Արամը գնաց, ինչպես պլանավորել էինք։ Ինձ էլ հաջողվեց թափանցել ուրիշի տեսախցիկների մեջ ու փոխել վիդեոները։ Այսպիսով Արամը մտավ նախ իր հոր տուն, մտավ իր սենյակը, ես էլ տեսա ամեն ինչ։ Շատ սիրուն էր նրա սենյակը։ Մաքուր ու կոկիկ դասավորված, զերծ որևէ շքեղությունից։ Հետո նա կամաց մտավ հյուրասենյակ ու ինչ-որ փաստաթղթեր կային դրված, դրանք հատակին գցեց ու փախավ։ Հետո մտավ հաջորդ զոհի տունը։ Նա խանութի սեփականատեր էր։ Վերջին անգամ եղբայրը նրա խանութից առևտուր էր արել, ցավոք ոչինչ չգտանք։ Արդեն բավականին ուշ էր եւ ես էլ չգնացի մեր տուն, ինչպես միշտ «Նեսիենց տանն էի»։ Հետո ինձ լավ չէի զգում, Արամին խնդրեցի տուն գա։ Երբ նա եկավ, ես ջերմություն էի տալիս։
- Ան, սպասի, բժիշկ եմ կանչում։
- Չէ, այս վայրի մասին չպետք ա իմանան։
- Դա հիմա կարևոր չի։
- Միայն քեզ համար։ Ես լավ եմ։ Միայն թե կողքիս տեղ չգնաս։Քնեցի ամբողջ գիշեր շատ հանգիստ։ Ես ինձ երբևէ այդքան հանգիստ քնած չէի հիշում։ Միգուցե նրանից էր, որ Արամը կողքս էր։ Ես արթնացել էի բավականին շուտ, Արամը դեռ քնած էր, ամբողջ գիշեր երևում էր կողքս էր եղել։ Նամակ գրեցի։ Բայց ես դասի էի, գնացի Նեսիի հետևից, մտանք մեր խանութ, նոր հագուստ վերցրեցի, գնացինք տուն, մեքենաս փոխեցի, ու գնացինք դասի։ Ինձ ահավոր թույլ էի զգում, բայց չէի կարող բացակայել։
- Անի։ Ինչի ես լուռ?
- Եսիմ։
- Չես ասելու բա ինչի ես խաբում ձերոնց?
- Չէ։
- Լավ գոնե ասա, որտեղ ես մնում?
- Ամեն ինչ շուտով։
- Լավ։Եկանք դասի, Արամը արդեն դպրոցում էր։
- Ինչի էիր փախել?
- Ի! Չէի փախել, ուղղակի չուզեցի քեզ արթնացնել։
- Լավ ես?
- Հա։ Բայց Արամ, այսօր մեր տուն եմ գնալու։ Արդեն կկասկածեն, կգնամ, այնտեղից կօգնեմ։
- Լավ։Գնացի տուն։ Ամաչում էի մերոնց աչքերին նայեմ, ուստի ամեն ինչ իմ սիրելի Նեսիի վրա գցեցի, ասեցի թե ամբողջ գիշեր լաց ա եղել, չի թողել քնեմ, ուզում եմ հանգստանամ, ու մտա սենյակս։ Ես շատ ուրախ էի մի բանում, որ երբեք իմ ծնողները չեն ստիպել հարուստի աղջիկների հետ շփվել, այլ սիրով ընդունել են Նեսիին ու սիրում են շատ։ Մտա սենյակս ու ամբողջ գիշեր մի րոպե աչք չեմ փակել։ 4 կասկածյալի տուն մտավ Արամը, բայց ոչինչ չգտավ։ Միայն մի կասկածելի բան գտանք։ Այդ մարդկանցից Վ. Սերոբյանը իր սեյֆում պահում էր այդ դեպքի հետ կապված բոլոր թերթերը, ամսագրերը։ Դա մեզ համար կասկածելի թվաց, նա կապ ուներ ամեն ինչի հետ, ուստի որոշեցինք հետևել նրան։ Առավոտը գնացի դասի։ Աչքերս ուռել էր։ Պատկերացրեք, երբ մարդն ամբողջ գիշեր չի քնել ու համակարգչի առաջ ա եղել, բայց լեզուս էլ էր ցավում, անընդհատ ասում էի.
- Արամ! Գնա աջ, գնա ձախ։ Ճանապարհդ ազատ ա։ Սեյֆը այստեղ ա, այնտեղ ա...
Արդեն հոգնել էի։ Գնացի դպրոց, կատարյալ դիակի պես։
Երբ տեսա Արամին հասկացա, որ ես դիակ չեմ, ես մահամերձ եմ, իսկ Արամը դիակ ա։ Նա ամբողջ գիշեր վազվզել էր ու հիմա էլ հոգնած գլուխը դրել էր սեղանին։ Բոլորը գլխին էին հավաքվել.
- Արամ! Էս ինչ ա եղել? Ինչի ես սենց հոգնած? Ամբողջ գիշեր չես քնել? Ինչի? Ինչ ա եղել?
Երբ որ մտա դասարան, հին աէլ ինձ կպան, մեկել որ մեկը չասավ.
- Չլինի քո էս վիճակի մեղավորը Արամն ա, Իրանին էլ դու։
Չհամբերեցի, չնայած թուլությանս, վեր կացա, գնացի Արամի մոտ։
- Արամ! Ուզում եմ ներողություն խնդրել, երեկ շատ խոսացի, գլուխդ տարա։
Մի զարմանալի հայացքով ինձ նայեց, բոլորը սկսին.
- Ինչ? Իրար հետ եք եղել գիշերը?
- Ես պարտավոր չեմ ձեր նման անհասկացողներին բան բացատրել, բայց սա կասեմ, որ ավել-պակաս չխոսաք։ Երեկ Արամը իր ծնողների հետ մեր տուն էր եկել, գործնական ընթրիքի։ Մեր ծնողները համագործակցեցին ու պայմանագիր կնքեցին։ Ու ես ու Արամն էլ չկարողանալով սեղանի շուրջ հանգիստ նստենք, սկսեցինք վիճել։ Ու կեսից ես էլ ինքն էլ ջղայնացանք, ներողություն խնդրեցինք ու իրարից անկախ, դուրս եկանք տնից տարբեր կողմով, նստեցինք մեր մեքենաներն ու գնացինք։ Ու հետո էլ մեքենաները իրար բախվեցին։ Ժամը կլիներ 00-ի կողմերը։ Հիմա էլ սկսեցինք մեկս մեկին մեղադրել, թե ով է մեղավորը։ Սկսեցինք վիճել։ Մոտ երկու ժամից ավել։ Բայց այդքան էլ չէին վնասվել մեքենաները։ Տարանք վարպետի մոտ, ով նրա ծանոթն էր։ Ես նրան ստիպեցի, որ նա վճարի իմ մեքենայի փոխարեն , որովհետև նա էր մեղավոր, նա էլ հակառակորդն էր ասում ։ Ու այսպես վիճեցինք։ Հետո էլ եկանք մեր տուն , ավելի ճիշտ ինձ էլ իրեն էլ եկան բերին։ Թարսի նման հիմա էլ նա իրեն լավ չէր զգում, սկսեցինք էլի կռվել ու այսպես ամբողջ գիշեր։ Ծնողներս այնքան էին հոգնել, որ մեզ թողել ու գնացել էին քնել։
- Պարզ ա։ Երևում ա, որ ամբողջ գիշեր խոսել ես։ Հիմա մի կերպ ես խոսում։
- Դե ուրեմն ազատ եք։ Կարող եք գնալ։ Նես, մի բան խնդրեմ էլի, ինձ համար մի շիշ սառը հյութ կբերես?
- Հա, իհարկե։
- Նիկ, դու էլ գնա կմ համար բեր, և մենակ կլինես Նեսիի հետ։
- Լավ։Մոտեցա Արամին ու նստեցի կողքը։ Որ մեզ չկասկածեն, ինքն ու Նեսին տեղերով փոխվել էին։
- Ոնց ես ?
- Վատ։
- Արամ։ Ինչի եմ շատ հոգնել?
- Ես էլ չգիտեմ։ Էլի եղել ա գիշերները աշխատել եմ, բայց գոնե երկու-երեք ժամ քնել եմ։
- Ես էլ։
- Ու նման ձև չեմ հոգնել։
- Ահա։ Ես գիտեմ ինչից ա?
- ԵՒ..
- Որ գոնե մի ժամ չենք քնել դրանից ա։
- Հա! Ես ասի խելացի բան ես ասելու։
- Այսօր գալու եմ մոտդ։ Բայց չես գնա ուրիշ տեղ, կողքս կմնաս։
- Լավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
RomanceЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...