-կխոսեք վերջապես?,-այլևս չէի կարողանում դիմանալ այդ լռությանը
-Լիդիա մենք պետք է վերադառնանք Հելլսիթի,-ասաց Քոլլինսը:
-լավ ,բայց նախ ասեք թե ինչ է կատարվում
-կհասնենք Հելլսիթի հենց այնտեղ էլ կիմանաս,-լուրջ տոնով ասաց Դայլնը:
Մենք ճանապարհ ընկանք, ամեն վայրկյան նայում էի տղաների աչքերին, որպեսզի մի նոր հայացք որսամ դեպի ինձ ու հարցնեմ թե ինչի հետ է այս ամենը կապված, բայց կարծես բոլորը երդվել էին մինչև տեղ հասնելը չնայել ինձ: Վերջապես հասանք Հելլսիթի.
-դե ինչ ասեք, ես լսում եմ
-ինչ ասենք?,-ասաց Սեմը
-ասեք ինչ է կատարվում , ինչ է պատահել!պատմեք ես պատրաստ եմ ցանկացած վատ նորության:
-բայց պատմելու բան չկա , որ պատմենք! Դա դու պետք է տեսնես : Մենք իրավունք չունենք!
-ինչ է նշանակում մենք իրավունք չունենք Սեմ! Խնդրում եմ խոսիր! ,- արցունքներս մի կերպ էի զսպում
-Լիդի դա քրոջդ հետ է կապված , իսկ թե կոնկրետ ինչ կիմանաս երբ հասնենք տեղ:
-դե ում ենք սպասում միսթր Քոլլինս!գնանք!մնացել է մեկ առաջադրանք!ասեք և ես կանեմ դա,-այն փաստը,որ քրոջս հետ թր կապված նրանց պահվածքը ինձ վախեցրեց.《չլինի մի բան այն չէ ու նրանք չեն ուզում ինձ ցավեցնել, ինչ էլ չլինի, նրանք հարազատ են արդեն ինձ համար》:
-Լիդիա մի պահ կանգնիր!,- ասաց Դայլնը:
-Դայլն ավելի ուշ կխոսենք լավ? Ես քրոջս եմ ուզում տեսնել!
-Լիդիա կանգնիր կարևոր է!
-վերջ Դայլն !ես ժամանակ չունեմ!
-լավ ոնց կուզես!
Այդ պահին ես չզգացի թե ինչպես վիրավորեցի Դայլնին:Բայց չէ որ տաք գլխով կայացրած որոշումները միշտ էլ անիմաստ են լինում, ինչևէ, ես շարունակեցի ճանապարհս: Մենք հասանք Հելլսիթի այգիներից մեկը.
-Լիդիա սպասիր այստեղ,- ասաց Քոլլինսը:
-լավ, բայց ինչի?
-սպասիր Լիդիա!ուղղակի սպասիր!,- ասաց Քոլլինսն ու քթի տակ ինչ-որ բաներ փնթփնթաց:
-Լիդիա ես հիմա կգամ,- ասաց Սեմն ու գնաց, նրա օրինակին հետևեցին նաև մյուս տղաները,իսկ Դայլնը վաղուց էր գնացել:
Ես այգում մնացի լրիվ մեն մենակ: Տարօրինակ զգացողություն էր ինձ մոտ, սկսեցի գնալ Քոլլինսի ուղղությամբ: Մոտավոր 10րոպե, ոչ ոքի չէի նկատում, բայց...
Աստված իմ աչքերիս չէի հավատում~դա անիրական էր~ ինչ է կատարվում?
Ինձանից մի քանի մետր հեռավորության վրա նկատեցի Սթելլային'քրոջս: Մի վայրկյանում ամեն ինչ շուրջս անէացավ ու աչքերս սկսեցին միայն նրան տեսնել: Ես որքան ուժ ունեի վազեցի դեպի քույրս ու նա էլ նկատելով ինձ հետևեց օրինակիս, մենք հասանք իրար,,,միայն ես գիտեմ, թե որքան էի սպասում այս պահին, թե որքան էի երազում կրկին տեսնել նրան...արցունքներս այլևս չկարողացա զսպել ու քրոջս գրկում սկսեցի անզուսպ հեկեկալ:
ВЫ ЧИТАЕТЕ
Արգելված Որոնումներ
ParanormalՊատմություն երկու քույրերի մասին, որոնցից մեկը մի օր անհասկանալի ձևով անհետանում է' թողնելով իր հետևից միայն մեկ նամակ. 《 Գտիր ինձ~》