Մի փոքր հեռացա սեղանից ու գիտակցությունս կորցրեցի։ Երբ աչքերս բացեցի իմ սենյակում էի, ու շուրջս' տանն ինչքան մարդ կար։
- Անի, լավ ես? Ինչ եղավ քեզ?
- Ես լավ եմ։
- Բժիշկ եմ կանչել, էս ա կհասնի։Մի տասը րոպեից բժիշկը եկավ։ Բժիշկը կին էր։
- Խնդրում եմ դուրս գաք։
Նա ինձ հարցեր տվեց, հետո էլ եկավ մի եզրահանգման։
- Վախենալու ոչինչ չկա, ուղղակի եղեք ուշադիր։ Շնորհավորում եմ դուք հղի եք։
- Ինչ եմ? Հղի? Ինչքան կուրախանաս, երբ իմանաս, բայց...
Բժիշկ, կարող եմ մի բան խնդրել?
- Իհարկե։ Տան անդամներին բան չասեք։ Երեք օրից ամուսնուս ու ինձ համար շատ կարևոր օր ա, ուզում եմ բոլորին անակնկալ անել, թույլ կտաք?
- Հա, բայց քեզ ուշադրություն ա պետք։
- Խնդրում եմ։ Մի փչացրեք անակնկալս։ Երևի տեսաք, որ հայրս, մայրս, ամուսինս, սկեսրայրս շատ անհանգիստ են։ Ուղղակի ասեք, որ լավ չեմ սնվում ու քիչ եմ անում, դրանից ա։
- Լավ։ Բժշկուհին նույն ձև էլ ասաց։ Ես էլ տնից գաղտնի դուրս եկա, նստեցի մոտոցիկլետը ու գնացի հանցագործի հետևից, Արամն ասել էր, որ նա бар-ում ա շատ լինում։ Ես էլ սիրուն հագնված գնացի այնտեղ, ու մի հատ թատրոն կազմակերպեցի։ Մի քանի տղա վարձեցի ու խնդրեցի, որ երբ շրջվել նրանց նայեմ, նրանք գան ու ինձ շրջապատեն ու երբ ես աչքով տամ նոր գնան։ Ես շատ խորամանկն էի, ուստի երբ արեցի, Սաշը( հանցագործը) եկավ մոտեցավ տղաներին։- Ինչ եք ուզում? Չեք տեսնում աղջիկը չի ուզում ձեր հետ շփվի։
- Դու էիր ասելու?
- Հա։
- Այդ ինչի?
- Տենց եմ ուզում։Աչքով արեցի, գնացին։
- Կներեք, բայց շատ շնորհակալ եմ ձեզնից։ Եթե դուք չլինեիք, ես չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ։
- Ամեն ինչ լավ ա։
- Իրոք շնորհակալ եմ։ Հիմա ինչպես եմ տուն գնալու։
- Եկեք, ես ձեզ կտանեմ։
- Չէ, շնորհակալ եմ։
- Գնացինք։Ամեն ինչ ստացվեց։ Ճանապարհին ասացի, որ շատ անտրամադիր եմ և ուզում եմ, որ տրամադրությունս բարձրանա։ Նա ասաց, որ կբարձրացնի։ Բնականաբար ես դա միտումնավոր արեցի։ Գնացինք մի հյուրանոց։ Ես հետս քնաբեր էի վերցրել, մեծ չափաբաժնով։ Նա նարկոտիկ էր օգտագործում, ոնց եզրակացնում էի, դա ինձ համար մեծ օգուտ էր։ Ես առաջարկեցի գինի խմել ու նրա բաժակի մեջ լցրեի այդ դեղը։ Նա նույնիսկ չգուշակեց։ Փոքր-ինչ զրուցեցինք եւ նա ինձ առաջարկեց իր կողքին լինել։ Ես էլ համաձայնեցի, բայց ես գինի չխմեցի, չէ որ երեխայիս դա դուր չէր գա։ Նա քնեց։ Բայց նա շատ էր խմել։ Առավոտը երբ արթնացավ, ես նրան ընդառաջ եկա։
- Լավ ես?
- Այդքան էլ չէ։
- Շատ եմ խմել?
- Շատ։ Բայց դու մեղք չունես, ես էի մեղավորը։
- Ինչ ա եղել? Ուզում ես ասես, որ դու փոշմանել ես?
- Ես ինչ եմ ասելու իմ ծնողներին։ Ես լինելով չամուսնացած... չեմ ուզում շարունակել։
- Մի անհանգստացի, մենք ամուսնանալու ենք։ Դու շատ սիրուն ես, քո մասին երևի շատերն են երազում, ու դու ինձ բաժին հասար։
- Կլինի մենք այս երեկո հանդիպենք?
- Հա։
- Դե ես գնամ դասի։
- Սպասի։ Սա մեքենայիս բանալիներն ա, սա էլ քեզ նոր հագուստի գումար։ Իմ կինը պետք ա ամենասիրունը լինի։
- Լավ, մերսի։Խաղն ավարտված էր։ Արամին այս մասին բան չասեցի։ Երեկոյան 9-ի կողմերը ես ու Սաշը հանդիպեցինք։
- Վաղը հետս կգաս դատարան?
- Ինչ ա եղել? Ինձ ինչի ես դատի տալիս?
- Ես հիմար եմ? Դու ինչ մեղավոր ես? Ուղղակի ընկերուհիս դատի ա տվել մի տղայի, այդ դատն ա։
- Իհարկե կգամ։
- Նա ինձ ասաց, որ սա շատ կարևոր ա, քեզ էլ հրավիրեց։ Ես ասել եմ իմ ու քո մասին։
- Ոչինչ։ Վերցրու ես մատանին։ Սա մեր ամուսնության խորհրդանիշն ա։ Բայց սա ինչ մատանի ա?
- Սա ինձ նվիրել են, կներես բայց չեմ հանում այս մատանին ուրիշ մատիս դիր։
- Լավ։Ես շահեցի նրա վստահությունը։ Իսկ վաղն ամենակարևոր թատրոնի ժամանակն էր։ Ամենամեծ, ամենակարևոր ու ամենադժվար։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
RomanceЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...