- Արամ, էս ինչ տեղ ա?
- Ես ստեղ ոչ մեկի չեմ բերել, բայց քեզ բերեցի։
- Ինչի?
- Չգիտեմ։
- Սկսենք պարապել։
- Սկսենք։Մենք պարապում էինք առանձին, հետո Արամն առաջարկեց իրար դեմ կռվել։ Դա լավ գաղափար չէր, բայց սկսեցինք։ Կռվի ժամանակ ոտքս հոլորվեց, ու Արամին հետս վեր քցեցի ներքև։
- Կարող եմ մի հարց տալ?
- Տուր։
- Անի, ինչի ես սառը մարդ ձևանում?
- Ես սառն եմ։
- Իսկ ինչի ես հիմա էսքան տաք, ու ինչի ա սիրտդ արագ խփում?
- Ինձ կտանես հյուրանոց?
- Չէ, մենք կմնանք ու էլի կպարապենք։ Ոտքիցդ թույլ ես։ Ոտքդ շատ ես հոլորում։ Դիրքը սխալ ես դնում, տենց ոտքդ կկոտրես։Նա սկսեց ինձ բացատրել։ Իմ հանդեպ ուշադիր էր շատ։ Ինձ ուրիշ բան պետք չէր։ Եկանք հյուրանոց։ Առավոտը պատրաստվում էի դասի գնամ։
Առավոտը բացվեց ու իմ կողքին նոր շորեր էին։ Արամը քնած էր։ Նույնիսկ քնած ժամանակ էր նա գեղեցիկ։Երբ որ շարժվեցի նա վեր կացավ։
-- Հավանեցիր?
- Շատ, ապրես, շատ սիրուն են։
- Հագի, տեսնեմ սազում են։
- Լավ։Հագա ու դուրս եկա։
- Հմ! Դու այս շորերով նման ես թագուհու։
- Գնանք?
- Դու սենց սիրուն լինես, ես էլ սենց?
- Լավ քեզ 15 րոպե ժամանակ։
- Լավ։- Ես պատրաստ եմ։
- Տեսքդ լավն ա։ Երկրպագուներդ ուշագնաց կլինեն։
- Ով որ պետք ա նա չի ուշագնաց լինում, ինչ օգուտ?
- Գնացինք։Երբ հասանք դպրոց, մեքենայի մեջից ճանաչեցի հորս թիկնապահներին։
- Արամ, էս մարդիկ ինձ համար են ստեղ։
- Ուզում ես շեղեմ?
- Ոնց?
- Նայի։ Մտնում եմ Instagram, ու գրում, որ աղջիկները հավաքվեն դպրոցի դեմը, ինձ օգնեն։ Ու տես։Իրոք որ, կես ժամվա ընթացքում դպրոցի բակում հավաքվեցին աղջիկները։ Արամը դուրս եկավ մեքենայից։ Աղջիկներին կանչեց ու ինձ կեպի տվեց։
- Աղջիկներ, ինձ պետք ա օգնեք, որ էս մեքենայիս մեջի աղջկա հետ դպրոց մտնեմ, կարող եք?
- Հա, բայց ով ա նա?
- Քո ընկերուհին ա?
- Նա իմ թշնամին ա։
- Ինչ? Թշնամուդ օգնենք? Կներես բայց չէ։
- Կատակ եմ անում։ Նա իմ մտերիմ ընկերն ա։ Իմ քույրը կարելի ա ասել, բայց էն մարդկանց տեսնում եք, նրա հոր թիկնապահներն են, չեն թողում խեղճ աղջիկը գա դասի, ինքն էլ տնից փախել ա, էկել դասի։ Կօգնեք?
- Հա։ Մեզ 10 րոպե ժամանակ տուր։
- Լավ։ Խոստանում եմ մի օր բոլորիդ կհավաքեմ ու կնկարեմ ձեզ հետ։
- Լավ։- Վերջ Անի, գործն արված ա։
- Մերսի։ Արամ!
- Ասա!
- Կներես։
- Սկսվեց։ Հիմա ինչի համար?
- Միշտ իրանց հետ սառն ես եղել, բայց հիմա իմ պատճառով...
- Մի խոսա հա։ Քանի խոսում ես էնքան ավելի եմ....
- Ինչ?
- Որ թողաս կխոսամ էլի։ Էնքան ավելի եմ ջղայնանում։
- Լավ, գնացինք։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
RomanceЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...