Սեմի դեմքից .
Դենին գնաց աշխատանքի: Ի՞նչ կարելի է անել :
Որոշեցի մինչ Դենիի վերադարձը մի բանով զբաղվել և անմիջապես զանգահարեցի Ջեյնին՝ իմ մյուս ընկերուհուն: Նրան հրավիրեցի բնակարան, որ միասին մի ֆիլմ դիտենք : Քիչ հետո եկավ Ջեյնը : Սկզբում պատմեց ճանապարհի իր արկածների մասին , հետո նայեցինք ֆիլմը :
Ֆիլմը նայելուց հետո Ջեյնին ճանապարհեցի : Թեթև զբոսանքից հետո տուն վերադարձա: Մի քանի անգամ Դենիին զանգեցի , չվերցրեց : Ընթրելու ժամանակ տան հեռախոսին զանգ եկավ :
-Դենի՞,- լսվեց անծանոթ ձայն:
-Դենին չէ , ո՞վ է հարցնում ,- պատասխանեցի ես:
-Մարկը , Դենիի եղբայրը :
Փաստորեն Դենիի եղբայրը :
-Դենին տանը չէ , աշխատանքի է գնացել :
-Դու Սեմն ե՞ս:
-Այո:
-Ե՞րբ կգա քույրս:
-Չգիտեմ , որ գա կասեմ զանգի :
-Շնորհակալ եմ :
Անջատեց: Դենին ասում էր իր եղբայրը Բրեդից անտանելի է : Այդպես չեմ կարծում : Նորից զանգեցի Դենիին , նրա հեռախոսն անջատված էր : Զանգեցի Լիզային : Նա ասաց , որ Դենին պատվեր է տարել ու դեռ չի վերադարձել : Լիզային խնդրեցի նամակով ուղարկել հասցեն , որտեղ Դենին է գնացել : Նամակը ստացա , ուղևորվեցի հարևան բնակարան Բրեդին տեղյակ պահելու :
Դուռը բացեցի .
-Բրեդ, որտեղ ես,- բղավեցի ես:
-Այստեղ,- լսվեց Բրեդի ձայնը հարևան սենյակից;
Ես արագորեն սենյակ մտա:
-Այդ ի՞նչ ես անում,- ասացի ես ՝ անջատելով վիդեոխաղի ձայնը :
-Ինչու՞ անջատեցիր :
-Բրեդ Դենին դեռ չի վերադարձել :
-Հետո՞,- ծիծաղեց նա :
-Ի՞նչ հետո : Ասում եմ Դենին դեռ չի վերադարձել , հեռախոսն անջատված է , աշխատանքի վայր էլ չի վերադարձել:
-Ագաթա Քրիստի էիր կարդու՞մ, թե՞ Արթուր Կոնան Դոյլ ,- նորից ծիծաղեց Բրեդը :
Հարվածեցի նրա ուսին.
-Բրեդ վերջ տուր կատակներին :
-Գուցե մորաքրոջ տուն է գնացել կամ ավտոմեքենայի վառելիքն է վերջացել :
-Նա պիցցա է առաքել ու չի վերադարձել , պայուսակը աշխատավայրում է : Քիչ առաջ խոսեցի Լիզայի հետ :
YOU ARE READING
Կարող ես սիրել ինձ?
Romance-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: