- Սեմ, ինչի՞ կանգնեցիր։ Բա որ մեզ հասնե՞ն։
- Չեն հասնի։ Նիկա, կապիր աչքերդ։
- Ինչի՞։
- Վայ, կապի։- Սեմ, այնքան շնորհակալ եմ ես քեզ։ Չէի պատկերացնում, որ դու ինձ համար կհրաժարվես ամեն ինչից։
- Եղբայրը ամեն ինչի պատրաստ ա քրոջ համար։
- Ուրախ եմ շատ։
- Նիկա, կներես էլի, որ քեզ ուրիշ աչքով եմ նայել։
- Ամեն ինչ անցել ա։ Բա ի՞նչ աղջկա մասին էիր ասում։
- Հետո կիմանաս։
- Իսկ ինքը քեզ սիրու՞մ ա։
- Ինքը չգիտի զգացմունքներիս մասին։
- Հա։ Բա ու՞ր ենք գնում։
- Անակնկալ ա։
- Լավ։Մենք գնացինք, ինչ-որ տեղ ու աչքերս բացեցի։
- Սեմ, սա Դեյվի տունն ա։
- Հա!
- Ինչի՞ ենք այստեղ։
- Ուրա՞խ չես։
- Ուրախ եմ իհարկե։
- Դեյվ! Դեյվ!
- Նիկա, ի՞նչ ա պատահել, ինչի՞ ես այս վիճակում։
- Դեյվ։
- Դեյվ, ես ուզում եմ քեզ հետ ապրել, որ պապան ինձ փակել էր տանը, Սեմը դեմ էր դրան, ինձ վերցրեց, ամեն ինչ թողեց ու ինձ փախցրեց, բերեց քո տուն։
- Ապրես շատ։ Եկեք ներս։Գնացինք ներս, հանգստացանք։ Ես ու Դեյվը մի սենյակում էինք, Սեմը մյուս։
- Դեյվ, միշտ ի՞մ կողքին ես լինելու։
- Իհարկե։
- Դեյվ, ես քեզ շատ եմ սիրում։
- Գիտեմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։
- Նիկա, ես գործ ունեմ, գնամ բար, ու շուտ հետ կգամ։ Դու մնա Սեմի հետ ու լսի նրան։ Ամեն ինչի տեղը գիտես։
- Լավ, բայց շուտ կգաս։-----------------------------------------------------------
Դեյվի կողմից
Իմ փրկիչ-դժբախտացնողն եկավ բար։
- Ինչի՞ ես եկել։
- Որ քո հետ խոսեմ։
- Մենք խոսելու բան չունենք։
- Ունենք։
- Ո՞վ էր պատվիրել, որ սպանեի Նիկային։
- Չգիտեմ։
- Դե եթե չես ասում գնա այստեղից։
- Ես քեզ միշտ սովորեցրել եմ լինել սառնասիրտ, չսիրահարվես, իսկ դու։
- Դու ինձ դա սովորացրել ես, որ ես մնամ մարդասպան։
- Չէ, որ չկոտրվես, որ չկորցնես ամեն ինչ։ Մտածու՞մ ես, որ Նիկան իմանա քո մասին, կմնա կողքիդ։
- Հա։
- Չէ, չի մնա։ Քեզ կհանձնի ոստիկանությանը ու կվազի իր հանցագործ հոր մոտ, այն հոր, ով սպանել ա իր սեփական կնոջը, նրա ողջ ունեցվածքին տիրանալու համար։
- Ի՞նչ։
- Հա չգիտեիր։ Նա էր մեր մոտից մարդ վարձել, որ կնոջը սպանեին, ու հետո էլ ուրիշ մարդ ուղարկեց, որ մեր պատվերը կատարողին ազատվեն։
- Ի՞նչ։
- Ու դու մտածում ես, որ Նիկան կմնա քո մոտ։ Դու եթե հոր մասին մի ա ելորդ բառ ասես, նա քեզ կլքի։ Կլքի հավերժ։ Ես դա չեմ ուզում։ Քանի շուտ ա վերջ տուր ամեն ինչին։ Թե չէ, եթե նա իմանա, ուշ կլինի։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...