3 ամիս անց
- Նիկա, վեր կաց հատակից։ Նիկա։ Լսու՞մ ես ինձ։
- Սեմ, նա չի մահացել։
- Նիկա, ի՞նչ ես խոսում։
- Ես զգում եմ, որ նա ողջ ա։ Բայց ես ինքս Գիտեմ, որ դա ճիշտ չի։
- Նիկա, նա ողջ ա, նա ապրում ա քո սրտում, քո հիշողություններում։ Ու նրան դուր չէր գա, որ տեսներ քեզ այս վիճակում։ Արդեն երեք ամիս դու տնից դուրս չես գալիս։ Դուրս ես գալիս միայն բակ ու շուտ վերադառնում։ 3 ամիս ա ինչ դու սև ես հագնում։ Նիկա նոր կյանք սկսելու ժամանակ ա։
- Չէ, Սեմ։ Ես չեմ թողնի, որ ուրիշը դիպչի ինձ։
- Քույրս, ես էլ չեմ թողնի։ Չեմ թողնի դու ուրիշի հետ հանդիպես։ Բայց դուրս արի քաղաք, քայլիր։
- Այս երկրում ամեն մի անկյուն ինձ հիշեցնում ա Դեյվին, մեր սերը։ Իսկ սևը ես չեմ փոխի։
- Լավ, արի վեր կաց գետնից։
- Մի քանի րոպեից։
- Ուզու՞մ ես հարսիկդ քեզ այս վիճակում տեսնի։
- Հարսի՞կս։
- Հա։
- Ամուսնացե՞լ ես։
- Դե... և հա, և չէ։ Ձեր նման։
- Լավ դե, ես գնամ փոխվեմ, նրան կանչիր տուն։
- Նա այստեղ ա, քո հետևում։
- Բարև ձեզ։
- Բարև։
- Նիկա, ծանոթացիր, կինս ա Վիկան։ Վիկա քույրս ա Նիկան։
- Հաճելի ա։
- Ինձ էլ։
- Նիկա, կգաս ինձ տունը ցույց տաս։ Այն շատ գեղեցիկ ա։
- Իհարկե։ Շուտով դու էլ այս տանը բնակիչն ես լինելու։ Արի։6 ամիս անց
- Նիկա, պապան հետդ ուզում ա խոսի։
- Ալո։
- Ինչպե՞ս ես։
- Եթե դրա համար ես զանգել, կարիք չկա անհանգստանալու, եթե մեջը փող չկա։
- Նիկա, դու անտանելի ես դարձել։ Մոռացի Դեյվին, մոռացի։ Նա մահացել ա, մահացել։ Դու քո աչքով ես տեսել, որ նրան կրակել են սրտից։ Նա մահացել ա։ Ես նրա անձամբ եմ տեսել մահացած։
- Լռիր, լռիր։ Էլ չզանգես։-----------------------------------------------------------
Հեղինակի կողմից
Ու այսպես Նիկան իրեն կործանում էր։ Նա էլ չէր գնում, պարապում։ Ամեն օր փակվում էր իր սենյակում։ Շաբաթներով կարող էր դուրս չգալ այնտեղից։ Վերցնում էր Դեյվի նկարը, նայում, լաց լինում։ Ոչ ոք չէր կարողանում նրան ուշքի բերել։ Նա նիհարել էր, քանի որ նոռմալ հավ չէր ուտում։ Նա նստում էր հատակին ու սկսում լաց լինել։ Ու արդեն մեկ տարի։
-----------------------------------------------------------
1 տարի անց
Սեմի կողմից
- Նիկա, մենք դուրս ենք գալիս տնից, գալի՞ս ես։
- Չէ Սեմ։
- Արի իրար հետ դուրս գանք, նստեք ճոճանակին։ Բիլանին մաքուր օդ ա հարկավոր, երեխային նույնպես։
- Լավ, բայց շատ քիչ։
- Լավ։Դա պլանավորված էր։ Մենք տնից հանեցինք Նիկային։ Ես ձևացրեցի, թե գնում եմ քաղաքից դուրս, քանի որ Վիկան հղի էր։ Նրան Նիկան միայնակ չէր թողնի։ Ես ասել էի Վիկային, որ երբ ցանկանա Նիկան տուն գնա, ձևացնի, թե լավ չի զգում։ Մոտ մեկ ժամ էր արդեն անցել, երբ ես ներս մտա, ու ասացի.
- Վիկա, արի գնանք քաղաքից դուրս։
- Ինչի՞,- հարցրեց Նիկան։
- Կներես քույրս։ Վիկային հարկավոր ա մաքուր օդ։ Մի քանի օրով ենք գնում, եթե ուզում ես կարող ես դու էլ գաս։
- Չէ, դուք գնացեք։Ու մենք դուրս եկանք տնից։ Նիկային մենակ թողնելով տանը։ Բայց նա մենակ չէր։
Կներեք, որ այնքան կարճ եղավ։ Հաջորդ մասը կգցեմ և նա կլինի վերջինը։ Չենք մոռանում ★-ների մասին։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...