Մաս 2 , Գլուխ 13

195 14 7
                                    

-Ուշքի ես եկե՞լ,- հարցրեց Ջեքսոնն ու հարցական ինձ նայեց:

Ես գլուխս բռնելով նայեցի նրան: Լավ ուսումնասիրեցի: Իրոք նա շատ գեղեցիկ էր : 

Ջեքսոնը մի պահ դարձավ աղջկա կողմը և նա անմիջապես հեռացավ: 

-Դե ինչ ,- ասաց նա, փոքր աթոռը տեղավորեց բազմոցի կոսղքին որտեղ ես էի նստած ու ձգվեց դեպի ինձ:

-Դու ո՞վ ես,-նորից հարցրեց նա:

-Ե՞ս,- շփոթված ասացի ես,-ես.., երկրպագու եմ,ձեր երկրպագուն,-ոգևորված բացականչեցի ես:

-Չեմ հավատում,-պատասխանեց Ջեքսոնը և ձեռքերն իրար խաչեց,-եթե երկրպագու ես ասա ո՞ր երգերն ես լսում իմ կատարմամբ:

Փաստորեն գեղեցիկ լինելուց բացի էլ նա խելացի է, ինչու՞ ոչ նաև խորամանկ:

-Կներեք ինձ,- թեման փոխեցի ես , բազմոցից վեր ելա,- ինձ կներեք, ձեզ բարի ելույթներ, մեծ բեմեր,- այս խոսքերն ասելով՝ մոտեցա դռանը:

-Սպասիր , ես դեռ չեմ վերջացրել,-նա էլ աթոռից թռավ, հայտնվեց դռան առաջ:

-Ի՞նչ է,- հարցրեցի ես: 

-Դու ո՞վ ես,-նորից ասաց նա:

-Արդեն ասացի,հաջողություն , ամենայն բարիք ձեզ, ձեր աշխատակազմին,-մի կերպ բացեցի դռան բռնակը:

Ջեքսոնը բռնեց ձեռքիցս:

-Ես ընկերուհի ունեմ,ոչ ոքին չասես , լա՞վ,- հանկարծ շշնջաց նա իմ ականջին:

Հետո մենք մի քանի ժամ միասին զրուցեցինք: Նա պատմեց իր ընկերուհու մասին , թե ինչպե՞ս են ծանոթացել: Պարզվեց որ համերգի ժամանակ ես բոլորի առաջ ինձ ներկայացրել եմ որպես Ջեքսոնի ընկերուհի : Այդ պատճառով երկրպագուները սկսել են հարձակվել ինձ վրա, իսկ ես չեմ հերքել ու Ջեքսոնին օդային համբույր եմ ուղարկել: Ջեքսոնն այս ամենը պատմեց անսպառ ծիծաղով: Նրան հրաժեշտ տվեցի , իսկ նա երկու ոչ մեծ պաստառների վրա թողեց իր ստորագրությունը ՝ մեկն ինձ համար , մյուսը՝ Սոֆիի: Կեսօրին Ալանը զանգեց:

-Դենի, որտե՞ղ ես,- ասաց նա:

-Բարև Ալան, ինչպե՞ս ես,- պատասխանեցի ես:

-Դե ինչպե՞ս պետք է լինեմ, երեկ զանգել էիր հարմար չէր , որ պատասխանեի:

-Ոչինչ Ալան, ես հասկանում եմ քեզ:

-Հիմա հարմա՞ր է հանդիպենք:

-Լավ:

Որոշել էի Սոֆիի աշխատավայր մեկնել ու նրան զարմացնել՝ Ջեքսոնի ստորագրությամբ պաստառներով, բայց Ալանի զանգից հետո ավելի կարևոր համարեցի նրա հետ խոսելը : Մենք հանդիպեցինք հյուրանոցից ոչ շատ հեռու:

Կարող ես սիրել ինձ?Donde viven las historias. Descúbrelo ahora