Մաս 2, Գլուխ 9

175 12 5
                                    

-Մոռացիր ինձ,- գոչեց Բրեդը, փակեց դուռն ու կողպեց:

Ատում եմ Մերիին , ամբողջ սրտովս: Հաստատ նա է ցույց տվել նկարները: Իսկ Ալանը չգիտի՞ սրա մասին:

Բրեդի դուրս գցած իմ ճամպրուկը բացվել էր: Ես կռացա , մի քանի շորեր , որ թափվել էին տեղավորեցի ճամպրուկի մեջ: Հիշեցի ՝ բաճկոնս մնացել է տանը, այդ պատճառով հաստ վերարկուս գցեցի ուսերիս, քանի որ սկվեց ուժգին անձրև: Ճամպրուկը մի կերպ տեղավորեցի մեքենայիս մեջ : Նստեցի ղեկին: Հիմա ամենակարևորը հարցը , որն ինձ տանջում  է՝ ի՞նչ անել: Ալանին չեմ պատրաստվում զանգել : Միակ հույսը Սոֆին է: Հույս ունում նա կհամաձայնի մի քանի օրով ինձ տեղ տալ իր նոր բնակարանում: Իհարկե այդ միտքն այնքան էլ իմ սրտով չէ : Սոֆին ընկերոջ հետ է ապրում և իմ ներկայությունը պարզ է , նրանց հաճելի չի լինի :

 Կարծես վերջին անգամ հայացքս գցեցի Բրեդի մեծ առանձնատան վրա ու արցունքներն աչքերիս առաջ շարժվեցի : Սոֆիին զանգեցի  ու նա շատ անհանգիստ ձայնով պատասխանեց , սակայն ասաց որ ինձ համար միշտ էլ տեղ կա իր բնակարանում: Իրենց տուն հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնեի : Այն ծայրամասային հատվածում է : Անձրևը չէր դադարում : Միանգամից այնպես ցրտեց եղանակը , որ մեքենայի տաքացուցիչը միացրեցի : Ուղեղումս կիլոմետրերով մտքեր ու հարցեր էին պտտվում: Միայն ենթադրել կարելի էր , թե Մերին ինչ ստեր է ասել Բրեդին : Ամեն դեպքում Բրեդը նրան չպետք է հավատար : Այս ամենը նման է նախապես ծրագրված գործողության: Չգիտես որտեղից հայտնվեց նա և խառնեց իմ կյանքը:

Դեռ ճանապարհի կեսն էի անցել , երբ մեքենայիս վառելիքը վերջացավ, իսկ մոտակայքում բենզալցակայան չկար: Դուրս եկա մեքենայից: Այն թողեցի մեծ կամրջի սկսզբնամասում ու սկսեցի ճեմելով քայլել կամրջի երկարությամբ: Ամբողջովին թրջվել էի:  Վարդագույն վերարկուս մուգ գույն էր ստացել, իսկ ջինսե տաբատիցս անդադար ջուր էր ներքև հոսում: Կոշիկներիս մասին խոսք լինել չի կարող: Ցուրտը սկսեց թափանցել ընդհուպ ոսկորներս: Չնայած դրան ՝ շարունակում էի քայլել: Ինձ դուր էր գալիս այս անձրևը : Այն տարբերվում էր մյուսներից ՝ կաթիլները շատ խոշոր էին , գեղեցիկ: Ո՞վ գիտի ինչ են մտածում կամրջով սլացող մեքենաների վարորդները: Մտածում են ՝ ես գժվել եմ: Երթևեկության աղմուկի մեջ հանկարծ լսեցի հեռախոսիս զանգի ձայնը: Մի պահ մտածեցի Բրեդն է ,մտափոխվել է և զանգել , սակայն միանգամից հիասթաթվեցի հեռախոսի էկրանին Ալանի անունը տեսնելով: Հետաքրքիր է ինչու՞ է զանգում: Ուղղակի չպատասխանեցի: Քիչ անց նորից զանգ եկավ: Կրկին չվերցրեցի : Զանգին հաջորդեց հաղորդագրությունը:

ԱԼԱՆ:: Ի՞նչ է պատահել : Ինչու՞ չես պատասխանում:

Ուրեմն նա անմեղ է ձևանու՞մ : Հաստատ նրա մատն էլ է խառը այս պատմության մեջ :

Կարող ես սիրել ինձ?Onde histórias criam vida. Descubra agora