- Ալո!
- Անի! Դեռ քնա՞ծ ես։
- Հա!
- Դու գժվե՞լ ես։ Արդեն ժամը 8-ն է, իսկ դու դեռ վազելու էլ չես գնացել, չես հագնվել։ Վեր կաց արագացրու։
- Նեսի։ Ալարում էիր շուտ զանգես։
- Մի բան էլ ինքն է մուննաթ գալիս։
- Լավ պատրաստ լինեմ կզանգեմ։
- Լավ։- Տիկին Աննա, ես չեմ նախաճաշելու այսօր։( Տիկին Աննան մեր սպասուհին է)
- Բայց..
- Չէ, կուշանամ դասից։ Մինչև գնամ Նեսիին վերցնեմ, դպրոց գնամ զանգը կտա։
- Լավ, դպրոցում մի բան կուտես։
- Լավ։- Նեսի, դուրս արի ձեր բակում եմ։
- Ի՞նչ կա։
- Ջղայնացած եմ։
- Ինչի՞։
- Ինչի՞ չես շուտ արթնացրել։ Ես քեզ գիշերը գրեցի չէ, որ հույսս դու ես։
- Որովհետև առավոտը վեր կացա տեսա, որ քեզնից դատարկ sms է եկել, ասեցի ուրեմն զարթուն ես։
- Լավ է։ Գնացինք։ Բայց կուշանանք։ Չես վախենա չէ՞, որ մի քիչ արագ քշեմ։
- Չէ։- Անի, զգույշ, այդ մեքենան։ Երկուսդ էլ արագ եք քշում։
- Տես ինչպես ենք առաջ անցնելու։
Մեր դասարանի նոր ինքնահավանի մեքենան է։
- Անի, լավ էլի, գլխիդ պռոբլեմ մի բեր։
- Արխեին, սիրելիս։
Տեսնում ես նույնիսկ անցնելու տեղ չի տալիս։ Լավ տեղ չի տալիս, իրար կողքի կգնանք։Վերջապես հասանք դպրոց։
- Հեյ, ինքնահավան, ինչի՞ չէիր ճանապարհ տալիս։
- Նենց դու շտապում էիր ես չէ՞։
- Հա, այդպես էլ կա։
- Այս ինչ մեծ կարծիք ունես քո մասին։
- Դու էլ ոչինչ։
- Վայ, քիչ կռվեք իրար հետ, ես զարմանում եմ իրար այդքան շա՞տ եք ատում։
- Հա,֊լսվեց Արամի պատասխանը։
- Ես ավելի!
- Չէ, ես ավելի!
- Վայ, մի հատ երկուսդ էլ սուս մնացեք։ Նեսի դու Անիի հետ գնա, ես էլ Արամի հետ կգնամ,֊ձանձրացած մշտական կռվից խառնվեց Նիկը։Արամի կողմից
- Արամ!
- Հն!
- Կտա՞ս ինձ քո ստորագրությունը։
- Չէ։
- Իսկ կարող եմ քո հետ նկարվեմ։
- Չէ։
- Լավ էլի, խնդրում եմ։
- Ասեցի չէ։
- Ինչի՞ ես աղջկա վրա գոռում։
- Դու՞ էիր ասելու ինչ անեմ։
- Հա ես եմ ասելու։
- Դու ով ես, որ ինձ ասես ինչ անեմ։
- Բա դու ով ես, որ իր վրա գոռաս։
- Ես իմ կյանքը։
- Քեզ ոչ ոք թույլ չի տվել գաս այստեղ գոռգռաս։
- Լսել եմ դու էլ ես սառնասիրտ, բա ինչի՞ ես սրան պաշտպանում։
- Նոռմալ խոսա աղջկա մասին ես խոսում։
- Բոլոր աղջիկներն էլ նույնն են։
- Դու ինչի՞ ես այդքան վստահ։Պետք չի այդքան ինքնահավան լինել, պետք չի վեր-վեր թռչել, մի օր թևերդ կկտրեն։
- Ու այդ ով պետք թ իմ թևերը կտրի։ Դու՞։
- Հա ես։
- Դու դեռ շատ փոքր ես ինձ ինչ-որ բանում խանգարելու համար։
- Այդպե՞ս ես կարծում։
- Հա։
- Բայց ես արդեն քեզ խանգարում եմ։
- ԵՒ ինչու՞մ։
- Աղջկան ավելի շատ կոպտելու հարցում։ Հիմա հասկացար, որ ես այդքան էլ փոքր մարդ չեմ։
- Նայած քո աչքերով, թե իմ։
- Լու՞րջ։Արի կողքիններին հարցնենք ես մեծ եմ իրանց աչքերով, թե՞ փոքր։
- Արի։ Բայց չեմ կարծում, որ իրանք կասեն այն ինչ մտածում են, վերջիվերջո ես էլ եմ հայտնի դու էլ։
- Խոստովանու՞մ ես, որ ես քո հետևից ընկած աղջիկ չեմ։
- Չէ։
- Բայց խոստովանում ես, որ հայտնի եմ։
- Հա։
- Բա ուրեմն պատասխանի հայտնիի ինչի՞ն է պետք հայտնիի հետևից ընկնելը։
- Ուրեմն դու էլ ես խոստովանում, որ ես հայտնի եմ։
- Հա։ Բայց դու էլ իմ հարցին պատասխանի։
- Դրանով դու....
- Հերիք է էլի։ Բոլորդ ձեր դասարաններով գնացեք։ Անի, Արամ լռեք։ Արամ գնացինք։
- Նիկ, թող ձեռքս։
- Գնացինք!
- Աստված իմ, ես կոպիտ ինքնահավանը որտեղից հայտնվեց։
- Արի Անի գնացինք։
- Նես, այսօր մի լավ տեղ կորոշես ու կասես, գամ ցրվես, մի լավ մարդկանց աչքից հեռու սրճարան։
- Լավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Սիրտը
RomanceЖанр: детектив, боевик, фантастика Սառը սիրտ ունեցող տղան ու աղջիկը հանդիպում են իրար անձրևի ժամանակ ու հայտնվում նույն դասարանում։ Բայց նրանցից երկուսն էլ ունեն իրենց գաղտնիքը, որը չգիտի ոչ ոք։ Նրանք կապվել էին իրար հետ 3 տարի առաջ, անկախ իրար կամ...