Մաս 15

135 5 0
                                    


Մենք սենյակիցս դուրս եկանք այս վիճակով։

- Նիկա, Նիկա։ Ի՞նչ է այստեղ կատարվում։- Ես լավ եմ։- Դեյվ, բաց թող Նիկային։- Չէ։ Ես արդեն մի անգամ Իրան բաց եմ թողել, երկրորդ անգամ չեմ պատրաստվում։- Դու չես կրակի Նիկայի վրա։- Ինչի՞ Սեմ ջան։- Սիրած էակի վրա չես կարող կրակել։( Սեմը մտածված տվեց այդ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.


- Նիկա, Նիկա։ Ի՞նչ է այստեղ կատարվում։
- Ես լավ եմ։
- Դեյվ, բաց թող Նիկային։
- Չէ։ Ես արդեն մի անգամ Իրան բաց եմ թողել, երկրորդ անգամ չեմ պատրաստվում։
- Դու չես կրակի Նիկայի վրա։
- Ինչի՞ Սեմ ջան։
- Սիրած էակի վրա չես կարող կրակել։( Սեմը մտածված տվեց այդ հարցը, որ ամեն ինչ բացահայտենք)
- Իրո՞ք, այդպե՞ս ես կարծում։
- Հա։
- Ճիշտ ա ասում, բոլորդ գործի անցեք, նա Նիկային չի կրակի,- վստահ ասաց հայրս։

- Սպասեք։ Պապ, դու սիրե՞լ ես մամային։
- Դա հիմա ի՞նչ կապ ունի։
- Պատասխանի։
- Հա, շատ եմ սիրել։
- Դե եթե դու մամային սիրելով կարողացել ես պատվիրել, որ սպանեն նրան, ապա Դեյվն էլ կարող ա սիրելով ինձ վրա կրակել։
- Նիկա, ի՞նչ ես խոսում։ Ո՞վ ա պատվիրել, որ կրակեն մորդ վրա։
- Խոսելուցդ։ Մո՞րս։ Այդ կինը, բացի իմ մայրը լինելուց, քո կինն ա եղել առաջին հերթին։
- Եթե մի քայլ անգամ անեք, Դեյվին կասեմ կկրակի։ Դեյվ գնացինք։
- Նիկա։
- Հա Սեմ։
- Վերցրեք, այս մեքենան նոր եմ գնել։ Վրայի համարներն էլ լրիվ ուրիշի անունով ա։ Ձեզ չեն գտնի։
- Լավ մնա, եղբայրս։

Մենք գնացինք նստեցինք մեքենան ու հեռացանք այդտեղից։ Կար մի բան, որ չէի ասել Դեյվին ու ընդհանրապես այդ մասին չէի ասել ինչ-որ մեկի։
Երբ գնացինք, ես Դեյվին ասացի իմ գնած տան հասցեն, որը բավականին հեռու էր։ Ու այդ տունն այնպիսի տեղ էր գտնվում, որ դժվար կլիներ գտնելը, եթե չհետևեին մեզ։ Բացի այդ, տունն ուներ բարձր, ամուր պարիսպներ, որոնց վրայով միայն կանցնեին կռունկներով։ Ես հատուկ ինձ համար էի այդ տունը կառուցել տվել։
Տունն այսպիսին էր։

Նրա ամենամեծ պարիսպը պատված էր ծաղիկներով։ Երկու կողմերը ժայռեր էին, նրան մեջտեղը կանաչ ճյուղերով ու լիքը ծաղիկներով պատ։ Եթե դիտել եք Рапунцель մուլտֆիլմը, ապա կհասկանաք, թե ինչպիսի։ Տունն ամբողջովին շրջապատված էր «արհեստական» ժայռերով։ Արհեստական, որովհետև դրանք այդտեղ չեն եղել, այլ իմ հրահանգով են այդտեղ բերվել։ Բայց չնայած, որ տունը շրջապատված էր ժայռերով, նրանց այնպիսի տեսք էինք տվել, որ դրսից չէր երևում, որ ներսը տուն կա, այնպես էին պատրաստել, որ տեսողական խաբկանք էր, թվում էր թե ժայռի գլխին անտառ ա։ Այդ պատի վրա կոճակ էի տեղադրել, և բոլոր ծաղիկները միագույն էին, բացի երեքից։ Հերթով սխմում էի երեք ծաղիկներին, և կոդ էր բերում, երբ հավաքում էի կոդը, դուռը բացվում էր։ Դրանից հետո արդեն սովորական տան պարիսպներ էին, փոքր ինչ բարձր, ամուր երկաթից պատրաստված։ Այս դուռը ուներ ծածկագիր, սակայն դա գրելը բավական չէր, ես այսպիսինն էի դրել, որ նա նույնիսկ դեմքերով էր ճանաչում, իմ ու Դեյվի դեմքը, իսկ եթե ուրիշը գար, ապա մենք կիմանանք այդ մասին նրա վրա տեղադրված տեսախցիկների շնորհիվ։ ԵՒ միայն մեր թույլտվությամբ կարող էին ներս մտնել։ Տան բակը մեծ էր։ Բակի աջ մասում լողավազան էր, որը շրջապատված էր բազմաթիվ նստարաններով ու փոքր սեղաններով։

Երանելիության գրկումМесто, где живут истории. Откройте их для себя