Զգացի ինչ-որ մեկը անկողնուս վրա թռվռում էր : Վեր կացա , տեսա Մոլին էր :
-Արի այստեղ , փոքրիկ շնիկ : Ցավոք այսօր ժամանակ չեմ ունենա քեզ հետ զբոսնելու , պետք է հիվանդանոց գնամ,- շոյելով նրա փափուկ մարմինն ասացի ես:
Մոլլին մեկ շաբաթ Սեմի ընկերուհու տանն էր : Իրականում նա շատ ծանր հիվանդացել էր , և միայն երեկ Սեմի ընկերուհին տուն բերեց շնիկին :
Ես շնիկին մի կողմ տարա , որպեսզի կարողանամ անկողինս հավաքել : Մտածեցի Սեմին զանգել , հետո մտափոխվեցի , գուցե քնած լինի : Երբ մազերս էլ հավաքեցի ու թեյ խմեցի , որոշեցի Մոլլիին կրկին տանել Սեմի ընկերուհու մոտ , խեղճ շնիկին հաստատ տանը թողնելը հանցագործություն կլիներ : Մի անգամ Սեմը մոռացել էր շնիկի մասին ու դուրս էր եկել : Երբ տուն էր վերադարձել ամեն ինչ խառնաշփոթի մեջ էր : Երկու օր պահանջվեց մեզնից , որ տունը կարգի բերենք:
Շնիկին ապահով տուն հասցնելուց հետո, ուղիղ հիվանդանոց ուղևորվեցի: Մտա հիվանդասենյակ : Սեմը Բրեդի կողքին քնած էր: Աննկատ արթնացրեցի նրան :
-Դենի, արդեն եկել ե՞ս ,- ասաց Սեմը ՝ փորձելով աչքերը բացել :
-Լավ էլ քնել էի ,- կամաց ձանով ասացի ես:
-Չէի ասի, շատ անհարմար էր տեղս:
Նա կամաց վեր կացավ: Բրեդը բարեբախտաբար քնած էր :
-Արի գնանք, սուրճ կխմես , կթարմանաս,- առաջարկեցի ես ու Սեմի հետ դուրս եկա:
Հիվանդանոցին հարակից սրճարան կար : Մենք առաջին հաճախորդներն էինք: Սեմի հետ ես էլ սուրճ խմեցի , քանի որ առավոտյան ընդհանրապես մոռացել էի :
-Դենի , մի խնդրանք ունեմ ,- մի կում խմելուց հետո ասաց Սեմը :
-Ասա, իհարկե :
-Ուզում եմ տուն գնալ , լոգանք ընդունել , միանգամից Բրեդի հագուստն էլ վերցնել , որ այսօր երեկոյան նրան դուրս կգրեն : Մի քանի ժամով կմնա՞ս նրա մոտ:
Ինչքան էլ ինձ համար դժվար էր Բրեդի մոտ մնալը , ես համաձայնեցի :
-Այո, խնդիր չկա,-ժպտալով պատասխանեցի ես,- միայն ասա նա դեռ քնի մեջ խոսում է՞:
-Ժամանակը գիտի:
-Մի անհանգստացիր , Սեմ , ես նրա մոտ կմնամ, կարող ես տուն գնալ : Առանց այն էլ շատ հոգնած տեսք ունես:
-Շնորհակալ եմ , մինչ նոր հանդիպում:
Մենք վերջացրեցինք սրճելը : Սեմին ճանապարհելուց հետո բարձրացա հիվանդասենյակ՝ Բրեդի մոտ: Նախքան մտնելը ՝ պատուհանից տեսա, որ դեռ քնած է , զգույշ բացեցի դուռը և թաթերի վրա ներս մտա:Նստեցի մահճակալի կողքի բազկաթոռին ու սկսեցի հեռախոսով խաղ խաղալ:
ESTÁS LEYENDO
Կարող ես սիրել ինձ?
Romance-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: