Մաս 2, Գլուխ 6

243 16 21
                                    

Ես պառկել էի անկողնուս մեջ , գլուխս հարմար դրել մեծ բարձին: Ձևացնում էի իբր գնած եմ, իսկ Բրեդն իր արջուկներով հողաթափերը գետնին քսելով այս ու այն կողմ էր գնում : Սենյակում կատարյալ լռություն էր :

-Դե բավական է,- ծանրացած գլուխս մի կերպ բարձի վրայից հանելով բացականչեցի ես,-բավական է աջ ու ձախ քայլես :

Նա ուշադրություն չդարձրեց և ինձ ի պատասխան սկսեց ավելի արագորեն գայլել:

-Բրեդ դու ինձ զայրացնում ես,- նորից կանչեցի ես այս անգամ վեր կենալով:

Նա մի պահ նայեց դեմքիս , ժպտաց ու շարունակեց քայլել:

-Շատ լավ ,- ասացի ես որոշ ժամանակ հետո,- կարծում ես ես ցանկանու՞մ եմ քեզ հետ խոսել: Իհարկե ոչ:

Բարձս մի փոքր շրջեցի , բարակ վերմակը գցեցի գլխիս ու շրջվեցի պատուհանի կողմը :

Զգացի որ նա դադարեց աննորմալ քայլը : Բայց շատ հետաքրքիր է ի՞նչ է անում , որ այդպես լուռ է :Ես դանդաղորեն մտա վերմակի տակ , կամաց-կամաց առաջ շարջվելով հասա անկողնուս ծայրին և վերմակի այն մասը , որ սովորաբար ոտքերիս կողմն է լինում հանդարտ բարձրացրեցի : Բրեդը զգեստապահարանից մեջքով հենված ինչ-որ բան էր կարդում : Ավելի լավ : Քանի որ ես կարողանում եմ նույնիսկ միացրած լույսի տակ քնել ուրեմն ես հենց հիմա կքնեմ իսկ նա ինչ ուզում է թող անի : Ինչպես գաղտագողի եկել էի, այնպես էլ վերադարձա իմ տեղը :  Հազիվ արդեն աչքերս փակվել էին , Բրեդը գոռաց.

-Որտե՞ղ է բանալին:

-Սեմն ու Մարկը փակել են դուռը, նրանցից հարցրու,-քնաթաթախ պատասխանեցի ես՝ առանց աչքերս բացելու:

-Ես դռան բանալու հետ չեմ,-ասաց նա:

-Դու չես էլ կարող դռան բանալու հետ լինել,- բացականչեցի ես ու այնպես ծիծաղեցի , որ աչքերս մի փոքր լցվեցին:

Բրեդը կատաղած  վեր կացավ նստած տեղից:

-Սրա բանալին , որտե՞ղ է,- ասաց նա:

Գլուխս բարձրացրեցի ու տեսա նրա ձեռքում իմ օրագիրը : Պատկերացնում եք թե ի՞նչ կանեմ Բրեդին:

-Ցած դիր , հենց հիմա,- բղավելով վեր թռա , ձեռքից առա օրագիրս,- բավական չէ ներս ես խուժել իմ սենյակ հիմա էլ անձնական իրերիս ես ձեռք տալի՞ս:

-Եթե չեմ սխալվում մենք միասին ենք ապրում և իրարից գաղտնիքներ չունենք,- պատասխանեց Բրեդը , մոտեցավ պատուհանին:

-Թեման փակվեց ,-ասացի ես , նայեցի ժամին ,- արդեն երեքն է լինում ,միգուցե թողնես քնե՞մ:

-Շաբաթ օրը դու գործ չունես , կարող ես և չքնել:

-Բրեդ ,իսկապես կռվելու տրամադրություն չունեմ , արդեն հոգնել եմ , - նրան մոտենալով ասացի ես,- դու չես հոգնե՞լ,- նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ ,- ամեն օր նույն վեճը , ամեն անգամ նույն թաքնված ու խորհրդավոր արարքները : Ինչու՞ չենք կարող մյուս երջանիկ զույգերի պես մենք էլ ապրել : Ուղղակի ապրել , ուրիշ ոչինչ : Գիտե՞ս երբեմն երբ տեսնում եմ ուրախ զույգերի մինչև հոգուս խորքը նախանձում եմ նրանց, նույնիսկ ատում: Ինչու՞ մեզ մոտ չի ստացվում,-ընդհանրապես չէի պատրաստվել նման խոսքի :

Կարող ես սիրել ինձ?Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin