Դա Դայլնն էր: Հավանաբար լսել էր բղավոցս ու եկել էր օգնելու: Ես մի կերպ բարձրացա ու անխոս հեռացա: Ճիշտ է չնայեցի նրա դեմքին, բայց նրա շնչառությունը այնքան ծանր էր, որ միանգամից հասկացա' անհանգստացել էր: Ես արդեն պատրաստվում էի իջնել աստիճաններով, երբ լսեցի նրա ձայնը.
- ժամը 19:30 կլինես Հելլռում-ի դիմաց:
Ես փորձեցի պատասխանել ու մերժել, բայց նա հեռացել էր : Գնացի իմ սենյակ , ու ինձ նետեցի անկողնուս վրա' սկսելով ինքս ինձ հետ խոսել.
- ինչքան գոռոզ ու ինքնահավան է "-" անում ու ասում է այն ինչը խելքին փչում է: Չի մասնակցում գործին, հետո գալիս է ու անհանգիստ է ձևանում: Դա հերիք չէ հիմա էլ ասում է, որ հանդիպենք: Ոչ թե խնդրում է, այլ հրամայում...հըհ...ում տեղն է դրել իրեն: Ուզում էի օգնել նրան? Կողքին լինել? Երբեք! Դա իմ ամենամեծ սխալը կլինի!
Մենախոսությունս ինչպես հասկացաք այդ հիմարի մասին էր միայն: Այնքան էի բարկացել, որ չէի էլ նկատել թե ինչպես է Թեյլորը մտել իմ սենյակ: Նա կանգնել էր պատի անկյունում ու քթի տակ ծիծաղում էր:-ինչ? Ինչու ես ծիծաղում!?
- զգույշ եղիր Լիդի :Դ չսիրահարվես!
-իինննչ? Ինչ ես խոսում? Գժվեցիր? Ում սիրահարվեմ? Ես Դայլնին չեմ սիրահարվի !երբեք!
-բայց ես նույնիսկ Դայլնի անունը չասացի :Դ
Աստված իմ, ինչ հիմար եմ! Ինքս ինձ մատնեցի :/ Ես իրոք բացի ատելությունից ուրիշ ոչինչ չեմ զգում նրա հանդեպ: Իսկ եթե ավելի լուրջ ես հատուկ նպատակ ունեմ' գտնել քրոջս, մնացածը էական չէ ինձ համար:
Արդեն ժամը 19:25 էր, և ես ուղևորվեցի դեպի հելլռում' Դայլնի հետ 《հանդիպման》: Մի քանի րոպե անց ես նշանակված վայրում էի, իսկ նա չկար: Ինչ է իրեն թույլ տալիս? Պայմանավորվում է ու ուշանում:
ВЫ ЧИТАЕТЕ
Արգելված Որոնումներ
ParanormálníՊատմություն երկու քույրերի մասին, որոնցից մեկը մի օր անհասկանալի ձևով անհետանում է' թողնելով իր հետևից միայն մեկ նամակ. 《 Գտիր ինձ~》