Վերջապես եկա տուն, պառկեցի ու քնեցի։ Այնքան էի հոգնել, որ մոռացել էի, որ պետք ա հետևենք Սերոբյանին։ Ժամը 21:00-ի կողմերը Նեսին զանգեց վեր թռա տեղիցս։
- Նես!
- Քնած էիր?
- Հա։
- Ինչ ա քեզ հետ կատարվում?
- Այսինքն? Ինչ ես խոսում?
- Ան, դու ահավոր փոխվել ես։ Էլ չես գալիս դուրս գանք, ցրվենք, պարապունքի չես գնում, տուն չես գնում ու ծնողներիդ խաբում ասում ես, որ մեր տանն ես։ Ինչ ա եղել? Ասա, խնդրում եմ, շատ եմ անհանգստանում քո համար, ասա, որ օգնեմ քեզ։
- Ինձ հետ ամեն ինչ լավ կլինի, դու մի մտածի։
- Ինչպես չմտածեմ, դու քայլող փորձանք ես։
- Ես մենակ չեմ։ Սիրտիկս, խնդրում եմ մի քիչ էլ ինձ ծածկի ու վերջ։ Շատ շուտով դու ամեն ինչ կհասկանաս։
- Անի, դու պետք ա պարապես, մի քանի ամիս ա մնացել, որ վերջացնենք դպրոցը։
- Ես պարապում եմ, դու արխեին։
- Լավ դե։ Բարի գիշեր։
- Ապրես, որ զանգեցիր, որ կաս ու մտածում ես իմ մասին։
- Գիժ։
- Լավ դե պակա։- Արամը։ Այ, մամա ջան։
Միանգամից վազեցի համակարգչի մոտ։
- Արամ, Արամ! Լսում ես ինձ?
- Ասա, Անի։
- Արամ, ոչ մի տեղ մի գնա։ Հենց հիմա կանգնի։ Խնդրում եմ, ես դեռ չեմ թափանցել իրենց տեսախցիկների մեջ։
- Այս անգամ, դու գնա համակարգչի մոտից։
- Արամ!
- Գնա, ես իրիկունը տուն կգամ։Սակայն արդեն ուշ էր, որևէ գործ անելու համար։ Մոտ 10 թիկնապահներ էին եկել Արամի դեմ։
- Արամ! Ուշադիր կեղնես։
- Ես քեզ չասի մի նայի։Նա բոլորին տալիս էր, խփում, շպրտում, նայում էի իրեն ու վախենում իր համար, նա բոլորին էլ վնասազերծեց։ Ես էլ կարողացա Արամի փախչելու դրվագը միացնել իրենց տեսախցիկներին։
- Արամ, կարաս առաջ շարժվես։
- Հիմար աղջիկ, քեզ չասեցի չնայես?Գնա գնաց, գաղտնի մտավ աշխատասենյակ, ու սեյֆ չկար, բայց կար պատի նկար։
- Արամ! Ինձ թվում ա նկարի հետևն ա սեյֆը։
- Ապրես!Իրոք, որ այդպես էր։ Կոդը հավաքեց, ու այն բացվեց։ Մենք չէինք սպասում դրան։ Երկու սեյֆ էր, առաջինի մեջ ամբողջությամբ Արամի ընտանիքի մասին տեղեկություններ էին, տեղեկություններ Արենի մասին, նորություններ, լրագրեր։
- Արամ, գտիր ֆլեշկա։
- Չկա Անի, ամբողջությամբ թղթեր են։
- Արամ, մյուսը։ Հեռախոսիցդ միացրու, մյուսն էլ բացեմ։
Արամ, դուրս արի այդտեղից, մարդիկ են գալիս։
- Չէ, սա մեր վերջին հույսն ա։
- Արամ, իրանք կարող են ոստիկանություն զանգել կամ գան, դու չես հասցնի վերցնես, նկարը տեղը դիր ու բարձրացի երրորդ հարկ, ինչ ասեմ արա։
- Երրորդ հարկում եմ։
- Բացի պատուհանը, մտիր ներս։ Տիրոջ աղջիկն ա պառկած։ Կարողանում ես մի թանկարժեք բան գտիր ու պահի սենյակում նենց, որ էս մի քանի օրը դժվարությամբ գտնի։ Մտածի թե գողացել ես։ Հետո ոսկեղենը վերցրու ու նենց արա, որ ինքը վեր կենա։ Հենց քեզ տեսնի պատուհանով դուրս արի, ու ոսկեղենը թափի իր սենյակում, իբր չհասցրիր գողանալ։Նա այդպես էլ արեց։ Բայց դուրս գալուց, ձեռքն անհարմար ծալեց։
- Արամ, լավ ես?
- Հա։
- Լավ դե։Վազքով գնացի մամայի մոտ։
- Մամ, տնից դուրս եմ գալիս։
- Ինչի?
- Քնել էի մնացել, Նեսիի հետ դուրս չեմ եկել, հիմա եմ դուրս գալիս։
- Լավ, կես ժամից տանը լինես։
- Լավ։Մեծ Արագյալ գնացի Արամի տուն։
- Արամ!
- Անի, ինչ գործ ունես այստեղ?
- Վայ, բա քեզ մենակ չէի թողնելու։
- Անի, սա վտանգավոր գործ ա։ Չեմ ուզում քեզ ներքաշել։ Կներես, որ քեզ օգտագործել եմ իմ նպատակին հասնելու համար։ Կներես ինձ, որ անցել եմ նույնիսկ գծված սահմանը։ Բայց կներես։ Դու հիմա գնա ապրիր քո կյանքով։
- Դու իրոք ուզում ես, որ ես հեռանամ?
- Հա։
- Եթե հեռանամ, ամուսնանալու եմ ուրիշի հետ։ Դու դա ուզում ես?
- Հա։
- Իսկ ինչի ես մեջքով դա ինձ ասում?
- Սա շատ վտանգավոր ա։ Մոռացի ամեն ինչ, հա քեզ խաբում եմ, բայց չեմ ուզում քեզ վտանգ սպառնա։
- Ուրեմն տենց էլ ասա, բայց երբեք չասես, որ խաղացել ես ինձ հետ։Այս մի գիշերն էլ անցավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
RomanceЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...