...Այդ որոշումը դարձավ ճակատագրական: Նրբանցքը այնքան նեղ էր ու փոքր , որ ես ու Դայլնը ամբողջովին կպել էինք իրար,նույնիսկ արդեն ծանր էր շնչելը: Մի քանի վայրկյան անց լսվեցին ոտնաձայներ: Ուղիղ նրբանցքի դիմացով վազելով անցավ պահակը: Քանի որ մութ էր նա մեզ չնկատեց: Նրա քայլերից մեր մոտ փոշի բարձրացավ և եկավ ուղիղ ինձ մոտ: Ես սկսեցի անհանգիստ գլուխս շարժել , ապա բարձրաձայն փռշտացի: Ամեն ինչ թվում էր թե ավարտվեց և կարող էինք դուրս գալ նրբանցքից, բայց կրկին լսվեցին պահակի ոտնաձայները, նա երևի լսել էր իմ ձայնը ու մոտենում էր: -Դայլն!ինչ պետք է անենք? Ես վախենում եմ! -կամաց փռշտայիր! -իսկ ավելի լավ առաջարկ չկա? -լռիր ես մի բան կանեմ: Դայլնը զգուշությամբ կռացավ, գետնից մի քար վերցրեց ու նետեց ճանապարհի մյուս կողմը: Ոտնաձայները դադրեցին, պահակը փոխեց իր ճանապարհը: -ֆուֆ~,-հոգոց հանելով ասացի ես,- դու մեզ փրկեցիր~: Ես նայում էի դեպի քարի ուղղությամբ, այսինքն մեր դիմաց: Դայլնը խոսքերիցս հետո կանգնեց, այդ պահին ես գլուխս թեքեցի դեպի պատը ու ...ու համբուրեցի Դայլնին!
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
գրողը տանի! Որքան հիմարություններ արեցի մի քանի րոպեում: Մի քանի վայրկյան անշարժ կանգնած էինք: Երկուսս էլ ապշած էինք , ոչ ոք չէր սպասում դրան: Նրա մեծ աչքերը ավելի էին լայնացել, իսկ իմ սիրտը տեղը չէր գտնում, դրա պատճառը անսպասելիությունն էր, թե?...դա անհասկանալի էր... Ես վերջապես ուշքի եկա,արագ դուրս եկա նրբանցքից ու իրավիճակից դուրս գալու համար ասացի. -Դ...դ...դու հասցրեցիր պատճենել? Դայլնը այդ հարցին ամենաքիչն էր սպասում ու չհասկանալով ասածս ասաց. - խնդիր չկա ես կմոռանամ այն ինչ կատա...,-հետո խելքի գալով ասաց,- պատճենել? Ինչ պատճենել?...հաաա նյութերը...հա հասցրեցի: Նա կատարյալ հիմարի տեսք ուներ, ես այլևս չկարողացա զսպել ծիծաղս ու պոռթկացի: -ի..ինչ? Ինչ եղավ? -ոչմիբան,- մի կերպ ասացի ես: -ինչի ես ծիծաղում? -դե մտածում եմ, որ ես գողացել եմ առաջին համբույրդ... -իիիինննչ?առաջին? -ահա,- անկառավարելի ծիծաղում էի... -ասում ես առաջին հա?...,- Դայլնը մի փոքր բարկացած էր երևում, նա ձեռքերը բռունցք արեց ու վստահ քայլերով մոտեցավ ինձ: Նա ձեռքը մոտեցրեց դեմքիս և աչքերիս մեջ նայելով դեմքը մոտեցրեց ինձ: Աչքերս սովորությանս համաձայն փակվեցին, ու վստահ էի, որ անցած անգամվա նման ամեն ինչ դադարելու է դեռ չսկսված,բայց...այս անգամ այդպես չեղավ...նա համբուրեց ինձ, բայց դա նման չէր մի քանի րոպե առաջվա համբույրին: Ներսումս ամեն ինչ տակնուվրա էր լինում, ու զգում էի, թե ինչպես էր ամբեղջ մարմինս թուլանում Դայլնի ձեռքերում: