-Մոլլի հեռացիր ,- աչքերս բացելուն պես ետ դարձրեցի շնիկին :
-Դենի՞ ,- սենյակ մտավ Սեմը ,- արթնացա՞ր արդեն :
Ես նստեցի անկողնում : Քնաթաթախ նայեցի Սեմին :
-Շատ եմ քնե՞լ,- ասացի՝ մի աչքով վերնաշապիկս փնտրելով:
Սեմը նստեց իմ անկողնու վրա , Մոլլիի կողքին:
-Ժամը տասնմեկն է ,- ասաց նա:
-Լավ է , որ այսօր աշխատանքի չեմ :
-Տանն ես լինելու՞:
-Չգիտեմ , կուզեի բակ իջնել , մի փոքր թարմանալ :
-Դենի , ես ֆիլմ դիտելու եմ հրավիրված:
-Հիմա ես գնալու՞:
Արդեն հագնված միասին հյուրասենյակ գնացինք:
-Այո ,- պատասխանեց Սեմը ,- արդեն դուրս եմ գալիս:
-Նախաճաշել ե՞ս:
-Իհարկե , քո թեյն էլ կարող ես տաքացնել ու խմել , քեզ էլ եմ պատրաստել ,- ասաց նա և մատնացույց արեց խոհանոցի թեյի բաժակը :
-Դե քեզ բարի ժամանց ,- ժպտացի ու ձեռքով արեցի Սեմին :
Սեմը հյուրասենյակի սեղանի վրայից վերցրեց իր հեռախոսը , դեռ դռանը չհասած շրջվեց.
-Եթե այգի գնաս Մոլլիին էլ կտանես քեզ հետ :
-Անպայման , - այս խոսքի ժամանակ արդեն Սեմը դուրս էր եկել :
Ես տաքացրեցի նրա պատրաստած թեյը : Արագ նախաճաշեցի : Նախաճաշի ժամանակ հիշեցի երեկվա հավաքույթն ու Բրեդի համբույրը : Խելագարվել կարելի է : Որոշեցի շուտ դուրս գնալ Մոլլիի հետ , հակառակ դեպքում ամեն րոպե Բրեդի հայրը ինձ կցանկանա տեսնել : Մոլլիին գրեցի , իջա այգի : Մոտ կես ժամ քայլեցինք : Նստարանին մի փոքր աղջիկ էլ կար իր շնիկի հետ : Երկու շնիկներն իրար տեսնելուն պես հարձակվեցին միմյանց վրա : Հազիվ ետ քաշեցի Մոլլիին : Մտածեցի պաղպաղակ գնել : Գումարը տալու ժամանակ տեսա , որ շնիկն անհետացել է : Այդպես էլ պաղպաղակըը չգնեցի , սկսեցի այգով մեկ շնիկին փնտրել : Ողջ զբոսայգին տակնուվրա արեցի , բայց նա չկար: Սեմը եթե իմանա , անպայման կբարկանա: Ուրիշ տարբերակ չունեի և զանգեցի Բրեդին :
-Բրեդ դու տանն ե՞ս,- անմիջապես ասացի ես՝ առանց բարևելու:
-Դենի՞ , դու՞ ես զանգել ,- լսվեց նրա ձայնը :
Հաստատ եթե օգնության կարիք չլիներ չէի զանգի :
- Ես եմ զանգել , տանն ե՞ս,- նորից կրկնեցի հարցս:
-Այո, սիրելի ընկերուհի :
-Շտապ պետք է օգես :
-Ի՞նչ է պատահել :
VOCÊ ESTÁ LENDO
Կարող ես սիրել ինձ?
Romance-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: