Գնացինք ու կանգնեցինք դպրոցի առջև։ Ու դպրոցում ինչքան նախանձ կար, եկավ ու գլխիս հավաքվեց։
- Վայ, Անի, նոր մեքենա՞ ես գնել։ Շնորհավոր։
- Շատ սիրուն է։
- Ե՞րբ ես գնել։
- Ամեն շորիդ հետ մի մեքենա համապատասխանում է։
- Էլ մի լավ էլ գիտեմ, որ նախանձից պայթում եք։ Ձևեր մի թափեք, պետք չի,- էլ չդիմանալով ասացի ես,- Նես, արի բարձրանանք դասարան։
- Ան,սպասի։
- Հիմա ի՞նչ եղավ։
- Շրջվիր։
- Այսքան աղջիկ որտեղի՞ց հայտնվեցին։
- Հեսա կիմանանք։
- Ես չեմ գալիս։ Ինչպես երևում է տղայի համար են եկել։ Ով ուզում է լինի, ես չեմ գալիս։
- Լավ դե արի գնանք դասարան։Զանգը խփեց ու բոլորը նստեցին։ Դասարանում մենակ ես ու Նեսին էինք, որ իրար կողք երկու աղջիկ էինք նստած, մնացածը աղջիկ-տղա։ Ուսուցիչը ներս մտավ ու նրա հետ ներս մտավ նույն կոպիտը։ Նայեցի Նեսիին։
- Ան, ինչի՞ ես տենց։
- Նես, այս նույն կոպիտն է։
- Ի՜նչքան սիրուն է։
- Նեսի՜։
- Բա ինչի՞ է այստեղ։
- Ես ինչ իմանամ։
- Երեխաներ, Արամը ձեր դասարանի նոր աշակերտն է։ Հույս ունեմ կընկերանաք նրա հետ։ Արամ, իսկ հիմա գնա ու նստիր Անիի կողքը։Նա մի հայացք գցեցի ինձ վրա ու հավասար ասացինք։
- Ի՞նչ
- Կներեք, իսկ ուրիշ տեղ չկա՞։Իմ կողքը Նեսին է նստած։
- Դուք էիք տարբերվում դասարանում, էլ չեք տարբերվի։
- Յախք։
- Լավ Ան, մենակ այսօր դիմացի ու վերջ։Նա եկավ կողքս նստեց, բայց երկուսս էլ գլուխներս թեքեցինք։ Դասամիջոցին ուզում էինք դուրս գալ դասարանից, ես ու ինքը ուզում էինք անցնենք, երկուսով տեղ չարեցինք։
- Կարո՞ղ է տեղ տաս անցնեմ։
- Այստեղ բոլորը ինձ են տեղ տալիս, ես քե՞զ պետք է տամ։
- Կոպիտ, ես աղջիկ եմ։Բացի դա սովորի,որ արդեն բոլորը իմ կամքով են շարժվում,ոչ թե քո։
- Դա ինձ համար կապ չունի։ Քո նմաններին ես տեղ չեմ տալիս։
- Դու ով ես է, որ այսպես վստահ ինձ քո երկրպագուն ես համարում։Դու կերազես լինես իմ кумир-ը։
- Պահ! Ես ինչ նոր ձևեր են։ Քո նմաններին շատ եմ տեսել։
- Ուրեմն լսի, եթե ինձ մյուս անգամ համեմատել ես ուրիշ աղջիկների հետ, կփոշմանես։Ասեցի ու գնացի ու բոլորը մեզ էին նայում։ Ճաշարանում Նեսին խառնված եկավ ու ասաց.
- Ան նայի այս նկարին։
- Հա ի՞նչ։
- Ճանաչեցիր ո՞վ է։
- Հա, մեր դասարանի նոր անտաշն է։
- Անի, ինքը հայտնի մոդել է, իր հայրն էլ քո սիրելի ռեստորանի սեփականատերն է։
- Հն?
- Հա ու այսօրվա այսքան աղջիկ հավաքվելու պատճառն էլ ինքն էր։
- Հա ինչ անեմ է։ Դա չի նշանակում, որ ում հետ ինչպես ուզի կարող է խոսի։
- Բան չասեցի։
- Օֆ! Ես ինչ անկապ օր էր։ Օրս սկսվեց ու ավսրտվեց այդ անտանելիի հետ վեճով ։
- Ոչինչ այսօր իրար հետ դուրս կգանք կցրվենք։
- Եղավ, ընկերուհիս։
- Անի, այն նախագիծը քեզ մերժե՞ց։
- Չէ, ընդունել է։Գիշերները պարապում եմ դրա վրա։ Ու ցերեկներն էլ շուտ եմ արթնանում։ Կարելի է ասել չեմ քնում, մի ժամ բան եմ քնում, չեմ էլ հանգստանում։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
Lãng mạnЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...