Մենք օդում էինք, ինչ-որ գերբնական ուժով չէինք ընկնում: Ամեն ինչ թվում էր անիրական ու երազի էր նմանվում: Թվում էր , թե պետք է արթնանամ :Վախեցած էի...երանի թե երազ լիներ: Թռիչքի ընթացքում այդ անծանոթի հայացքը դիպավ ինձ...խիստ հայացք էր' վտանգավոր: Նա նման էր սերիական մարդասպանի, ով առանց աչքերը թարթելու կարող էր մի քանի տասնյակ մարդկանց կյանքից զրկել:
Վերջապես մենք իջանք հողի վրա: Ես նայեցի շուրջս ու ապշեցի: Ես մտածում էի, թե հայտնվելու ենք մութ ու վախենալու մի տարածքում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկար:Բայց կանխատեսածիս հակառակ մենք հայտնվեցինք երկիր մոլորակի ամենաշքեղ երկրներից մեկում' Իտալիայում:
Այնքան գեղեցիկ էր ամեն ինչ' ծաղիկներով շրջապատված ու ամեն քայլիդ պատմական արձաններ:
Կյանքը եռում էր այստեղ և ես մի պահ մոռացել էի ամեն ինչ: Բայց հանկարծ անծանոթի ձայնը սթափեցրեց ինձ.
-Այդքան մի ուրախացիր, մենք հիմա կգնանք այս լուսավոր քաղաքի 《ամենամութ》տարածքը:
-ուր? Ուր ենք մենք գնում?!
-Հելլսիթի
-դա որտեղ է??
-շուտով կիմանաս:
Մենք սկսեցինք քայլել իտալյան փողոցներով, որոնք ամեն վայրկյան ինձ շարունակում էին հիացմունք պատճառել: Բայց ճանապարհը գնալով ավելի ու ավելի էր դատարկվում: Այդպես շարունակվեց այնքան մինչև մենք հասանք մի ամայի տարածության: Արդեն մութ էր և ես վախենում էի : Անծանոթը սկսեց ինչ-որ բառեր ասել , բայց դրանք շատ ցածր էին և ես ոչինչ չհասկացա: Այդ խոսքերից հետո անապատի մեջ հայտնվեցին հսկայական դարպասներ: Ներսից բացվեցին դրանք և մենք ներս մտանք: Ներսում կարծես թանգարան լիներ' օձի հետագծեր հիշեցնող ոլոր-մոլոր աստիճաններով ու լի քանդակներով:
ВЫ ЧИТАЕТЕ
Արգելված Որոնումներ
FantastiqueՊատմություն երկու քույրերի մասին, որոնցից մեկը մի օր անհասկանալի ձևով անհետանում է' թողնելով իր հետևից միայն մեկ նամակ. 《 Գտիր ինձ~》