Եղբայրս իր սառը ձեռքը դրել էր ուսիս: Մի կերպ կռացա , գետնից շոշափելով բարձրացրի հեռախոսը և անմիջապես վառեցի լույսը: Նա ուշադրություն չդարձրեց ու ամուր գրկեց ինձ:
-Հիմա կխեղդվեմ,- բացականչեցի ես նրա գրկում,-Մարկ դու հիմա ինձ շնչահեղձ կանես:
-Ինչ է դու չե՞ս կարոտել ,- բարկացած ասաց նա ինձնից ետ քաշվելով :
-Նույն հիմարն ես,- պատասխանեցի ես ու լույսը գցեցի նրա աչքերի մեջ , քիչ հետո նա սկսեց աչքերը տրորել:
-Վերջ , վերջ ,- ասաց նա ,- իսկ հիմա ասա ինձ ինչու՞ սառնարանում ուտելու բան չկա:
Ես վառեցի խոհանոցի լույսը: Մարկի մաշկը մուգ գույն էր ստացել: Կանաչ վերնաշապիկն անչափ գեղեցիկ էր կապտավուն ջինսե տաբատի հետ:
-Այ հիմա արի այստեղ,- բացականչեցի ես այս անգամ նրան ձիգ փաթաթվելով,- ինչպե՞ս հայտնվեցիր , ե՞րբ ես եկել , Սեմն ու՞ր է :
Մարկը բռնեց ձեռքս ու քմծիծաղով հասկացրեց որ լսեմ:
-Սեմը հիմա կգա,- չկարողանալով զսպել իրեն նորից ծիծաղեց,-սառնարանումդ սառը ջուր չկար:
-Ջու՞ր ,- զարմացա ես ,- ինչի՞դ է պետք :
-Բրեդին պետք է ահաբեկենք:
Այս միտքն ինձ դուր էր գալիս:
-Ինչպես ի՞նձ ահաբեկեցիր ,- ավելի ոգևորված հարցրեցի ես :
-Ավելին , ավելին:
Քիչ հետո եկավ իմ շատ սիրելի ընկերուհին՝ Սեմը: Նա մազերը կտրել էր , գեղեցիկ հարդարել : Երկար սպիտակ շապիկը դեմքի կարմրությունն ավելի արտահայտիչ էր դարձնում: Ձեռքին բռնել էր երկու տոպրակ սառույց: Սառու՞յց: Այո , այո: Սրանք պետք են Բրեդին վախեցնելու համար : Մարկն ու Սեմը իրար շատ լավ էին հասկանում : Միասին բացում են տոպրակները , սառույցներն առանձնացնում իրարից: Մի պահ նախանձեցի նրանց, այնպես կուզեի իմ ու Բրեդի հարաբերություններն այդպես գեղեցիկ ու պարզ լինեին : Մի քանի անգամ հարց տվեցի նրանց ճանապարհորդության մասին , բայց նրանք խուսափելով շեղեցին ինձ:
-Դենի , համոզված ես , որ Բրեդը քնած է ,- հարցրեց Սեմը :
-Այո,-պատասխանեցի ես,- միայն տեսնես: Արջի քուն է մտել , չեմ կարծում , որ նրան կարող է ինչ-որ մեկն արթնացնել:
-Դա դեռ կտեսնենք,-ծիծաղեց Սեմը:
Նրանք սառույցի կտորները լցրեցին դույլի մեջ :
-Իսկ հիմա Բրեդը սառույցով լոգանք կընդունի ,- բացականչեց Մարկը :
Արդեն կեսգիշեր էր : Ես երկու ավազակների հետ բարձրացա ու ցույց տվեցի Բրեդի ննջասենյակը : Նա վերմակը գցել էր գետնին, ու գիշերազգեստով մուշ-մուշ քնել: Սեմը մատներով ցույց տվեց , որ Մարկը մոտենա: Նրանք դույլով լի սառույցը վերևից թափեցին Բրեդի վրա: Պատկերացնում եմ խեղճ Բրեդի վիճակը : Նա գույնը գցած վեր թռավ ու քարացած մնաց: Հաստատ աչքին մղձավանջ էինք թվում: Վերջապես , երբ գիտակցեց թե ինչ է կատարվում սկսեց բարձր ծիծաղել իր վրա: Անկողինը սառնարան էր դարձել , իսկ ինքն ուղղակի դողում էր : Սեմը և Մարկը ծիծաղից թուլացել էին, իսկ ես ինձ զսպելով հետևում էի հաջորդ գործողություններին: Բրեդը հանկարծ ինձ նայեց, և ես գլուխս շրջեցի: Թող չմտածի , որ եթե մեր բարեկամները եկել են , ես պետք է հեշտ ու հանգիստ ներեմ նրան ու բացատրություն չստանամ այն դեպքերի մասին:
KAMU SEDANG MEMBACA
Կարող ես սիրել ինձ?
Romansa-Արի գնում ենք,- ասաց Բրեդն ու ամուր բռնեց ձեռքս: -Որտե՞ղ : -Այնտեղ , ուր ոչ ոք դեռ չի եղել: