...Ահա և նշանակված վայրում էինք: Մենք մտանք միջանցք ու սկսեցինք փնտրել տղամարդու հիվանդասենյակը: Ճանապարհին տեսանք բեւժքույրերից մեկին, ով ասաց որ հիվանդը գտնվում է 666րդ պալատում: Հասանք դռան դիմաց և Դայլնը ասաց. -Լիդիա առաջինը մտիր դու, հենց տեսնես որ չես կարողանում վերցնել ձեռքից կանչիր ինձ: -Լավ Ես ներս մտա: Տեսարանը սարսափելի էր.պատերն արյունոտ էին ու դանակով ամբողջությամբ փորագրված: Մի պահ աչքիս առաջ եկավ քրոջս սենյակը իր անհետանալու օրը: Արցունքներս խեղդեցին կոկորդս, բայց ես զսպեցի ինձ: Սենյակում մութ էր, ես լույս վառեցի և պատի անկյունում նկատեցի կուչ եկած տղամարդուն: Դանդաղ քայլերով մոտեցա նրան ու ձեռքով թեթև հրեցի նրան, որպեսզի արթնանա: Սակայն ես մոռացել էի Քոլլինսի ասածը, որ նրա ձեռքում միշտ դանակ է լինում: Տղամարդը արթնացավ ու կայծակնային արագությամբ գրպանից հանեց սուր դանակը: Ես հետ քաշվեցի ու սկեցի նրան հանգստացնել: Երբ նա հանգստացավ ես փորձեցի նրա պահվածքի պատճառը իմանալ, մտածում էի որ այս ամենը ինչ-որ ահավոր իրադարձության արդյունք է: Ես մոտեցա նրան , նստեցի կողքին, չնայած որ դանակը դեռ տղամարդու ձեռքին էր այնուամենայնիվ լսում էր ինձ: -ինչ է քո անունը?,- ցածր տոնով հարցրեցի ես: -Ջերարդ -Ջերարդ^^ ինչ հաճելի է^^իսկ ես կարող եմ քեզ հարցեր տալ...? Նա մի պահ լռեց , նայեց ինձ ու ապա ասաց. -տուր! -ինչպես ես հայտնվել այստեղ? -կռվում էի Չարլիի հետ... -իսկ ով է Չարլին? -քրոջս սպանողը!!!,- դա ասելուց հետո նա սկսեց անհասկանալի շարժումներ անել, նյարդայնացավ: -Ջերարդ եթե չես ուզում կարող եմ չհարցնել, միայն թե հանգստացիր! -հարցրու! Ես ուզում եմ խոսել! -ի..իսկ ինչ է եղել քրոջդ հետ? -նա դարձել է թրաֆիքինգի զոհ.. Ես ապշել էի... -Կպատմես? -նա մի օր եկավ ինձ մոտ ու ասաց, որ երեկոյան տուն գնալիս իր հետևից մեկը եկել էր...ես չէի հավատում ու ասում էի , որ ուղղակի անցորդ է եղել, քանի որ քույրս սիրում էր չափազանցնել ես մտածում էի որ հերթական անիմաստ խոսքերն են:Բայց նա ասում էր, որ ես իր կողքին լինեմ ու պաշտպանեմ, քանի որ վախենում է: Մի անգամ ես աշխատանքի էի , երբ հեռախոսիս զանգ եկավ, դա քույրս էր ..աղմկոտ էր և ես լավ չէի լսում...նրա վերջին խոսքերը սակայն իմ մեջ են մինչ այսօր.《Ռոջեր! Խնդրում եմ փրկիր ինձ! Չմոռանաս հատուկ դեպքի զենքը!!》,ու հեռախոսը անջատվեց: -իսկ ինչ հատուկ դեպքի զենք էր դա? -մենք ապրում էինք վտանգավոր թաղամասում և մեր հայրը մի դանակ էր տվել մեզ ու ասել որ օգտագործենք միայն հատուկ դեպքերի ժամանակ: -իսկ ինչպես եկար այստեղ? -Երբ ես հասա դեպքի վայր գտա քրոջս դին...,- նա լռեց ու արցունքներ հոսեցին աչքերից, ապա հավաքվեց ու ասաց,- ես նրա կողքին գտա մի մեդալիոն , որը պատկանում էր իմ ընկերոջը' Չարլիին, միանգամից հասկացա որ քրոջս նա է սպանել... Հասկանում ես? Չարլին իմ մոտ ընկերն էր, մանկության տարիներին նա սիրում էր քրոջս, նաև նրանք հանդիպում էին, բայց որոշ ժամանակ անց Չարլին փոխվեց, ընկավ սև ու մութ աշխարհ, որից ազատում չկար...նա զբաղվում էր թրաֆիքինգով' հիմնականում կանանց :Ես գտա Չարլիին: Երբ ես դանակով փորձեցի հարվածել անկանեն շարժման պատճառով դանակը հայտնվեց իմ մարմնում: Այդ պահին եկավ Քոլլինսն ու բերեց ինձ այստեղ: Ամեն ինչ պարզ էր... Հանկարծ տղամարդը սկսեց լացել.... -ես եմ մեղավոր քրոջս մահվան մեջ ..ես միայն ես!!! -խնդրում եմ հանգստացիր Ռոջեր, դու մեղավոր չես!դու չես նրան սպանել! Հանկարծ նա բարձրացրեց գլուխը , բարկացած հայացք գցեց վրաս ու դանակը մոտեցրեց դեմքիս. Նա քայլում էր ինձ ընդառաջ ու ամեն քայլի հետ մի բառ էր ասում. -Դու ես մեղավոր որ քույրս չկա !!!դու ես մեղավոր Չարլի! Ռոջերի մոտ սկսվել էին տեսիլքներ երևալ, և իմ փոխարեն նա տեսնում էր Չարլիին: Ես փորձեցի դուրս գալ նրա տեսադաշտից և կանչել Դայլնին: Ես քայլ դրեցի դեպի դուռը, բայց Ռոջերը դանակով հարվածեց ձեռքիս: Ես ցավից գոռացի: Գոռալս համընկավ Դայլնի ներս մտնելու հետ: Նա ներս մտավ նայեց ձեռքիս ապա Ռոջերի ձեռքի դանակին ու բռունցքով հարվածեց նրան:Ապա սկսեց այնքան հարվածել մինչև Ռոջերը ուշաթափվեց ու ընկավ հատակին: -Լիդիա չասեցի կկանչես??? -չհասցրեցի,- լացակումած ասացի ես ու լացս ավելի ուժեղացավ: -Շշշ~ ես կողքիդ եմ ! Մի վախեցիր, էլ ոչ ոք չի վնասի քեզ ...վերջ~ Դայլնը ամուր գրկեց ինձ ու սկսեց հանգստացնել:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Մենք վեր կացանք , որպեսզի դուրս գանք: Այդ պահին ուշքի եկավ Ռոջերը, ձեռքը գցեց դեպի դանակը ու շպրտեց իմ ուղղությամբ: Դանակը արդեն հասնում էր ինձ , բայց Դայլնը մեջքով դեպի ինձ շրջվեց ու մարմինը թեքեց:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Դանակը անցավ նրա ձեռքի ուղղությամբ ու քերծեց մաշկը: Արյեւնը սկսեց հոսել ու կաթաց հատակին:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
-Դայլն! Ինչ եղավ? Թող տեսնեմ! Թոող!!,- կրկին սկսեցի լացել ես: -Թող Լիդիա բան չկա! -ոնց չկա ախր...,- ես չհասցրեցի խոսքս ավարտել , երբ...