Մենք գնացինք մեր 《արկածների 》 հետևից: Իրար կողքով քայլում էինք, բայց ոչ մեկս չէին խոսում: Սակայն համեմատած ինձ Դայլնը ավելի հանգիստ տեսք ուներ:Վերջապես ես որոշեցի խոսել, բայց ոչ նրա համար, որ մեծ ցանկություն ունեի, այլ նրա, որ իմանամ թե ուր ենք գնում, համենայն դեպս ես այդպես էի արդարացնում ինձ: -Դայլն! -ինչ? -ուր ենք գնում? -առաջադրանք կատարելու -իսկ ինչ առաջադրանք? -պետք է Ռոջերի աշխատասենյակից հիշողության քարտ վերցնենք: -իսկ Քոլլինսը չէր կարող խնդրել Ռոջերից? Ինչի ենք մենք գնում? -Լիդիա! -ինչ? -իրոք այդքան հիմար ես? Թե ձևացնում ես? Դե աղջիկները ունեն չէ նման սովորություն!հիմար ձևանալու, ու մտածում եք, թե էդ մեզ' տղաներիս դուր ա գալիս?,- Դայլնը քմծիծաղ տվեց,իսկ ես բարկացա -լսիր մեր մեջից հիմարը դու ես ու առանց ձևացնելու 'իրական հիմար ես,-ես սկսեցի նրանից արագ քայլել: Դայլնը կանչեց ինձ. -Սպասիր, որ ասեմ ինչ պիտի անենք! Ես կանգնեցի. -ասա, բայց առանց ավելորդ մեկնաբանությունների! -ես ու դու կմտնենք Ռոջերի տուն , որպես հյուր, պատճառը կլինի սա. Մենք անցած անգամ պարտք էինք մնացել նրան, որ մեզ ազատ արձակեց... -բայց նա չէր էլ կարող մեզ պահել!իրավունք չուներ! -գիտեեեմ, բայց դա առիթ կլինի, որ ներս մտնենք,կաշխատես սիրալիր լինել հետը ու սիրտը շահես, Հենց դուրը եկար համարի գործի կեսը արված ա: Հենց կսկսեք խոսալ ես դուրս կգամ սենյակից ու կգնամ իր աշխատասենյակ, դու ուշադիր կլինես, որ հանկարծ չգա էդ կողմ! Ամեն գնով կպահես! Ես կոդը գիտեմ սեյֆի, բայց ժամանակ ա պետք, որ բոլոր նյութերը պատճենեմ ! -լավ կանեմ! -Լիդիա չթողես գա! Ամեն գնով կպահես! Մաքսիմում 10րոպեից ամեն ինչ կավարտվի ու ես կգամ քո հետևից, եթե չեկա, ուրեմն կգնաս մուտքի մոտ! -լավ! Մենք հասանք Ռոջերի տան մոտ, այն նման էր հսկայական պալատի, որը միայն հեքիաթներում ու ֆիլմերում են լինում: Չնայած դա միակ բանը չէր , որ անիրական էր թվում, արդեն մեկ շաբաթ է իմ կյանքը նմանվել է ֆիլմի: -Լիդիա մինչև մտնենք մի բան կա անելու! -ինչ? Դայլնը իր պայուսակից հանեց գեղեցիկ երեկոյան զգեստ ու տվեց ինձ. -հագիր!նրա տանը խնջույք ա! -ինչի համար ա բայց զգեստը? -ասեցի չէ? ամեն գնով պետք ա պահես! -բայց որտեղ փոխվեմ? Նա նայեց շուրջը ու ցույց տվեց մի լքված շինություն. -այնտեղ! -լավ հիմա կգամ! -արագացրու! Ես մտա ներս, սկսեցի հագնվել ու դուրս եկա, տևեց ընդամենը 2 րոպե:Զգեստը 60-ականների տեսք ուներ, բայց դա ավելի լավ էր, քանի որ հեշտ կլիներ ուշադրություն գրավել:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Երբ դուրս եկա Դայլնը քարացած ինձ նայեց, ապա շարժեց գլուխը, իբր հազաց ու ասաց. -գնացինք! Հասանք տեղ:Դուռը թակեցինք, այն բացեց տան աղախինը. -բարի գալուստ~համեցեք~ Մենք ներս մտանք , մեզ դիմավորեց միսթր Ռոջերը. -օ~ ինչպիսի հաճելի անակնկալ Դայլն~ -ես էլ եմ ուրախ ձեզ տեսնելու համար,- կեղծ ժպտաց Դայլնը, բայց ժպիտի կեղծությունը զգացի միայն ես: Միսթր Ռոջռրը նայեց ինձ ու ասաց. -Որքան շքեղ տեսք ունեք օրիորդ~ պարզապես հիասքանչ~ Ես այդ պահին պատրաստ էի սպանել այդ մարդուն, բայց հիշեցի մեր պլանի մասին ու ժպտացի նրան: -այսօր գեղեցկուհին ձեր տրամադրության տակ է միսթր Ռոջեր,- ասաց Դայլնը: -Դայլն, սա իմ խնջույքի ամենամեծ նվերն էր ինձ, շնորհակալ եմ: Ինչ? Հենց նոր Դայլնն եւ Ռոջերը ինձ առարկայի տեղ դրեցին? Ամենամեծ նվեր??Մտքումս Դայլնին դանակահարում էի, բայց արտաքինից լրիվ հակառակ պատկերն էի ցույց տալիս: Ռոջերը բռնեց ձեռքիցս ու ինձ ուղղորդեց դեպի հյուրասենյակ, իսկ Դայլնը եկավ մեր հետևից: Երբ տանտերը բացեց շամպայնի շիշը, որպեսզի կենաց ասի, Դայլնը գլխարկի տակից նայեց ինձ, ժպտաց ու ասաց. -ներեղություն եմ խնդրում միսթր Ռոջեր, բայց ես պետք է առանձնանամ մի քանի րոպեով հուսով եմ դեմ չեք -իհարկե գնա, բայց գեղեցկուհին մնում է -իհարկե մնում է: Դայլնը գնաց ու ես անցա իմ առաքելությանը. 《Ամեն գնով շեղել Ռոջերի ուշադրությունը》: Սկսեցի խոսել ամենաանիմաստ թեմաներից, ու սկսեցի տալ անտեղի հարցեր: Չնայած դրանց հիմար բնույթին, Ռոջերը հիացած նայում էր ինձ ու պատասխանում հարցերիս: Անցել էր արդեն տաս րոպեն,բայց Դայլնը չկար: -ներեցեք Միսթր Ռոջեր, ես պետք է լվացվեմ, ինձ լավ չեմ զգում -իհարկե, գնա սիրելիս, բայց շատ չուշանաս, ես քեզ սպասելու եմ,- Նա սկսեց գռեհիկ ծիծաղել: Երբ արդեն ուզում էի գնալ դեպի Դայլնը, լույսերը անջատվեցին ու տարօրինակ ազդանշաններ եկան: -ինչ է կատարվում?ով կա աշխատասենյակում? Արագ ստուգեք!!!!,- հրամայեց իր աշխատողներին Ռոջերը: Ես սկսեցի վախենալ, հանկարծ չբռնվի Դայլնը! Քանի որ մութ էր դժվարությամբ հասա մուտքի մոտ ու սկսեցի սպասել նրան: Մի քանի վայրկյան անց լսվեց Ռոջերի ձայնը. -ուր են Քոլլինսի սաները?!,- նկատի ուներ ինձ ու Դայլնին: -ահա մեկը!,- լսվեց պահակի ձայնը ու լսելի դարձան նրա ոտնաձայները դեպի իմ կողմ: Ես սկսեցի վազել որքան ուժ ունեի, սակայն զգեստը երկար էր ու ես կանգնեցի դրա փեշի վրա ու ընկա: Մի քանի մետր և պահակը կհասներ ինձ, բայց այդ պահին հայտվեց Դայլնը:Նա ձեռքը մեկնեց դեպի ինձ ու մենք սկսեցինք վազել:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Շուտով ես հոգնեցի, ուրիշ տարբերակ չկար պետք է թաքնվեինք, պահակը արդեն մոտ էր: Նկատեցի, որ ճանապարհի անկյունում փոքր նրբանցք կա: Առանց մտածելու քաշեցի Դայլնի ձեռքից ու մենք մտանք այդ նրբանցքը: Սակայն այդ որոշումը այնքան էլ խելացի չէր, քանի որ այն դարձավ ճակատագրական...