Մաս 16

113 6 0
                                    

Առավոտն այնքան գեղեցիկ էր մեր նոր տանը։ Արթնացա բավականին շուտ։ Դեյվը նույնպես արթուն էր։

- Նիկա, շատ սիրուն ա այս տունը։
- Ուրախ եմ, որ հավանեցիր։
- Նիկա, ես վերցրել եմ քարտերը։
- Ի՞նչ քարտեր։
- Իմ քարտերը։ Բա ես քեզ չէի ասել, որ ես բավականին հարուստ եմ։
- Լրիվ մոռացել էի։
- Արի դե գնանք պարապենք, հետո զանգենք Սեյմին, տեսնենք ինչ կա։

Մոտ երկու ժամ պարապել ենք, գնացել վազել, հետո նախաճաշեցինք ու զանգեցինք Սեմին, նա չպատասխանեց։ Կես ժամ անց հետ զանգեց։

- Սեմ! Ինչի՞ չէիր պատասխանում։
- Պապայի մոտ էի։
- Սեմ, ամեն ինչ լա՞վ ա այդտեղ։
- Դե հա։ Դուք լա՞վ եք։
- Հա Սեմ, խնդրում եմ քեզ լավ նայի, ու մեզ էլ տեղեկացրու ամեն ինչի մասին։
- Հա, Նիկա մի հատ տուր Դեյվին։

----------------------------------------------------------

Դեյվի կողմից

- Դեյվ, Նիկայից հեռու գնա։
- Հա ասա։
- Այստեղ ամեն ինչ խառն ա։ Պարզվում ա  Միկան այդքան էլ միամիտ չի։ Պապային հետևել ա, իմացել, որ պապան թմրանյութերի առք ու վաճառքով ա զբաղվում, սպառնում ա պապային։ Երեկ հարսանիքից հետո պապային ասաց կամ ինքը կամուսնանա Նիկային հետ, կամ կհայտնի ոստիկանությանը։
-Ի՞նչ։ Գժվել ա։
- Դեյվ, եթե կարող ես Նիկային հեռացրու երկրից։
- Չի գնա։
- Այդտեղից դուրս չգաք։ Եթե նորություններ լինեն ես կզանգեմ քեզ։
- Զգույշ կլինես քեզ չբռնեն։
- Հա, իմ մասին մի մտածեք։ Առայժմ Նիկային մի ասա այս մասին։ Երջանկացրու մինչև ամեն ինչ կավարտվի։
- Ես Նիկային կհամոզեմ, որ երկրից գնա։
- Դու էլ հետը գնա։
- Չէ, ես կմնամ, որ լուծեն հարցերը։
- Չէ։ Դու էլ կգնաս։ Այս մի քանի օրվա մեջ կազմակերպեք։ Ես տոմսերը կգնեմ։ Միայն թե երկրն ասա։
- Իսպանիա։
- Լավ դե, ես գնամ, կապի մեջ։

Ես չգիտեի, թե ինչպես համոզեմ Նիկային։

- Նիկա, մտածում եմ չգնա՞նք հանգստանանք։
- Հանգստանում ենք էլի։ Ի՞նչ պակաս տեղ ա։
- Դե գնանք Իսպանիա, ծնողներիս հետ կծանոթանաս։
- Հա, շատ եմ ուզում, բայց մի քիչ հետո։ Որոշ ժամանակ անցնի, կգնանք։
- Նիկա, ես հիմա եմ ուզում։ Ծնողներս ինձ էին զանգել, ասում էին « Չե՞ս ուզում մեր հարսիկի հետ ծանոթացնել»։
- Լավ, Դեյվ, չեմ ուզում նեղացնեմ։ Մի շաբաթից կգնանք, կլինի՞։
- Հա։ Ապրի իմ աղջիկը։

Հասկացա, որ ինչ-որ բան այն չի։

- Նիկա, ի՞նչ պատահեց։
- Լավ եմ։ Գլուխս ֆռռաց։
- Ինչի՞։
- Նոռմալ ա։ Կտրուկ շարժումներից ա ֆռռում։ Ես էլ կտրուկ վեր կացա տեղիցս։
- Վախեցրեցիր, հիմար աղջիկ։
- Դեյվ, արի գնանք լողավազան։
- Արի։

Լողանալու ընթացքում նկատեցի, որ Նիկան չի լողանում, ավելին ջրի տակ ա։

- Նիկա, Նիկա։

Երբ նրան հանեցի, նա ուշագնաց էր եղել։ Նրան ուշքի բերեցի։

- Լավ եմ։ Հերիք ա խփես։
- Ի՞նչ ա քո հետ կատարվում։
- Չգիտեմ, Դեյվ։
- Արի, գնում ենք հիվանդանոց։
- Չէ։ Լավ եմ, որ մի անգամ էլ նման բան լինի կգնանք։
- Չէ, էլ չպետք ա նման բան լինի։
- Դեյվ, այս քանի օրը լարված եմ եղել, չեմ քնել, դրանից ա։ Ոչինչ, էսա կգնամ կքնեմ, կանցնի։
- Լավ դե, գնա, հանգստացի։

-----------------------------------------------------------

3 օր անց

- Նիկա։
- Հա, Սեմ։
- Ի՞նչ եք անում։
- Ոչ մի բան։
- Դեյվին կտաս հեռախոսը։
- Քնած ա Դեյվը։
- Լավ դե, որ արթնանա, կասես զանգի։
- Սեմ, ի՞նչ ա պատահել։ Ինչի՞ ես միայն Դեյվի հետ խոսում։ Խնդրում եմ ասա ամեն ինչ։
- Ամեն ինչ լավ ա։
- Սեմ։ Ես լսել եմ ձեր խոսակցությունը, բացի այդ Դեյվն ինձ ասել ա կիսատ-պռատ։( Խաբեցի)
- Դե հա, պապայի մութ գործերի մասին Միկան իմացել ա ու սպառնում ա, որ եթե քո հետ չամուսնանա, ամեն ինչ կիմանա ոստիկանությունը։
- Ի՞նչ։ Բա պապան ի՞նչ ա ասել։
- Ընկած ձեզ են փնտրում։
- Միկան ի՜նչ աննամուս ա։ Ասա, դու ուրիշի կնոջ հետ ինչ գործ ունես։
- Ամուսնացել եք։
- Ահա։
- Նիկա, ամեն ինչ արեք, որ շուտ երկրից հեռանաք։
- Դեյվ, էլ չգիտեմ ինչ ասեմ։
- Դու քո ու Դեյվի մասին մտածի։
- Ահա։

Գլուխս էլի ֆռռաց, սիրտս էլ խառնում ա։

- Սեմ, լավ քեզ կզանգեմ։
- Ի՞նչ եղավ։
- Կզանգեմ։

Մենակ սա չէ։ Ես միանգամից վազեցի դեղատուն։ Կանխագուշակումներս ճիշտ էին. ես հղի էի։

- Հենց այս պահին, սա էր ինձ պակաս։ Ի՞նչ անեմ, Դեյվին ասեմ։ Չէ է։ Կհեռանանք երկրից, կասեմ։ Թե չէ, հիմա էլ ավելի ա սկսելու մտահոգվի։ Ի՞նչ անեմ։ Զանգեմ Սեմին միգուցե նա ճիշտ խորհուրդ տա։

- Սեմ, մի խորհուրդ տուր։
- Ի՞նչ թեմայով։
- Սեմ, ես... ես հղի եմ։ Չգիտեմ ուրախանամ, թե տխրեմ։
- Շնորհավորում եմ։
- Սեմ, ի՞նչ անեմ։ Չեմ ուզում ասեմ Դեյվին, որ ավելի չմտահոգվի։ Ամբողջ օրը ասում ա պետք ա մտածես քո մասին, հիմա էլ սկսելու ա մտածել իմ ու երեխու մասին։ Ծնողները քիչ էին, հիմա էլ մենք։
- Դե ուրեմն սպասի, կգնաք երկրից, այն ժամանակ կասես։
- Լավ, դե ուրախացիր քեռի։
- Լավ քույրիկս։

Երանելիության գրկումМесто, где живут истории. Откройте их для себя