Դեյվի կողմից
- Ինչի՞ ես կանչել։
- Գործ կա։
- Քանի անգամ եմ ասել, ես չեմ ուզում զբաղվեմ այս գործով։
- Դա դու չես որոշում։
- Հասկացանք, որ կյանքս փրկել ես, բայց հերիք ա կյանքս կործանես։ Էլ չեմ ուզում, չեմ ուզում, հասկանու՞մ ես։ Չեմ ուզում ձեռքերս արյունոտ լինեն։
- Քո ձեռքերն արդեն իսկ արյունոտ են։
- Քե՞զ եմ շնորհակալ դրա համար։
- Եթե ես չլինեի դու այդքան գումար չէիր ունենա։
- Եթե դու չլինեիր ես մահացած կլինեի։ Ավելի ճիշտ չէ։ Դու ինձ հանեցիր այդ տնից ու երբ հեռացանք, քեզնից 5 րոպե հետո հրշեջները եկան, ես կփրկվեի։ Եթե դու չլինեիր, ես կապրեի նենց, ոնց ուրիշները, ես հիմա ընտանիք կկազմեի։ Ոչ թե հիմա վախենում եմ մի աղջկա սիրահարվեմ։ Վախենում եմ վնասեք իրեն։ Վախենում եմ չկարողանամ երջանկացնել նրան։ Վախենում եմ նա իմ մասին իմանալուց հետո լքի ինձ։ Հասկանու՞մ ես։ Այն տղեն, ով փոքր ժամանակից սովորել ա կռվել, կրակել, հիմա վախենում ա։
- Պետք ա անես այս գործը։
- Ուրիշին ասա։
- Պետք ա անես։
- Ասացի ուրիշին ասա։
- Սա բարդ գործ ա, ուրիշը չի կարող անի։
- Ես էլ չեմ կարող։ Ես գնացի։
- Սպասի։
- Ի՞նչ։
- Միայն սա ու վերջ։
- Չէ։Ասացի ու դուրս եկա։Ամբողջ կյանքս, ավելի ճիշտ 18 տարեկանից սպանում եմ մարդկանց, երբ ինձ պատվիրում են։ Ամբողջ կյանքումս չեմ կարողանա մոռանալ դա, ու սկսել նոր կյանք։ Արդեն հոգնել էի։ Շատ էի հոգնել։ Ամեն վայրկյան ուզում եմ թողնել ու փախչել։ Բայց ու՞ր։ Եթե փախչեմ, կմոռանա՞մ ամեն ինչ։ Ես այնքան բարկացած էի, որովհետև արդեն մեկ ամիս էր ինչ ինձ պատվերներ չէին տալիս։ Ես էլ հիշեցի նրա մասին, ով ինձ իր հրեշտակն էր համարում։ Շատերն ինձ կյանքից կտրող են համարում, նա' հրեշտակ։
-----------------------------------------------------------
Նիկայի կողմից
Ինձ համար պառկած երաժշտություն էի լսում, երբ սենյակիս դուռը թխկթխկաց.
- Նիկա, արի պապան հետդ խոսալու բան ունի։
- Ի՞նչ։
- Չգիտեմ։Ես դուրս եկա սենյակիցս ու գնացի պապայի աշխատասենյակ։
- Պապ, կանչել էիր։ Այ։ Ինչի՞ համար պապ։ Ինչի՞ ապտակեցիր։
- Պապ, պետք չի նման կերպ բացատրել։
- Սեմ, տղես դու գնա։
- Բայց պապ..
- Գնա։
- Պապ, դու ինձ սրա պատճառով խփեցիր։
- Նոռմալ խոսիր։ Նա քո եղբայրն ա։
- 😏 Եղբայր։ Իսկ ինչի՞ խփեցիր։
- Դու փաստորեն այնքան թույլ ես, որ քո պատճառով տղաներ են կռիվ անում։ Ինչի՞ ես թույլ տվել, որ քեզ համար ինչ-որ մեկը կռիվ անի, քեզ դասի տանի, դա քիչ չի, հիմա էլ գա տուն, քեզ վզնոց նվիրի, կախվի վզիդ, քո համար կռիվ անի, քեզ գրկի տանի սենյակդ։ Ո՞վ ա դա։
- Փաստորեն այս անգամ էլ ա սաղ պատմել պապայի բալեն։ Նա ինձ փրկել ա։ Նա իմ հրեշտակն ա, ով ինձ փրկեց «տղուդ» ճանկերից։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...