Այս գիշեր մի քիչ քնեցի, որովհետև միայն իմ մասին չէ որ պետք է մտածեի։ Առավոտը շուտ արթնացա, Արամը sms էր գրել։ Զանգեցի.
- Ան, մի ժամից գամ հետևիցդ?
- Չէ, Արամ, դատարանում կհանդիպենք։
- Լավ դե։ Զգույշ կլինես։
- Դու էլ։Զանգեցի Սաշին։ Պայմանավորվեցինք, որ ժամը 9-ին հանդիպենք, 10-ին դատն էր։ Ես մեծ չափաբաժնով թմրանյութեր էի գնել, դեղի տեսքով։ Երբ որ գնացի Սաշիկ մեքենան նստեցի, նրանից պնդեցի, որ քշի խաղաղ տեղ։
- Տրամադրություն ունես?
- Չէ։ Ինչի Անի?
- Ուզում եմ տրամադրությունդ բարձր լինի։
- Հասկացա։Նա հանեց, թմրանյութ օգտագործեց։
- Սաշ։
- Ասա։
- Երբ որ քեզ վատ ես զգում, ինձ ասա, ես քեզ դեղ կտամ։
- Լավ, շատ ուշադիր ես իմ հանդեպ։
- Իհարկե։Գնացինք դատարան։ Սկսեցին դատը։ Երբ Արամը ինձ Սամի հետ տեսավ, շշմեց։ Ուզում էր մոտ գա, ձեռքով հասկացրեցի, որ առաջ չգա։ Բայց Նեսին եկավ, ծանոթացրեցի Սաշիկ հետ, Նեսին Coca-Cola տվեց ինձ։
- Խմի, շոգ ա։ Դու շատ ես սիրում Coca-Cola։
- Չէ, Նես ջան։ Արդեն բնական եմ խմում։ Սաշ, կներես, էսա ես կգամ։ Արի Նես։Արամը հասկացավ, որ պետք ա դուրս գա հետևներիցս։
- Անի, էս ով էր?
- Նես կսպասես մարդ չգա։
- Այսինքն։ Հա լավ հասկացա։
- Անի, ինչ գործ ունես սրա հետ։
- Արամ, ինչ ուզում ա լինի, իմացի, որ ես միայն քոնն եմ, միայն քոնն եմ լինելու։ Ու մենակ քեզ եմ սիրել։
- Ինչ ես դրել մտքիդ?
- Խնդրում եմ չխանգարես։ Ես միշտ կատարել եմ խոստումս, իսկ հիմա երդումս կատարելու հերթն է։
- Անի։ Թող դա ինձ։ Չեմ ուզում քո վրա դատ հարուցեն։
- Չեն հարուցի։ Մենակ նենց արա, որ դատն սկսելուն պես, ողջ դատարանի դռները փակեն։Լավ, դե ես գնացի։Դատն սկսեց, երբ որ սկսեցին գործը ներկայացնեն, ես բռնեցի նրա թևից, ու ասի։
- Սաշ, ինչ ա կատարվում? Բայց ընկերուհիս ասել էր, որ իր դատն ա։
- Արի, գնացինք։
- Սաշ, դռները փակել են։ Ես վախենում եմ, ուզում եմ գնանք։ Բայց դու ինձ հետ ես։Սաշը սփրթնել էր։ Ողջ գործը ներկայացրեցին, խոսք տվեցին Արենին։ Նա նայեց մեզ, մենք էլ գլխով ամեն ինչ հասկացրինք։ Նա պատմեց այն ինչ մեզ էր պատմել։ Երբ ուզում էին նրան մեղադրել, Արամին աչքով արեցի։
- Դեմ եմ։ Ես ունեմ ապացույց, որ նա կապ չունի։ Ցանկանում եք տեսնել?
Նա ցույց տվեց տեսանյութը, ու սկսեց պատմել ամեն ինչ։
- Խնդրում եմ թույլ տալ ամեն ինչ ինքս ներկայացնել, քանի որ մեր փաստաբանը ոչինչ չգիտի։( Մենք չէինք ասել, որ հանկարծ նրան էլ չգնեն)։ Իմ եղբայրը մտել ա խանութներ, գնել մի շիշ գարեջուր, դուրս եկել խանութից։ Ահա այն տեսագրությունը, թե ինչպես են ինչ-որ անձինք մտել խանութ, բոլոր գարեջրերը փոխել, իսկ հետո էլ հետ եկել, ու բոլորը տարել։ Բայց ասեմ, խանութի սեփականատերը մեղք չունի ոչնչում։ Այս դեպքերը եղել են սպանությունից հետո։ Գարեջրի մեջ քնաբեր ա եղել։ Եղբորս բերել գցել են դիակի վրա ու գնացել։ Իսկ հիմա ուշադրություն, սա այն տեսանյութն, որտեղ հանցագործը սպանում ա էտ աղջկան։ Ու ոչ միայն սպանում։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
RomanceЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...