Մաս 2, Գլուխ 7

263 21 8
                                    

-Կներեք, չէի ուզում խանգարել,Բրեդ ներքևում մի աղջիկ է քեզ հարցնում,- ասաց եղբայրս:

Բրեդն արագ վեր կացավ, հեռացավ:

-Դու գիտես թե ո՞վ է,- հարցրեց եղբայրս՝ զննելով իմ հոգնած դեմքը:

Ես չգիտեի ինչ պատասխանել: Հոգու խորքում զգում էի , որ Բրեդի քույրն է, սակայն համոզվել էր պետք: Եվ հետո, ի՞նչ ասեի եղբորս: 

-Ի՞նչ աղջիկ,-սկսեցի ես դերասանություն անել,- հավանաբար նրա վարսավիրն է,- ասացի ես ծիծաղով , աչքի տակով հետևելով նրա ռեակցիային:

Նա հաստատ կասկածեց և ոչինչ չասելով գնաց: Արագ հագնվեցի ու քայլեցի նրա ետևից: Եղբայրս գնաց իր սենյակ , իսկ ես աստիճանների վրայից տեսա Բրեդին: Ինչպես և կանխատեսում էի՝ նրա քույրն էր եկել: Սակայն շատ տարօրինակ է , որ նախօրոք չի զգուշացրել : Այս անակնկալ այցը Բրեդին ևս շփոթեցրել էր : Նա ինձ նկատեց: Ձևացրեցի , որ կրկին իմ սենյակն եմ գնում: Պատի ետևից սկսեցի նրանց հետևել: Անչափ ցածր էին զրուցում,կարելի է ասել՝ շշուկով: Հանկարծ Բրեդը բազմոցին գցած իր բարակ վերարկուի գրպանից մի ծրար հանեց ու տվեց քրոջը: Հաստատ գումար էր: Նրանք վերջացրեցին իրենց զրույցը և իրար գրկեցին: Այդ պահին այնպես խանդեցի Բրեդի քրոջը:

-Նա՞ է ձեր սառնության պատճառը,- իմ ետևից մոտեցավ Սեմը, ով նկատել էր Բրեդի քրոջը:

Ես խուճապի մեջ ընկա: Սեմը ոչ մի դեպքում չպետք է իմանա, հակառակ դեպքում Բրեդն ընդհանրապես ինձնից կհեռանա, առանց այն էլ այնքան խառն է ամեն ինչը ,որ չգիտես որտեղից սկսես խնդրի լուծումը:

-Ո՞վ է նա,- ինձ ավելի մոտենալով հարցրեց Սեմը:

Ես պարզապես չգիտեի ինչ ասել: Չէի ուզում Սեմին խաբել , ոչ էլ ուզում էի Բրեդին տվածս խոստումը խախտել:

Բրեդը հավանաբար տեսավ Սեմին և ընդառաջեց մեզ՝ սկսելով բարձրանալ աստիճաններով:

-Բարի լույս քույրիկ ,- ասաց նա ուրախ ժպիտով , նայեց Սեմին , ով բարկացած տեսք ուներ:

-Դե ի՞նչ Բրեդ, ես սպասում եմ,-չոր պատասխանեց Սեմը:

Բրեդը չհասկացավ Սեմի հարցը և հարցական ինձ նայեց: Հենց հիմա կուզեի չքանալ այստեղից: Միայն թե նրանք չկռվեն իմ պատճառով:

-Ինչի՞ն ես սպասում,- հարցրեց Բրեդը և կանխազգալով վտանգը ՝խեթ նայեց ինձ:

-Եկեք նախաճաշենք ,հետո կզրուցենք,-ասացի ես և փորձեցի մի փոքր թեթևացնել լարված վիճակը:

-Բրեդ,-զայրացավ Սեմը,- ես տեսա,Դենին չի ցանկանում ասել , բայց դու՛, ինչպե՞ս ես համարձակվում,-արդեն գոռաց Սեմը:

Կարող ես սիրել ինձ?Donde viven las historias. Descúbrelo ahora