Նիկայի կողմից
Երբ տուն մտա, ամբողջ հատակը վարդի թերթիկներ էին։ Ու դրանք ինչ-որ ուղղությամբ էին գնում։ Ես հետևեցի դրանց ուղղուն։ Դրանք տարան մեր սենյակ։ Երբ գնացի մի հատ տոպրակ կար դրած։ Ես այն բացեցի։
- Դեյվ, Դեյվ։ Հրեշտակս, ու՞ր ես։
Ես սա ասացի, երբ ինչ-որ ձայն ասաց.
- Հրեշտակները միշտ մարդկանց թիկունքում են լինում։
- Դեյվ!Ես ճիշտ էի, Դեյվը ողջ էր։
- Դեյվ, դու ողջ ես։ Ինչպե՞ս ա դա պատահել։
- Եղբայրդ փրկել ա կյանքս։
- Սե՞մը։
- Հա։ Երբ որ ինձ կրակեցին, ես ընկա, ու հենց Միկայի հրամանից հետո եղբորդ թիկնապահները ինձ տարան, ես ծանր վիրավորվել էի, ինձ բուժում էր հարկավոր։ Սեմն ինձ օգնեց։ Նա տուն վարձակալեց ու ինձ սկսեց պահել։
- Բա ինչի՞ էիր թաքնվում։
- Որովհետև Միկան ու իր մարդիկ ինձ էին փնտրում։
- Բայց նրանք ինձ խոստացել էին, որ հանգիստ կթողեն ինձ։ Ու նրանք գիտեին, որ դու մահացել ես։
- Չէ։ Նրանք կասկածում էին, որ ողջ եմ։
- Իսկ ինչի՞ ինձ չասեցիր, որ ողջ ես։
- Եթե դու չհավատայիր, որ ես մահացել եմ, ոչ ոք չէր հավատա։ Բայց ես քո վրա բարկացած եմ։ Սա ինչ սև հագուստ ա։ Ես մահացե՞լ եմ, որ սև ես հագել։
- Հիմա կփոխեմ։
- Նիկա, դու հղի՞ ես եղել։
- Ահա։ Կներես, որ քեզ չեմ ասել։ Ուզում էի անակնկալ անել քեզ ու ծնողներիդ։ Բացի այդ, որ ավելի չանհանգստանաս։
- Ոչինչ։ Ես գիտեմ, որ դու կորցրել ես երեխային։
- Հա, Միկան ինձ հրեց, ես փորով հարվածեցի գետնին ու կորցրեցի երեխայիս։
- Մի լացի։ Մեր կյանքն առջևում ա։ Մենք դեռ ունենք ժամանակ երեխա ունենալու։
- Ահա։
- Սիրում եմ քեզ։
- Ես էլ։
- Քո վրա այնքան եմ բարկացած։
- Ինչի՞։ Փոխանակ ես ասեմ, դու՞ ես ասում։
- Ամեն անգամ, երբ խոսում էի Սեմի հետ, ավելի էի ջղայնանում քո վրա։ Զանգում էի, հարցնում, թե ինչ նորություն կա, նա ասում էր.
- Նույնն ա։ Հաց չի ուտում։ Սև հագուստ հագած, սենյակում փակվել ա նկարս ձեռքին ու լացում ա։ Նույնիսկ տնից չի դուրս գալիս։ Երբ հետը խոսում ես ասում ա, երանի նա չհանդիպեր ինձ, որ շուտ չմահանար, երանի նա ողջ լիներ։ Քիչ էր մնում հիվանդ վիճակով գայի ու քեզ գրկեի։ Դու իրոք ինձ այդքան սիրում ես, ես քեզ այնքան եմ շնորհակալ։
- Դեյվ, Խոստացի, որ զենքը ձեռքդ չես վերցնի։
- Խոստանում եմ, միայն քեզ պաշտպանելուց։
- Դեյվ, քեզ այնքան եմ կարոտել։
- Չեմ էլ ուզում քեզ հետ խոսեմ։ Նիհարել ես։ Բա որ Սեմն ասաց, որ ասել ես, քանի ես քո կողքին չեմ դու սև կհագնես, քանի ես կողքիդ չեմ դու ոչ ոքի հետ չես լինի, ինձ այնքան լավ զգացի։
- Կներես։
- Ինչի՞ համար։
- Իմ պատմություն այսքան խնդիրների մեջ ընկար։
- Ամեն ինչ նորմալ ա։
- Միշտ կողքս եղիր։
- Դու էլ։
- Բա Սեմն ու Վիկան ու՞ր են գնացել։
- Չգիտեմ։ Բայց ինձ ու քեզ մենակ են թողել տանը։
- Ի՞նչ ես ուզում հասկացնես։
- Մենք տանը մենակ ենք, միայն մենք ենք։ Ու մենակ ենք լինելու ամբողջ օրը։
- Ավելի լավ, կարող ենք հանգստանալ։
- Նիկա։
- Ձևացնում եմ, թե չեմ հասկանում։
- Լավ գիտեիր հարցս։
- Լավ, սպասի փոխվեմ, քանի որ դու կողքս ես, ես կհանեմ սև հագուստներս։ Հիմա մենք սկսում ենք նոր կյանք, նոր գիրք, նոր պատմություն։
- Գնա փոխվիր ու արի։
- Լավ։Կյանքն այնքան կարճ է։ Պետք է ապրել ամեն մի օրը։ Պետք է ապրել ներկայով, որովհետև «երեկ»-ը էլ չկա, իսկ «վաղն» էլ կարող է երբեք էլ չգալ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...