլնն էր! Ես չէի հավատում ականջներիս ու աչքերիս!կորցրեցի ինքնակառավարումս ու որքան ուժ ունեի հավաքեցի և վազեցի դեպի նրա մոտ: Ես նրան այնքան ուժեղ էի գրկել...թվում էր թե երազ է , և եթե բաց թողնեմ նրան կարթնանամ:
ВЫ ЧИТАЕТЕ
Արգելված Որոնումներ
ÜbernatürlichesՊատմություն երկու քույրերի մասին, որոնցից մեկը մի օր անհասկանալի ձևով անհետանում է' թողնելով իր հետևից միայն մեկ նամակ. 《 Գտիր ինձ~》