-ի..ինձ???
-այո գեղեցկուհի քեզ!
-Ռոջեր եթե մատով դիպչես նրան հրաժեշտ կտաս կյանքիդ հասկացար? Դա կլինի քո վերջին գործողությունը!,-Դայլնը կատաղել էր, այո ոչ թե բարկացել այլ կատաղել, թվում էր, թե ամեն վայրկյան կհարձակվի այդ մարդու վրա ու կսպանի: Ես բռնեցի նրա ձեռքը, որպեսզի հանգստանա :
-լավ լավ հանգստացիր! Բայց իմացիր, որ հաջորդ անգամ չես ազատվի ինձանից! Ու աչքերդ էլ չեն օգնի քեզ!
Դայլնը մի փոքր հանգստացել էր, բայց Ռոջերը կարծես դիտավորյալ բարկացներ նրան:
-Դայլն գնանք! Մենք ժամանակ չունենք!
-գնանք!
Մենք անցանք ինձ համար անտանելի դարձած այդ մարդու կողքով և սկսեցինո փնտրել ծառը:
-Լիդիա արի առանձնանանք ու փնտրենք:
Արդեն շատ մութ էր, բայց ես համաձայնվեցի, քանի որ չէի ուզում նրա մոտ թույլ երևալ:
Ես գնացի արևելք, իսկ Դայլնը արևմուտք:
Քայլում էի վարդերով պատված արահետով, սակայն ոչ մի ծառ չէր երևում: Հանկարծ խավարի միջից լսվեց այն սուլոցը, որը առավոտյան էի լսել:
-Դայլն մի փորձիր այլևս չեմ վախենա,- պատասխան չեկավ, սուլոցը շարունակվում էր:
-Դայլն? Դա...,- իմ դիմաց դուրս եկավ ինչ-որ ստվեր, որը խավարի մեջ սարսափ էր առաջացնում,- Դայլն խնդրում եմ վերջացրու...վերջացրու!!
Սուլոցը մի պահ դադարեց , բայց որոշ ժամանակ անց ավելի ուժեղացավ...իմ դիմաց նշմարվեցին սև ստվերներ, որոնք ինձ էին մոտենում:Ես վախեցած էի, չգիտեի ինչ անել, երևի մեխանիկորեն կամ ինչ-որ մի ներքին ուժի ազդեցությամբ բղավեցի:
Թուլանում էի արդեն , ուժերս լքում էին մարմինս, բայց իրավունք չունեի հանձնվելու
-Դիմացիր Լիդիա, դիմացիր!
Երբ հոգիներից մեկը արդեն ձեռքը մոտեցնում էր դեմքիս հայտնվեց Դայլնը: Նա հարվածեց ստվերին, չնայաց որ մեծ փսփոխություն չեղավ, միևնույն է ես հիմա ապահով էի: Դայլնին տեսնելը ավելի ու ավելի էր հաճելի դառնում, երևի դա իրավիճակից էր, բայց նա ինձ ստիպում էր ապահով զգալ:
Դայլնը գրկեց ինձ ու հանելով իր կապիշոնը նայեց հոգիներին: Շուրջբոլորը լուսավորվեց ու դրանք չքացան:Երբ ամեն ինչ վերջացած էր, ես դեռ նրա գրկում էի:
-արդեն կարող ես բաց թողել ինձ Լիդիա,- և պատրաստվեց հետ քաշվել, բայց ես բռնեցի նրա վերնաշապիկից ու ամուր սեղմեցի.
-մեկ րոպե ևս խնդրում եմ, ևս մեկ րոպե թող ի...,- ձայնս նվաղեց ու էլ ոչինչ չեմ կարողանում հիշել:
*առավոտյան*
Արթնացա ու մի քանի վայրկյան պարզապես նայեցի շուրջս...տարածքը անծանոթ էր...ուր եմ ես?
ВЫ ЧИТАЕТЕ
Արգելված Որոնումներ
ParanormalՊատմություն երկու քույրերի մասին, որոնցից մեկը մի օր անհասկանալի ձևով անհետանում է' թողնելով իր հետևից միայն մեկ նամակ. 《 Գտիր ինձ~》