- Նիկա, արթնացի, Նիկա, վեր կաց։
- Թողեք քնեմ։
- Հեռախոսներդ արդեն պայթում են։
- Ա՜։
- Վեր կաց։ Բոլորը զանգում են։
- Ինչի՞։
- Հիմար ծնունդդ ա։
- Գիտեմ։Դուռը բացեցի։ Սեմն էր։
- Ի՞նչ ես անում այստեղ։
- Կներես։ Ուզում եմ ներողություն խնդրել երեկվա իմ պահվածի համար։ Կներես։
- Ահա։ Դե գնա։
- Արի հյուրասենյակ, որ հեռախոսիդ զանգերին պատասխանես։Իջա պատասխանեցի։ Պատվիրածս հագուստը բերեցին։
- Պապ, դե կարող եմ զանգել Դեյվին ու Միկային։
- Զանգի, բայց իմ մոտից։
- Ալո, Միկ։ Միկա, այսօր 6-ից հետո բան չպլանավորես։ Հրավիրում եմ ծննդիս։Հիմա Դեյվի հերթն էր։
- Ալո, Դեյվ։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Վերքերդ լավացել են։ Հա ես լավ եմ։ Դեյվ ի՞նչ ես անում։
- Քիչ խոսա։
- Դեյվ, մենակ ասեմ, պապան համաձայնվել ա քեզ ծննդիս հրավիրելու համար։ Նենց որ 6-ից հետո բան չպլանավորես։Ես փաթաթվեցի պապային։
- Պապ, շնորհակալ եմ քեզ։ Շատ շնորհակալ եմ։
- Քեզ համար այդ տղեն այդքա՞ն կարևոր ա։
- Հա պապ։ Շատ։
- Տես հանկարծ չսիրահարվես։ Դու ամուսնանալու ես նրա հետ, ում հետ ես կուզեմ։
- Կներես պապ ջան։ Բայց այդ մի բանում քեզ չեմ լսի։
- Ես քո վատը չեմ ուզում։ Ու քո համար լավ ընտրություն կկատարեմ։
- Պապիկն էլ էր նման ձև մտածում, որ կործանեց մորս կյանքը։
- Նիկա!
- Ճի՞շտ չեմ, պապ։ Ասա։ Ես ճիշտ եմ, դու լավ գիտես։ Մաման չի ուզեցել ու Իրան ուժով ամուսնացրել են քեզ հետ։ Ինչքան ուզում ա մաման խաբեր, ձևացներ, թե քո հետ երջանիկ ա, բայց ես գիտեի ճիշտը։
Դուք եք մեղավոր, որ մայրս այսօր ողջ չի։ Դուք։
- Ես ինչի՞ եմ մեղավոր։
- Դու լավ գիտեիր, որ ինքը քեզ չի սիրում, ինքը ուրիշին ա սիրում, բայց ամուսնացար նրա հետ։
- Նիկա, գնա սենյակդ։ Սեմ, տար Նիկային իր սենյակը։Ճանապարհին Սեմին ասացի.
- Ես միշտ քեզ հետ վատ եմ վարվել։ Կներես, բայց ես քեզ չեմ սիրում, դու դա լավ գիտես։ Նաև գիտես, որ իմ սիրտը ուրիշինն ա։ Ուղղակի դու հայտնվեցիր այն ժամանակ, երբ մայրս նոր էր մահացել , ու քո գալը կարծես եղավ ինձ համար ցավս հայտնելու համար։ Կներես։ Բայց դու գիտես, որ ես քեզ լավ եմ ընդունել։ Դու ինձ շատ ես օգնել։ Ապրես։
- Նիկա։
- Չէ, լսի։
- Նիկա ,պետք չի շարունակել, ես գիտեմ ամեն ինչ։
- Ուզում եմ, որ ինձնից լսես։ Դու ինձ այդքան օգնել ես գումարով, այն էլ մեծ գումարով ու նույնիսկ մեկ անգամ չես հարցրել, թե ինչ եմ անում այդքան գումարը։ Միշտ իմ հանդեպ ուշադիր ես եղել, իսկ ես կոպտել եմ։ Բայց հուսով եմ կհասկանաս ինձ։ Արի մոռանանք այն ամենը ինչ դու ես արել, ինչ ես եմ ասել, ու ինչ դու երեկ ասեցիր։
- Լավ։ Բայց դե մի բան հարցնեմ։ Գոռին ինչպե՞ս էիր ծեծել։ Նա ինքը լավ կռվող ա, ու փաստորեն դու կռվել գիտես։
- Հա։ Ես միշտ պարապում եմ։
- Դու իրոք, որ իդելական ես։
- Այդքան էլ չէ։
- Լավ դե։ Գնա պատրաստվի։-----------------------------------------------------------
Դեյվի կողմից- Ալո,- պատասխանեցի հեռախոսիս զանգին։
- Արի ինձ մոտ։
- Ինչի՞ համար։
- Պատվեր կա։
- Չեմ գալիս։
- Ասացի արի։ Մեծ գումար են տալու։
- Չեմ գալիս։ Ես այսօր ազատ չեմ։
- Ուզես-չուզես պետք ա գաս։ Թե չէ Նիկան կլինի վտանգի մեջ։
- Ուրեմն լսի, մյուս անգամ իմ կեղտոտ գործերի մեջ չխառնես Նիկային։ Ուրեմն լսի։ Միայն սա։ Սրանից հետո եթե դու Նիկային անունը տվել ես, կմորթեմ սաղիդ։
- Դե արի վերցրու ծրարը։
- Բայց ժամը ես եմ ասելու։
- Ժամը 5-ին ա։
- Հա էդ հարմար ա ինձ։Երբ ա վերջանալու ամեն ինչ։ Նիկան իմ պատճառով վտանգի մեջ ա։ Չեմ ուզում նման բան։ Պետք ա ամեն ինչ անել, որ նա ինձնից հեռու մնա, բայց ոչ այսօր, այլ մի քանի օրից ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...