Առավոտյան ժամը 9-ին արթնացա : Մի քանի րոպե շուռումուռ եկա անկողնու մեջ , քանի որ չէի ցանկանում աշխատանքի գնալ : Սեմն ինչպես միշտ ինձնից շուտ էր վեր կացել և հասցրել էր նախաճաշ պատրաստել : Ձվածեղի հոտը խոհանոցից տարածվել էր մինչև իմ սենյակ : Երբ վեր կացա մի կերպ , հեռախոսով սկսեցի երգ լսել , Սեմը կանչեց իր հետ նախաճաշելու : Նախաճաշից հետո Սամանտան զանգեց.
-Դենի՞,- լսվեց նրա ձայնը :
-Այո , ի՞նչ է պատահել ,- պատասխանեցի ես :
-Ոչինչ , մի խնդրանք ունեմ :
-Ասա , իհարկե:
-Կլինի՞ մինչ կեսօր ես քո փոխարեն աշխատեմ , իսկ դու կեսօրից հետո:
Կարծես իմ մտքերն էր կարդում: Չգիտեմ ինչու , բայց այսօր ընդհանրապես աշխատանքի չէի ուզում գնալ :
-Իհարկե , Սամանտա , ես կեսօրից հետո կգամ ,- աշխույժ ձայնով պատասխանեցի ես :
Շատ է պատահում , երբ մենք փոխում ենք մեր գրաֆիկը : Սամանտան լավ աղջիկ է ու միշտ ինձ զիջում է :Եվ այսօր էլ լավ ստացվեց ,գոնե մինչև կեսօր իսկապես կարթնանամ :
Սեմի հետ սուրճ խմեցի , բայց դա էլ չօգնեց : Աչքերս անընդհատ փակվում էին :
Ժամը մեկին Սեմն առաջարկեց սրճարան գնալ ՝ թարմանալու համար : Ես միանգամից համաձայնեցի : Եթե իմանայի , որ Բրեդն էլ կգար չէի միանա նրանց: Համենայն դեպս առիթ չեղավ Բրեդի հետ մենակ մնալու : Ես սրճարանում էլ երկու գավաթ սուրճ խմեցի , որից հետո կարծես սթափվեցի : Սեմը մեզնից ներողություն խնդրեց ու Մոլլի հետ սկսեց զբոսնել սրճարանին կից այգում :
-Հորդ ճանապարհեցի՞ր ,- հարցրեցի ես Բրեդից :
-Այո,- կտրուկ ասաց Բրեդը :
Այսօր մի տեսակ մռայլ էր նա : Նման չէր այն կատակասեր Բրեդին :
-Տեսա՞ր , որ ծրագիրն աշխատեց,- նորից հարցրեցի :
Բրեդը չպատասխանեց : Այս ամենն ինձ շատ տարօրինակ թվաց : Նա հեռախոսով խաղ էր խաղում , իսկ ես ձանձրանում էի առանց Սեմի : Վեր կացա , որ միանամ Սեմին : Շրջվեցի , տեսա մեր սեղանին է մոտենում Աննան : Քիչ-քիչ կասկածում եմ , որ նա ամենուրեք տեսախցիկ է տեղադրել՝ մեզ հետևելու համար :
-Բարի օր , ինչպե՞ս եք,- ասաց նա Բրեդին ժպտալով :
Բրեդը բարկացած վեր կացավ:
-Գնա այստեղից,- ասաց նա :
Ես միայն հետաքրքրության համար էի լսում նրանց խոսակցությունը :
-Բրեդ , ինչու՞ ես այդքան կոպիտ ,- ավելի համեստորեն ասաց Աննան:
-Որովհետև չեմ ուզում քեզ տեսնել ,- պատասխանեց Բրեդը , բռնեց իմ ձեռքը :

KAMU SEDANG MEMBACA
Կարող ես սիրել ինձ?
Romansa-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: