*** Գլուխ 25 ***

303 20 20
                                    

Աստիճաններով տանիք բարձրացանք :

-Մի վախեցիր , չեմ ստիպի , որ ընկնես այստեղից:

Մոտեցավ ու մեջքիցս սկսեց հրել:

-Ի տարբերություն քեզ, ես բարձրությունից չեմ վախենում ,-ասացի ես ու լեզուս պարզեցի :

-Այդ ես եմ վախենու՞մ ,- ծիծաղեց Բրեդը ,-դե տես:

Վազեց կագնեց տանիքի ամենածայրին :

-Բրեդ կընկնես,- բղավեցի ես:

-Տեսնու՞մ ես , որ դու ես վախենում ,- եկավ ու նորից բռնեց ձեռքս:

-Դե բաց թող , ինձ տուն տար ,- ասացի ես :

-Լռիր ու հետևիր ինձ:

Մի աննկարագրելի տեսարան էր : Այստեղից ամեն ինչ երևում էր : Քաղաքն իսկական լուսավորված թատրոնի տեսք ուներ  վերևից: 

Ինձ ուղեկցեց մոտակա սեղանը : Կլոր սեղան էր , սպիտակ սփռոցով ,իրար դիմաց դրված էին նեղ աթոռները : Սեղանին շամպայն կար , իսկ կողքին տորթ: 

-Ինչի՞ համար է այս ամենը ,-շփոթվելով ասացի ես :

-Հիմար հարցեր մի տուր ,- պատասծանեց Բրեդը , նստեց աթոռին : 

Ես էլ նստեցի :

-Այսօր կարծեմ քո ծնունդն է ,-շարունակեց նա,- միայն անկեղծ ասա քանի հարյուր տարեկան դարձար :

-Բրեդ բավական է , ես չեմ ուզում քեզ հետ նշել այս օրը : 

Ես վեր կացա , հասցրեցի շրջվել , երբ նա արագ ինձ մոտեցավ , կանգնեց դիմացս: 

-Ոչ մի տեղ էլ չեմ թողնի գնաս,- ասաց նա,-գիտես չէ՞ ես թիկնապահներ էլ ունեմ : 

-Ես ոչ քեզնից եմ վախենում , ոչ էլ առավել ևս քո թիկնապահներից : 

Առաջ եկա : 

-Ճանապարհ տուր :

Աջ կողմ գնացի Բրեդը չթողեց ու գրկեց ինձ : 

-Բրեդ , բաց թող , հիմա ես կկանչեմ թիկնապահներին , -բղավեցի ես:

Նա ետ քաշվեց :

-Այստեղ ինձնից ու հեզնից բացի ոչ ոք չկա , եթե հենց հիմա սեղանի մոտ չես գնացել , խոստանում եմ ինձ կգցեմ այս բարձրությունից:

-Դու գժվել ես ,- ասացի ու նստեցի  աթոռին : 

Բրեդն ուրախ մոտեցավ , լցրեց բաժակները շամպայնով : Վառեց տորթի մոմերը , կարգադրեց երազանք պահել :

-Ոչ , - ասացի ես ,- մինչև չասես թե ինչու՞ էիր մեր տուն գնացել , և ի՞նչ ես խոսել մայրիկիս հետ , ոչինչ էլ չեմ անի :

Բրեդի հայացքը խոժոռվեց: Այս տարբերակն էլ չանցավ :Գլուխս սկսեց անտանելի ցավել:

-Խնդրում եմ ինձ տուն տար ,- ասացի ես մոմերը փչելուց հետո:

Կարող ես սիրել ինձ?حيث تعيش القصص. اكتشف الآن