*** Գլուխ 22 ***

299 21 21
                                    

-Կպարե՞ք,- լսվեց ծանոթ ձայն :

Մեկ վայրկյանում շրջվեցի : Եթե միանգամից ուշքի չգայի , ապա բաժակը կընկներ ձեռքիցս:

-Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ասաց իմ առջևում կանգնած Բրեդը :

Արդեն չեմ հիշում թե որերորդ անգամն եմ այսպես հանկարծակի հանդիպում նրան: Ամեն անգամ հարց եմ տալիս ինքս ինձ , ինչու՞: Դե ինչպես կռահեցիք , այս անգամ էլ պատասխանը բացակայում է : Բրեդը չէր փոխվել , բայց սև կոստյումը , սպիտակ վերնաշապիկը անչափ շատ էին նրան սազում : Կուզեի , որ մեր առաջին հանդիպումը հենց հիմա լիներ , առանց վեճի : Մի պահ , մի ուժ ինձ առաջ էր մղում դեպի Բրեդը : Ուզում էի մոտենալ նրան :<< Շտապ պետք է հեռանալ>>,-սա էր թելադրում ուղեղս , սակայն ոտքերս համառորեն տեղից չէին շարժվում :

 Պետկերացնում եմ , եթե այստեղ մի փոքր վեճ էլ լինի , վաղը հեռուստատեսությամբ հաստատ ինձ են ցույց տալու : Ավելորդ խեսակցությունից ու սկանդալից խուսափելու համար ոտքերիս մեջ գտա բավականաչափ ուժ և առանց նրա հարցին պատասխանելու հեռացա:   

Դուրս գալով խանութից մի կերպ , մթության մեջ գտա Սոֆիի հոր մեքենան: Դուռը փակ էր : Ոտքերս անտանելի ցավում էին : Հենվեցի մեքենային ՝ փակելով աչքերս : Նորից դիմացս Բրեդին կարծես տեսա: Թվում է՝ խելագարվում եմ : Հաստատ շամպայնից է :

Զանգեցի Սոֆիին :

-Դենի՞ , որտե՞ղ ես,- հազիվ լսվեց նրա երջանիկ ձայնը:

-Տանգոն վերջացել է , ես ավտոմեքենայի մոտ քեզ եմ սպասում ,- պատասխանեցի ես փոքր-ինչ հուզված ձայնով:

-Այդ ինչպե՞ս շուտ դուրս եկար ,-  բացականչեց Սոֆին ինձ մոտենալով:

-Ես տուն եմ ուզում , խնդրում եմ շուտ արի ,-ասացի ես :

Նա բացեց դուռը և նստելով միացրեց հովացուցիչը :

-Նստիր Դենի :

-Ինչ լավ է , որ տուն ենք գնում ,- ասացի ես՝ ժպտալով:

-Ինչու՞ չես հարցնում ում հետ պարեցի ,- հարցրեց նա:

-Գիտեմ , որ վաղ թե ուշ պատմելու ես:

-Տնօրենը չէր :

-Ուրեմն հետաքրքիր չէ:

-Արդեն ես էլ կամաց-կամաց զգում եմ , որ գլուխս ցավում է ,- ասաց Սոֆին ՝ գլուխը բռնելով:

-Հաստատ շամպայնից է :

Հասանք վերջապես:

-Շատ շնորհակալ եմ ինձ տուն բերելու համար ,- ասացի ես ու հրաժեշտ տվեցի Սոֆիին :

Հետաքրքիր է մորաքույրը մեր տանն է՞ դեռ, թե՞ գնացել է : Ժամը 10:45 է : Պատկերացնում եմ նրան ու մայրիկիս երբ տուն մտնեմ ՝ <<Ինչպե՞ս անցավ>> ,<< Ի՞նչ արեցիր>> , <<Ո՞վ կար>> ,<<Գեղեցիկ երիտասարդ չկա՞ր>>  և այսպես մինչև քնելը :

Կարող ես սիրել ինձ?Où les histoires vivent. Découvrez maintenant