Առավոտյան արթնացա անտանելի գլխացավով: Ավելի էի մտահոգվում ՝ հիշելով երեկվա դեպքերը : Հետաքրքիր ճակատագիր է , ամեն տեղ , ուր գնում եմ Բրեդն է հայտնվում :
Մինչ աշխատանքի գնալը պետք է ինչ-որ մեկի հետ խոսեի , պատմեի ամենն ինչ կատարվում է : Քանի որ Սեմը չէր պատասխանում իմ հաղորդագրությանը , զանգեցի Սոֆիին : Սկզբում նա անհանգստացավ , որ այդքան վաղ եմ զանգահարել , հետո ես նրան ամենասկզբից պատմեցի իմ ու Բրեդի արկածների մասին : Նրա համար ամեն ինչ կարգին էր մինչև այն պահը , երբ իմացավ , որ Բրեդը BRESTYLE -ի տնօրենն է : Մի քանի անգամ իրար հետևից ասաց , որ չի հավատում : Առաջարկեցի այսօր միասին գնալ :
Քիչ հետո պատուհանից տեսա Սոֆիի ավտոմեքենան և քանի որ մայրիկն արդեն գնացել էր փակեցի դուռն ու իջա ներքև:
Սոֆին դուրս եկավ մեքենայից և գրկեց ինձ:
-Շնորհավոր ծնունդդ սիրելի ընկերուհի , դու ինձ համար իսկական քույրս ես , քեզ շատ եմ սիրում:
-Լավ , լավ , վերջ Սոֆի ,- ասացի ես,- ես խեղդվեցի քո լավ բառերի մեջ :
-Նստիր մեքենան , ես քեզ կտանեմ :
Ես հարմար տեղավորվեցի :
-Դե , Դենի , պատմիր ,- սկսեց Սոֆին ՝ ինձ ժպտալով :
-Ամեն ինչ պատմել եմ առավոտյան ,- ասացի ես :
Չնայած երեկոյի դեպքի մասին չեմ պատմել : Ուղղակի չգիտեի ինչպե՞ս ասել դրա մասին :
-Մի բան էլ կա,- ասացի ես ծիծաղելով :
-Ես գիտեի , ես գիտեի ,- շարունակեց նա ,- ուշադիր լսում եմ :
-Երեկվա Բրեդի կազմակերպածից հետո, երբ արդեն կրեմից լվացվել էինք, Բրեդն ինձ տուն բերեց ,- այստեղ խոսքս վերջացրեցի :
-Վե՞րջ ,- զարմացավ Սոֆին :
- Դե ոչ :
-Ուրեմն շարունակիր:
-Այնպես էր ստացվել , որ իմ դեմքի կրեմն ամբողջովին չէր մաքրվել և նա ինձ համբուրեց,- ասացի ես ու երկու ձեռքով փակեցի դեմքս:
-Այսքա՞նը:
Ես շարունակ ծիծաղում էի :
-Արդեն հասանք ,- ասաց Սոֆին ,- ես էլ կարծեցի ավելի լուրջ բան է եղել :
-Վերջ տուր, Աստված չանի ,- պատասխանեցի ես :
Սոֆին չթողեց միանգամից դուրս գամ մեքենայից՝ ասելով , որ ինձ համար նվեր ունի :
-Այնքան խոսեցիր , մոռացա նվերս տալ,- ասաց նա ու մեքենայի դարակից հանեց ուղղանկյունաձև ապարանջանը, ամրացրեց ձեռքիս : Այքնան ուրախ եմ , որ նրա նման ընկերուհի եմ : Չգիտեմ ինչպես նրան շնորհակալություն հայտնեմ :
![](https://img.wattpad.com/cover/116021849-288-k998654.jpg)
YOU ARE READING
Կարող ես սիրել ինձ?
Romance-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: