1 շաբաթ անց
- Նիկա, ամեն ի՞նչ վերցրել ես։
- Հա Դեյվ, ամեն ինչ պատրաստ ա։
- Մտքե՞րդ էլ ես վերցրել։
- Կիսատ։
- Դե բոլորը վերցրու։
- Նիկա, ի՞նչ ա քո հետ կատարվում։ Էլի գույնդ գցած ես։ Էլ չես գալիս գնանք պարապենք, կտրուկ գործողություններ չես անում, անելուց էլ վատ ես քեզ զգում։
- Դեյվ, աղջիկների հետ նման դեպքեր լինում են, երբ նրանք ամուսնանում են ու դե... դե ... դե հասկացար էլի։
- Հա լավ, ասենք թե հասկացա։ Բայց մեկ ա սա առաջինը չէր։
- Ու՜ֆ, մի խոսիր։ Գնացինք օդանավակայան։ Սեմը մեզ այնտեղ ա սպասելու, տոմսերի հետ միասին։Երբ մենք հասանք օդանավակայան, այնտեղ մարդ չկար։ Դա շատ տարօրինակ էր։ Ու այդ ժամանակ մի հատ սև մեքենա եկավ, կանգնեց ու զենքը Սեմի գլխին դուրս եկան մի քանի մարդիկ։ Ապա եկան ևս մի քանի մեքենաներ, ու բոլորի մեջից դուրս եկան թիկնապահներ, վերջապես, վերջին մեքենայից դուրս եկան Միկան ու Պապան։
- Ի՞նչ ա կատարվում։ Բաց թողեք Սեմին։
- Նիկա, կներեք, չեմ նկատել, որ ինձ հետևում են։
- Դա հիմա կարևոր չի։
- Պապ, թույլ տուր մենք գնանք։
- Չէ։
- Վերջին անգամ եմ ասում։
- Դու ինձ հետ կգաս, ու կդառնաս Միկայի կինը։
- Ես արդեն ամուսնացած եմ։ Ու ես Դեյվի կինն եմ։
- Բերեք Նիկային։
- Սպասեք։Դեյվը կամաց ինձ ասաց.
- Նիկա, մենք կարող ենք այսքանից հաղթել, բայց չեմ ուզում վտանգել քեզ, դու փախիր, երբ ասեմ։
- Չէ, Դեյվ, ես էլ կկռվեմ քեզ նման։
- Բայց Նիկա...
- Ոչ մի Նիկա։ Սկսեցինք։Մենք ուզում էինք կռվել։ Ես պատրաստվեցի ու երբ հարվածեցի ինձ վրա եկող երկու տղեյին, Սեմը գոռաց։
- Նիկա, քեզ չի կարելի։
Ես քարացած կանգնեցի։ Բոլորը հարձակվեցին մեզ վրա։ Դեյվը կռվում էր, իսկ իմ ձեռքերը բռնեցին ու տանում էին մեքենայի մոտ, երբ Դեյվը խփեց նրանց։ Սեմն էլ սկսվեց կռվել։ Սակայն շատ էին։ Միկան եկավ ձեռքերիցս քաշելով տանում էր, երբ Սեմը հարվածեց նրան, նա էլ զենքով հարվածեց Սեմին։ Սեմն ընկավ ցած։ Ես գնացի, որ օգնեմ Սեմին, Միկան ուժգնորեն քաշեց թևիցս այնպես, որ ես վայր ընկա գետնին։ Հարվածն ուժգին էր։ Ես ընկա փորիս վրա։
- Ա՜։
- Նիկա, Նիկա։Այնտեղ էլ կրակեցին Դեյվին։
- Ա՜։
Բոլորս գետնին էինք։ Չէի հասկանում ինչ ա կատարվում։ Միայն լսեցի, որ Միկան ասում ա, Սեմին հիվանդանոց տարեք, Դեյվին էլ գիտեք։ Ու Սեմը գոռաց։
- Նիկան, Նիկային հիվանդանոց տարեք։ Նա կորցնում ա երեխուն։ Նա հղի ա։
- Ի՞նչ, Նիկան հղի ա,- մի կերպ գոռաց Դեյվը։ Բայց խփեցին նրա գլխին ու տարան։
- Դեյվ, ա՜խ, ա՜խ, երեխես։ Փրկեք նրան։ Փրկեք։
ВЫ ЧИТАЕТЕ
Երանելիության գրկում
RomanceЖанр: детектив, боевик, Մարդասպանը պատվերներով սպանում է ցանկացածին։ Աղջիկը լինելով հարուստ, միշտ ստացել է այն ինչ ցանկացել է։ Աղջիկն ու տղան պատահականորեն հանդիպում են և տղան բարձրանում է աղջկա աչքում։ Բայց նրանց ամեն մի հանդիպումը մեծ խնդրով է ավ...