-Դենի , արդեն կարող ես գնալ ,-ասաց Լյուկը:
-Սամանտան արդեն եկե՞լ է ,- հարցրեցի ես :
-Բարի կեսօր բոլորին ,- ներս մտավ Սամանտան (ինձ փոխարինող , նույնպես առաքող է):
-Դե ես գնացի , ցտեսություն ,- դուրս եկա:
Հիմա պետք է նկարը Բրեդին տամ : Օ, Տեր , խնդրում եմ ինձ համբերություն :
Նորից նույն շենքը : Դուռը թակեցի ու ներս մտա:
-Դու արդեն այստեղ ես ,-բացականչելով մոտեցավ Բրեդը :
-Ինչպես պայմանավորվել էինք ,- ժպտացի ու մոտեցա նրան:
Հանեցի թղթապանակից իմ նկարածը ու նրան մեկնեցի.
-Ահա , գոհ ե՞ս :
Նայեց նկարին , սկսեց համեմատել օրինակի հետ , գլուխը քորեց ու ասաց.
-Դու նկարչության ես գնաց՞լ :
-Ինչ է , ծաղրու՞մ ես : Իհարկե ոչ:
-Օ, չհավատացի :
-Ի՞նձ ինչ : Մի հավատա:
-Ո՞վ է օգնել:
-Ոչ ոք :
-Իսկապե՞ս ,- մի քայլ էլ մոտեցավ ու հարցական նայեց ինձ:
-Արդեն զայրացնում ես ,- պատասխանեցի ես :
-Ուղղակի չեմ պատկերացնում ինչպե՞ս կարող ես նկարել :
-Գիտես ի՞նչ , արդեն շատ երկարեց այս խոսակցությունը , ես շատ գործեր ունեմ , հաջողություն :
Դռան բռնակն իջեցրեցի, բայց դուռը չբացվեց: Նորից փորձեցի : Հիմա ի՞նչ անեմ:
-Բրե՞դ , այս դուռը դու՞ ես կողպել:
-Այո,- սկսեց ծիծաղել :
-Դու ապուշ ե՞ս :
-Ոչ :
-Հենց հիմա բացիր :
-Սուրճ կխմե՞ս :
-Դուռը բացի՛ր :
-Առանց շաքարի՞ :
-Հիմա քեզ կսպանեմ :
-Սառը՞, թե՞ տաք:
Էլ չդիմացա : Վերցրեցի հյուրասենյակի բազմոցին դրված ամենամեծ բարձը ու հարվածեցի նրա գլխին :
-Դուռը բացիր , հենց հիմա ,- բղավեցի ես :
-Ախ այդպես , հա՞ ,- ասաց նա ու սկսեց ինձ հարվածել մյուս բարձով :
Իսկական պատերազմ սկսվեց: Ողջ հյուրասենյակը տակնուվրա էր եղել :
-Սա արդեն կատակ չէ ,- ասացի ես ու հարվածեցի նրա ուսին:
-Դու ես սկսել,- ժպտաց Բրեդը :
-Հիշեցնեմ , որ դու ես դուռը փակել :
-Այ հիմա կարող ես գնալ :
Վերջապես : Նա դուռը բացեց :
-Հաջողություն սիրելիս , հետո կտեսնվենք ,- ձայնեց նա իմ հետևից թափահարելով ձեռքը:
-Էլ երբեք չենք հանդիպի , հիմար ,- պատասխանեցի ես :
Վերջ : Չնայած լավ զվարճացա:
***
-Մայրի՞կ ,- տուն մտնելուն պես սկսեցի բղավել ,- տանը մարդ չկա՞:
Զանգահարեցի մայրիկին :
-Այո , սիրելիս ,- պատասխանեց նա:
-Որտե՞ղ ես :
-Մորաքրոջդ տանը : Քեզ հաղորդագրություն էի գրել , երևի չես կարդացել :
-Չեմ նկատել : Ուշ կգա՞ս:
-Հավանաբար այո:
-Ես մեկ ժամից պետք է դուրս գամ , Սեմը հրավիրել է իրենց տուն ՝ ֆիլմ դիտելու :
-Դե շատ լավ է:
-Իդեպ Սեմն ասաց իր հորեղբոր որդին էլ է գալու :
-Հիանալի է : Ձեզ բարի ժամանց եմ մաղթում : Կաշխատեմ շուտ վերադառնալ :
-Լավ :
Դեռ նոր անջատեցի երբ Սեմը զանգեց :
-Դենի ծրագիրն ուժի մեջ է , ե՞րբ կգաս:
-Քիչ հետո ,- պատասխանեցի՝ գնալով իմ ննջասենյակ :
-Բայց չվախենաս լույսերը անջատված են ,- սկսեց ծիծաղել :
Ես անջատեցի , հետո սառնարանից հանեցի փոքրիկ համեղ տորթը , որը գնել էի այսօրվա համար և ուղևորվեցի հարևան բնակարան ՝ Սեմի մոտ:
Ինչպես զգուշացրել էր ՝ շուրջբոլորը մթություն էր :
-Եղբայր նրան այստեղ ուղեկցիր ,- լսվեց Սեմի ձայնը :
Տղան ինձ մոտեցավ , և չիմանալով որ ինձ մոտ տորթ կա , քաշեց ձեռքիցս: Այստեղ BOOM!!!
-Սպասեք , սպասեք , հիմա կմիացնեմ լույսը ,- ասաց Սեմը ու վազեց միջանցք:
-Դենի ծանոթացիր , նա Բրեդն է , հորեղբորս տղան , ավելի ճիշտ եղբայրս:
Նրա խոսքերից ոչինչ չհասկացա , քանի որ ուղեղս մթագնել էր , նորից նույն Բրեդը : Ինչպե՞ս է դա հնարավոր :
-Մենք արդեն ծանոթ ենք , քույրիկ , - ասաց Բրեդը :
-Այո , - բարկացած հաստատեցի ես :
Լավ կլիներ ընդհանրապես ծանոթ չլինեինք:
-Ինչպե՞ս ,- բացականչեց Սեմը :
-Դե ես մի քանի անգամ պիցցա եմ առաքել և արդեն , կարծես , թվում է ծանոթ ենք ,- մի կերպ ավարտեցի խոսքս:
-Լավ , կարևոր չէ ,- ասաց Սեմը ,- եկեք ֆիլմը նայենք:
Մինչ Սեմը խոսում էր ես ծիծաղում էի Բրեդի վրա : Նա ամբողջովին կրեմի մեջ էր : Միայն մոմերն էին պակասում :
-Սեմ , չե՞ս տեսնում սիրելի Դենին ի՞նչ արեց: Կրեմի մեջ կորել եմ ,- բարկացավ Բրեդը :
-Կրեմն էլ քեզ չի փրկի , նույն անհամ մարդն ես ,- ծիծաղեցի ու Սեմի ձեռքը բռնելով ՝ տարա հյուրասենյակ :
Այսպիսով Բրեդը գնաց լոգանք ընդունելու , իսկ ես և Սեմը գրեթե ամբոջությամբ նայեցինք ֆիլմը :
Ֆիլմի ավարտից հետո Բրեդն իր դժգոհությունը հայտնեց:
-Մոռացա հարցնել , Սեմ , իսկ ծնողներդ որտե՞ղ են ,- հարցրեցի ես :
-Գնացել են ինչ-որ երեկույթի : Հայրկի ընկերներն են գրավիրել ,- պատասխանեց նա:
-Ժամը քանի՞սն է :
-23:30:
-Կարծում եմ տուն գնալու ժամանակն է ,- վեր կացա:
-Ամեն ինչ խառնեցիր , հիմա էլ այդքան հեշտ գնում ե՞ս ,- պատասխանեց Բրեդը ՝ բռնելով ձեռքիցս:
-Բարի գիշեր ,- նայեցի Սեմին , հետ հրեցի Բրեդին և տուն վերադարձա:
-Դենի ,- լսեցի մայրիկի ձայնը :
-Այո մայրիկ , ես եմ :
-Լավ անցա՞վ :
-Արտակարգ:
-Վաղը միասին խանութ կգնանք որոշ իրեր գնելու :
-Ինչի՞ համար :
-Ինչպե՞ս թե : Արդեն մոռացել ե՞ս : Հաջորդ ուրբաթ մեկնելու եմ :
Ինչպե՞ս էի մոռացել :
Ես բարի գիշեր մաղթեցի մայրիկին , գնացի իմ սենյակ :
Նոր հաղորդագրություն :
ԲՐԵԴ:: Կլինի՞ վաղը հանդիպենք : Կարևոր բան ունեմ ասելու :
ԵՍ:: Միայն ամենավատ երազզումդ : ՀԻՄԱՐ :Սիրելի ընթերցողներ մեկնաբանություններում նշեք թե առաջին 5 մասերից ո՞րը ամենաշատը հավանեցիք :(Աստղի մասին չմոռանաք):
Շնորհակալ եմ : ❤❤❤💕💕💕
YOU ARE READING
Կարող ես սիրել ինձ?
Romance-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: