Գլխավոր հերոսուհին' Անին

672 19 3
                                    

Բարև ձեզ, ես Անին եմ,17 տարեկան։ Լուռ մարդ եմ, շատ խոսում եմ միայն իմ ընկերուհու հետ ,հանգիստ եմ, սիրում եմ'
1) dorama նայել
2) մարզվել, պարապել( առարկաներ ու զբաղվել սպորտով)
3) նայել, թե ինչպես են ինձ նախանձում
4) խոսել խելացի, գործից բան հասկացողների հետ
5) գիշերները նայել երկնքին, խոսել լուսնի հետ
6) բարձր երաժշտություն լսել
7) ռոմանտիկա

Չեմ սիրում 3 բան'
1) երբ ինձ խաբում են
2) երբ ուզում են աչքիս բարձրանալ' ինձ քծնելով
3) երբ ինձ մոտ գլուխ են գովում

Շատ հանգիստ ու լուռ մարդ եմ։ Շրջապատում ինձ ասում են, որ շատ սառնասիրտ եմ, շատ եմ անտեսում մարդկանց զգացմունքները, բայց ինչիս են պետք այդ զգացմունքները, որոնք մարդկանց ցավ են պատճառում։ Այդ նույն զգացմունքների պատճառով ընտանիքներ են ձևավորվում, զույգերը ունենում են երեխաներ, որոնց էլ կործանում են իրենց խնդիրները։ Այդ պատճառով զգացմունքները իմ կյանքում տեղ չունեն։ Թե ցավը, թե ուրախությունը, թե զայրույթը ես կարողանում եմ զսպելու ցույց չեմ տալիս։ Սա է իմ ամենամեծ տարբերությունը իմ հասակակիցներից։ Բայց դրա փոխարեն, ի՞նչ եմ անում ես։ Ամբողջ գիշեր լաց եմ լինում, բոլորից գաղտնի, որովհետև բոլորի կարծիքով լալիս են թույլերը, իսկ ես չեմ ուզում նման կարծիք թողնել ուրիշների մոտ։

Շատ աղջիկներ նախանձում են ինձ իմ սառնասրտության վրա։ Ես ոչ միայն սառնասիրտ եմ զգացմունքների հարցում, այլև վախերի և այն ամենի հարցում, ինչը կապված է ինչ-որ զգացմունքի հետ։ Օրինակ, մի անգամ մի աղջիկ վայր ընկավ ֆիզկուլտուրայի ժամանակ ու կոտրեց թևը, բ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Շատ աղջիկներ նախանձում են ինձ իմ սառնասրտության վրա։ Ես ոչ միայն սառնասիրտ եմ զգացմունքների հարցում, այլև վախերի և այն ամենի հարցում, ինչը կապված է ինչ-որ զգացմունքի հետ։ Օրինակ, մի անգամ մի աղջիկ վայր ընկավ ֆիզկուլտուրայի ժամանակ ու կոտրեց թևը, բոլորը վախենում էին մոտենալ, իսկ ես'  շնորհիվ իմ գիտելիքների ուղղեցի նրա թևը, կապեցի իմ շորով ու մեքենայով հիվանդանոց տար ա։ Դա ինձ համար սովորական բան էր բոլորը զարմացել էին, թե ինչպես նման բան արեցի։
Ունեմ մի ընկերուհի, ում բոլորը ծաղրում էին մինչ իմ դասարան գալը։ Նա հասարակ ընտանիքից է, այդքան էլ լավ չի սովորում, չնայած շատ խելացի է։ Նրա անունը Ագնեսա է, բայց նա չի սիրում, երբ իրեն նման կերպ ենք դիմում, ուստի ես նրան Նեսի եմ ասում։ Նրա միակ ընկերը ես եմ։ Բոլորը ունևոր ընտանիքներից են ու նեղացնում էին նրան, ծաղրում, արհամարհում։ Բայց ես թույլ չեմ տալիս նրա հետ նույնիսկ կոպիտ խոսի ինչ-որ մեկը, նույնիսկ չեմ թողնում ինչ-որ մեկը մեր հետ խոսի։
Ախ, ինչ վերաբերում է իմ ընտանիքին։ Հայրս բիզնեսմեն է։ Մենք ունենք մեր հյուրանոցները, մայրս՝ ունի իր երազանքների հագուստի խանութը։ Բայց շտապեմ ասել, որ ես երբեք չեմ պարծենում այս ամենով, ինձ համար նույնիսկ եղել են պահեր, երբ ինչ-որ մեկն ինձ մատով է ցույց տվել, ասելով իմ հարստության աստիճանը։ ԵՒ որ ամենակարևորն է, այս հարստությունը ինձ չի պարգևում երջանկություն։ Ես երջանիկ եմ այն ժամանակ, երբ Նեսիի հետ քայլում եմ փողոցով, շփվում նրա հետ, բացահայտում նրան։ Ունենք նույն նախասիրությունները, նույն բանն ենք ուզում' գնալ Հվ Կորեա։ Ես նրան առաջարկել եմ գնալ, բայց նա մերժեց։ Ես հասկացա, որ ֆինանսականն է խնդիրը, առաջարկեցի նվեր անել նրան, բայց նրա և իմ ծնողները չթողեցին։ Ինձ համար հաճելի է նրա հետ քայլել ու խոսել Կորեայի մասին։ Մենք միմյանցից իմանում ենք ավելին, քան դպրոցում։
Սովորաբար դասերից հետո մինչև ժամը 7-ը պարապում եմ տարբեր առարկաներ, հետո ընթրում եմ և մինչև ժամը 9-ը անց եմ կացնում Նեսիի հետ, հետո գալով տուն մարզվում եմ, պարապում, հետո ցնցուղ ընդունում ու դաս անում։ Սա է իմ օրվա ռեժիմը, որը անփոփոխ է։ Արդեն 5-6 տարի։

Սառցե ՍիրտըМесто, где живут истории. Откройте их для себя