*** Գլուխ 24 ***

312 23 21
                                        

Այդ պահին դուռը թակեցին :

Անմիջապես բացեցի աչքերս ու Բրեդին ետ հրեցի : Մազերս կարգավորեցի : Բրեդը խորը շունչ քաշեց՝ վերադառնալով իր սեղանին մոտ: 

-Մտեք ,- բարձր ձայնով ասաց Բրեդը:

Ես դեռ հեքիաթում էի : Երբ ներս եկավ քարտուղարը , վազելով դուրս գնացի : 

Նայեցի ինձ հայելու մեջ: Այտերս կարմրել էին : Մի քանի անգամ ջրով շփեցի դեմքս , բայց կարմրությունը չանցավ : 

Պետք է դիմանամ , գոնե 5 օր , այնուհետև կհեռանամ այս աշխատանքից:

Դեռ տեղ չհասած՝ Մաքսն ասաց , որ տնօրենն իր քարտուղարի հետ պետք է քիչ հետո իջնի  ու հետևի աշխատողներին:

-Իսկ դու ու՞ր ես գնում ,- հարցրեցի ես ՝ տեսնելով ,որ նա մոտենում է վերելակին :

-Առաքողները նոր հավաքածու են  բերել , պետք է մեքենայից այստեղ բերեմ :  

Արագ մոտեցա նրան :

-Մի բան կարո՞ղ եմ խնդրել ,- ասացի ես :

Կարծես հիանալի միտք ունեմ :

-Իհարկե, կարող ես:

-Դու մնա այստեղ , ես կգնամ , կբերեմ :

-Ինչու՞,- զարմացավ նա,- արկղերը ծանր կլինեն:

-Ոչինչ ,- ժպտացի ես հասկացնելով , որ ես ուժեղ եմ ,- մաքուր օդի դուրս կգամ , այստեղ տոթ է այնպես չէ՞:

Արտակարգ է Դենի , դու ստելու մեծ վարպետ ես: Իմ տեղը թատրոնն էր :

-Լավ , գնա ,- պատասխանեց Մաքսը ,- զգույշ կլինես:

Դուրս եկա: Այնքան մեքենա կար , որ շատ դժվար կլինի կռահել , որ մեքենան է առաքել զարդերը :

-Հեյ, դու այստեղ ես աշխատու՞մ,- ինձ դիմեց մի կարճահասակ մարդ:

-Այո:

-Եկ, պատվերը տար , մենակ կարո՞ղ ես:

-Կարող եմ :

Ուղեկցեց դեպի մեքենան: Ինձ տվեց արկղերը և հաշվետվությունը , որը պետք է տնօրենը ստորագրեր ՝ ավելի ճիշտ Բրեդը : Ծիծաղելի է : Բրեդն իմ տնօրենն է :

Արկղերը դրեցի իրար վրա ու կամաց քայլերով  առաջ շարժվեցի : Թվում է՝ մի հավերժություն անցավ մինչև մոտեցա վերելակին , այնքան որ դանդաղ էի քայլում :             Որոշեցի գաղտնի նայել , եթե Բրեդը դեռ այնտեղ լինի , չեմ գնա : Գլուխս ձգեցի , երևում է՝ մաքուր է: Ոտքս առաջ գցեցի ու մեկին բախվելուց հետո ընկա:

-Օգնեք նրան ,տնօրենը կբարկանա,- լսվեցին աղաղակներ :

Ինձ մոտեցան երկու աղջիկներ , նրանց ետևից ՝ Մաքսը: Գլուխս բարձրացրեցի՝ իսկական խառնաշփոթ:Բոլոր արկղերը զարդերի հետ թափվել էին : Եվ որ ամենակարևորն  է Բրեդը զայրացած հայացքով ինձ էր նայում : Արագ կանգնեցի , ձեռքով ուղղեցի հագուստս: 

Կարող ես սիրել ինձ?Where stories live. Discover now