Ամբողջ գիշեր տնից փախչելու ծրագրեր էի մտածում, բայց ոչ մեկը հաջող չէր։ Վազը ծնունդս ա, տեսնես պապան պատրաստություն ա տեսել, թե ոչ։ Մի օր կա ծննդիս, շատ եմ ուզում այն Դեյվի հետ անցկացնել։
- Արթու՞ն ես։
- Նորից դու՞։
- Արի իջի նախաճաշը պատրաստ ա։
- Բա պապան չէր ասե՞լ իմ սենյակում տաք։
- Տանը չի պապադ արի։
- Լավ։Երբ դուրս եկա գնացի, նախաճաշեցի, ուզում էի բարձրանամ սենյակս, Սեմը բռնեց թևիցս։
- Գժվեցի՞ր։
- Արի հետս։
- Չեմ գալիս։
- Արի։Գնացինք իր սենյակը։
- Ի՞նչ։ Բոլորը իմ նկարներն են։ Բայց ինչի՞.։ Ինչի՞ են քո սենյակի պատերին իմ նկարները։
- Նիկա, կարող ա պատահի, որ դու ինձ եղբոր պես ես ընդունում։
- Հա։ Ես քեզ ընդհանրապես չեմ ընդունում։
- Թող խոսեմ։ Բայց Նիկա, ես էս տուն մտած առաջին օրվանից քեզ հավանել եմ ու տարիների ընթացքում այն սիրո ա վերածվել։
- Ի՞նչ ես խոսում։ Հեռու, բախտդ բերել ա պապան տանը չի։
- Լսի։ Ես քեզ սիրում եմ։ Արի ինձ ընդունի։ Իրար հետ կամուսնանանք։ Եթե պապան չընդունի, իրար հետ կփախչենք։
- Գժվե՞լ ես։ Հեռու։ Բաց թող ձեռքս։- Նիկա, ես քեզ սիրում եմ հասկացի։
- Բաց թող։ Բաց թող։ Ինձ մոտ չգաս։ Օգնեք։ Օգնեք։
- Քեզ ոչ մեկը չի օգնի։ Տանը մարդ չկա։
- Հեռու։Բախտս բերեց Միկան հայտնվեց։
- Ի՞նչ ես անում։
- Միկա, Միկա։
- Նիկա հանգստացի։
- Դու որտեղի՞ց հայտնվեցիր։
- Նիկա բարձրացի սենյակդ։
- Միկա, արի գնանք։ Գնանք այս տնից։
- Ա!!!! Ամեն ինչ փչացրիր։ Մի քիչ ուշ գայիր չէր լինի Միկա,- ասաց ու գոռալով տնից գնաց Սեմը։
- Նիկա, հանգիստ։
- Միկ, ինքը, ինքը մեզ խաբել ա։ Ինքն ինձ ասավ, որ սիրում ա ինձ։ Միկ.. Միկա... ինքը.. ինձ սիրել ա.. շուտ.. շուտվանից։
- Արի բարձրացի սենյակդ։Ես գնացի սենյակ, դռան մոտ խոսեցինք։
- Ես պապայիդ հետ կխոսեմ այս թեմայով։
- Ահա։ Բայց վաղն էլ անցնի հետո։
- Լավ։ Ես գնում եմ Նիկա։ Այս տոպրակն էլ ձեր դռան վրա էր կախած, վրան գրած Նիկային։ Վերցրու։ Գործ ունեմ։ Կզանգես կգամ եթե պետք լինի։
- Լավ։Տրամադրությունս գցած, բացեցի տոպրակը ։
- Դեյվ։ Ինչքա՜ն եմ զգում քո կարիքը։ Միայն թե կարողանայի քեզ տեսնել։ Գոնե այդքանից հետո կսփոփվեի։ Ոչ դասի եմ գնում, որ քեզ տեսնեմ, ոչ էլ երեխաների մոտ։ Ա՜խ, Դե՜յվ։ Ինչքան կարևոր դարձար ինձ համար։
Քանի որ չունեի ո′չ հեռախոս, ո′չ պլանշետ, ո′չ էլ համակարգիչ, ստիպված հեռուստացույցը միացրեցի, գցեցի լուրերը։ Նույնիսկ չէի էլ լսում։ Բայց մի բան ականջիս ընկավ։ Մարդասպանություն։ Սպանել են 34 ամյա Գ. Անանյանին, գլխի կրակոցով։ Նա տեղում մահացել է։ Կրակոցը եղել է երեկ, ժամը երեկոյան 6-ին, «Նաիրի» ռեստորանում։
- Ինչի՞ եք սպանում մարդկանց։ Թողայիր ապրեր էլի։ Հիմա նա ընտանիք, կին, երեխա ունի։ Ինչ լավ ա, որ երեկ Դեյվը գործ ուներ, թե չէ մենք էլ էինք ներկա լինելու այդ ամենին։ Վա՜յ, Նիկա։ Մի րոպե սուս մնա։ Քնի, վաղը ծնունդդ ա։
Երբ ուզում էի պառկեմ, պապան իր մոտ կանչեց։
- Հա պապ։
- Վաղը ծնունդդ ա։ Չեմ ուզում մի հիմարի պատճառով չնշել։ Վաղը քո բոլոր ընկերները գալու են ծննդիդ։ Քեզ նոռմալ կպահես։ Ցույց չտաս, որ թույլ չենք տալիս դուրս գալ տնից։
- Չեմ ուզում նման ծնունդ։ Ուրեմն Դեյվին էլ եմ կանչելու։
- Չէ։
- Բայց պապա, ինքն իրավունք ունի չէ, գա, ինձ շնորհավորի։
- Լավ։ Բայց մենակ կարող ա մնա 1 ժամ։
- Լավ, ես ավել չէի թողնի մնա, Ընկերուհիներիս կգժվեն։
- Պահ։ Գնա։ Սեմի համակարգչով հագուստ որոշի ու պատվիրեք։
- Չի լինի՞ ուրիշինով։
- Չէ։ Ի դեպ Սեմն ու՞ր ա։
- Տանը չի։
- Բա ու՞ր ա։ Ու՞ր ա գնացել։
- Ես ի՞նչ իմանամ։ Պապ, հագուստս էսա քո պլանշետով կպատվիրեմ։
- Լավ։ Գումարը տեղում։
- Եղավ։Պապայի պլանշետով ինձ համար հրեշտակի հագուստ պատվիրեցի, երբ ուզում էի տեղը դնեմ, ինչ-որ կասկածելի հաղորդագրություն եկավ։ Որտեղ պապային անգլերենով խնդրում էին իջեցնել գինը, քանի որ նրանք այդքան մեծ թվով գնելուց հետո, մեծ թվով գումար էին հատկացնելու գաղտնի երկրից դուրս բերելու համար։ Ինձ դա կասկածելի թվաց, բայց ես ուշադրություն չդարձրեցի։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...