Առավոտյան արթնացա զարթուցիչի զանգից: Ինչպե՞ս էի մոռացել , որ այսօր աշխատանքի չպետք է գնամ : Ի՞նչ անել այս վաղ ժամին :
-Մայրիկ, դու արդեն արթնացել ե՞ս ,- բարձր ձայնով ասացի ես :
-Այո, այսօր պետք է շուտ գնամ ,- ասաց մայրս , համբուրեց ու դուրս եկավ :
Ես արագ հագնվեցի ու գնացի խոհանոց: Սառնարանից հանեցի սենդվիչներ , պատրաստեցի կանաչ թեյ : Նախաճաշելուց հետո զանգահարեցի Սեմին :
-Կգա՞ս մի ֆիլմ նայենք միասին :
-Արդեն հասա ,- պատասխանեց Սեմը :
Դուռը բացեցի :
-Ի՞նչ ֆիլմ ենք նայելու ,- ասաց նա ու միանգամից տեղավորվեց բազմոցին :
-Звонок :
-Սարսա՞փ :
-Այո , միասին չենք վախենա ,- գոհ ժպիտով պատասխանեցի:
-Բայց որ գիշերը չքնեմ , դու ես ինձ օրորելու ,- ծիծաղեց նա:
-Համաձայն եմ :
2 ժամ հետո հիշեցի , որ Բրեդից պետք է վերցնեմ ներկերն ու այն նկարը նկարեմ :
Հասա բանակարան 3-ի մոտ : Դուռը թակեցի , անմիջապես բացեց:
-Պատուհանից ավտոմեքենադ տեսա , եկա դիմավորեմ ,- ասաց նա:
- Կարիք չկար , ինչ որ պետք է տուր, ես գնամ :
-Նախ ներս արի :
Շատ հարմարավետ բնակարան էր : Հյուրասենյակը անսովոր մեծ էր ու լուսավոր : Ինձ ուղեկցեց իր ննջասենյակը : Ամենուրեք նկարներ էին փակցված , փոքրիկ պահարանի վրա բասկետբոլի հավաքականի նկարն էր , որտեղ Բրեդը բավական լուրջ տեսք ուներ :
-Սա քո սենյակն է, այնպես չէ՞,- հարցրեցի ես:
-Մի քիչ անկարգության մեջ է , սակայն կարևոր չէ : Ինչպես տեսնում ես ,- շարունակեց Բրեդը ,- սրանք իմ աշխատանքներն են : Դեռ մանկուց շատ եմ սիրել նկարելը , այդ պատճառով ծնողներս ինձ նկարչության խմբակ տարան : Պարզվեց , որ ինձինից լավ նկարիչ դուրս կգար,- ժպտաց:
-Իսկ ինչու՞ չարունակեցիր:
-Դե չգիտեմ , չցանկացա: Այն ժամանակ ես բասկետբոլն էի պաշտում ու գաղտնի գրանցվել էի անչափահասների խմբում: Շատ լավ էի խաղում :
-Իսկ այն նկարը , որ ասում էիր պետք է ցուցահանդեսին ներկայացնեիր , ստու՞մ էիր : Չէ՞ որ ասացիր , որ այլևս նկարչությամբ չես զբաղվում :
-Նկարչությամբ չեմ զբաղվում , բայց երբեմն , երբ ժամանակ եմ ունենում նկարում եմ : Մեկ շաբաթ առաջ էլ ընկերներիցս մեկն առաջարկեց բաց ցուցադրությանը նաև իմ նկարը ներկայացնել , ես էլ համաձայնեցի : Ու եթե չլինեիր դու , նկարս հավանաբար կվաճառվեր :
-Վաճառվե՞ր ,- կամաց ծիծաղեցի ,- անհրաժեշտ պարագաները տուր ես գնամ :
-Լավ դե սպասիր :
Մեծ պահարանից հանեց մեծ թղթի կտոր , նույնիսկ չգիտեմ ինչ են անվանում նման թղթերին : Ինձ մեկնեց ջրաներկի մեծ պնակն ու ասաց.
-Ահա , այսքանը :
-Դե հաջողություն :
Շրջվեցի ու շարժվեցի դեպի տուն :
Ինչպիսի՞ փորձանք: Հիմա ինչպե՞ս սա նորից նկարեմ : Տուն հասնելուն պես գնացի սենյակս , սեղանին շարեցի ներկերը , բնորդ նկարը ամրացրեցի առջևի պատին , որպեսզի նայեմ ու նույնը նկարեմ : 2 ժամվա չարչարանքից հետո , մոտավորապես մի բան ստացվեց : Մոտավորապես:
-Դենի՞ ,- լսվեց մայրիկի ձայնը ,- որտե՞ղ ես:
-Սենյակում , հիմա կգամ ,- հապճեպ պատասխանեցի ես:
Ամեն ինչ թաքցրեցի պահարանիս մեջ ու շտապեցի հյուրասենյակ :
Մայրիկը հանեց կոշիկները : Հետո ինձ զննեց՝ ասելով.
-Սիրելիս ես կարևոր բան ունեմ քեզ ասելու , պետք է զրուցենք:
Ի՞նչ է պատահել : Միանգամից հազար ու մի բան անցավ մտքովս:
-Մայրիկ իսկ սուրճ կուզե՞ս:
-Որ առաջարկում ես , չեմ մերժի :
Սրճելուց հետո անմիջապես հարցրեցի.
-Դե մայրիկ սկսիր , ի՞նչ էիր ցանկանում ասել :
-Այսօր մի առաջարկ ստացա: Մեր թերթի խմբագրությունը մի քանի առաջատար մասնագետներին հնարավորություն է տալիս 6 ամիս ժամկետով աշխատել Լոնդոնում :
-Այո ,- բղավեցի ես , չթողնելով մայրկին ՝ վերջացնելու խոսքը :
-Կամաց , կամաց:
-Մայրիկ դու հասկանու՞մ ես , սա ինչ մեծ հնարավորություն է: Չպետք է բաց թողնել նման հաջողությունը :
-Գիտեմ , բայց քո մասին եմ մտածում , ինչպե՞ս մենակ կապրես այստեղ:
-Մի մտածիր ես արդեն բավականին մեծ ես , կարող եմ իմ մասին հոգ տանել :
Գրկեցի նրան :
-Այսպիսի առիթը նշել է պետք:
-Բայց ես դեռ հաստատ չեմ որոշել :
-Ինչպե՞ս թե չես որոշել : Դու անպայման գնալու , էլ սրա մասին ոչ մի խոսք:
Գնացի խանութ , գնեցի շոկոլադ , շամպայն ու վերադարձա: Մայրիկի հետ նշեցինք: Մեզ միացան նաև Սեմը և նրա ծնողները :
Երեկոյան 12-ն էր : Շատ հոգնած էի , աչքերս էլ փակվում էին : Այդ պահին հաղորդագրություն ստացա:
ԲՐԵԴ:: Արդեն պատրա՞ստ է նկարս:
ԵՍ:: Շուտվանից էր պատրաստ :
ԲՐԵԴ:: Կատակու՞մ ես:
ԵՍ:: Ոչ , ասում եմ ամենայն լրջությամբ:
ԲՐԵԴ:: Այսինքն հիմա կարող եմ գալ , վերցնել :
ԵՍ:: Գժվե՞լ ես, ընդհանրապես ժամին նայե՞լ ես :
ԲՐԵԴ:: Վախենում ես մայրիկդ ինձ տեսնի՞:
Որ ասում էի հիմարի մեկն է :
ԲՐԵԴ:: Հիմա պատուհանից դուրս նայիր :
Մոտեցա պատուհանին : Ավտոմեքենակի կողքին կանգնած ՝ ձեռքով էր անում :
ԵՍ:: Փաստորեն իմ մտածած ապուշն ես :
ԲՐԵԴ:: Դու կբերե՞ս նկարը , թե՞ ես բարձրանամ վերցնեմ :
ԵՍ:: Դու աշխարհի ամենազզվելի մարդն ես , որին ես երբևէ հանդիպել եմ:
Անջատեցի հեռախոսի ձայնը :
Այս նկարն էլ ու վերջ , հուսամ էլ չեմ տեսնի նրան:Գրեք կարծիքներ :
Շնորհակալ եմ կարդացողներին :
YOU ARE READING
Կարող ես սիրել ինձ?
Romance-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: