Մաս 1

469 22 7
                                    

"Կարծում եմ աղջիկն այնքան խելացի է, որ կարող ենք էլի ժամանակից շուտ բարձր դասարան փոխադրել"։

***

Այն աղջիկը որի մասին խոսում են, հաճախ էր լսում այս նույն բառերը։ Նա չափազանց խելացի է, ու արդեն սկսում է նեղվել դրանից, որովհետև դեռ չհարմարված, նորից տեղափոխվում է ավելի բարձր դասարան։ Բայց այստեղ սովորելն էլ արդեն չէր լինում։ Այն ամենն ինչ սովորում էին այդ դասարաններում, նա տարիներ առաջ արդեն կարդացել, սովորել էր, ու հիմա դասերն իր համար անիմաստ էին անցնում։ Նա կարող էր վեր կենալ ու ուսուցչի փոխարեն դաս տալ երեխաներին։ Դասընկերներն արդեն իրենից երեք տարով մեծ էին։ Մի խոսքով ժամանակը եկավ, ու նա դարձավ ավարտական դասարանի աշակերտուհի։ Տասնչորս տարեկանում լավագույն՝ կարմիր դիպլոմով, ու ոսկե մեդալով ավարտեց դպրոցն ու սկսվեց համալսարանական կյանքը։ Ամենափոքրն էր բոլոր ուսանողների միջից, բայց միևնույն ժամանակ ամենախելացին։ Աղջիկները հաճախ ծիծաղով էին նրան նայում։ Դե հա կարելի է հասկանալ։ Իրենք շպարված, մազերը հարդարած դասի էին գալիս, իսկ գիտունիկը դեռ երկու ուսանի պայուսակով էր դասի գալիս։ Տղաները նրան շատ էին նայում, բայց տարբեր աչքերով։ Ոմանք կարծում էին, որ նա երեխա է, ոմանք մտածում էին բռավո այս աղջկան, իսկ ոմանք մտածում էին հարմար թեկնածու է սիրահարվելու համար, խելացի, բարի, գեղեցիկ։ Նրա մեջ ամեն լավ բան կար, ու կապ չուներ տարիքը, միևնույն է ուղեղը հասուն մարդու ուղեղ էր։ Գուցե էստեղ սովորողներից էլ մեծի։ Դե խելացին մի կողմ, դա հաստատ էդպես էր։

***

Մի խոսքով։ Տասնչորս տարեկան Մենելը սկսեց դասի հաճախել։ Նույնիսկ դասախոսներն էին զարմանում նրա գիտելիքների վրա։ Ոմանք նույնիսկ մտածում էին, որ նա հիվանդ է, բայց նա ընդհամենը հիվանդ էր գրքերով, ուղղակի ուսման ծարավ մարդ։ Այսքանը։
Մաթեմատիկական հաշվարկները նա կատարում էր շատ արագ, ու առանց հաշվիչների։ Նույնիսկ ուսուցչից արագ էր հաշվում։ Պատմության դասին հաճախ ուսուցչին օգնում էր ինչ ինչ հարցերում։ Ուսուցիչն էլ իրեն ներսից ուտում էր դրա համար, որ աշակերտը կարող է ավելին իմանալ, քան ինքը։ Լեզուները նրա սիրելի կողմն էին։ Սիրում էր անընդհատ նոր լեզու սովորել։ Արդեն հինգ լեզու գիտեր, չհաշված, որ մի լեզվի էլ քիչ֊միչ էր տիրապետում։ Ժամանակի հարց էր։
Դասերի հետ մեկտեղ հասցնում էր նաև գիրք կարդալ։ Կարդացե՞լ եք <<Ռոդենի ձմեռը>> գիրքը։ Էնտեղ ասվում է "Մատներիցդ գրքի հոտ եմ առնում, ձեռքերդ չլվանաս"։ Ինձ թվում է տողերը հենց Մենելի համար էին։ Նրա մատներից միշտ գրքի հոտ էր գալիս։ Նրա մատներն անդադար թերթում էին գրքերը, հպվում էին դրանց էջերին, ու ամեն էջի հետ մի նոր բան սովորում։ Գրքերը հերթով պահարանից դուրս էին թռչում ու մի օր անց նորից պահարանում հայտնվում։ Երբեմն նույնիսկ մի ժամում կարող էր մի հաստափոր գիրք ավարտել։ Միտքն այնքան հզոր էր, որ գիտեր, թե հեղինակն ինչ կարող էր գրած լինել հաջորդ էջում։ Նույնիսկ հաճախ դեռ նոր սկսած վերջը գիտեր։

Մենելն ինքն էլ էր սիրում գրել։ Շատ։ Գրում էր ու հանգստանում։ Եթե չգրեր, գուցե ցնորվեր այդքան մտքերի ու գիտելիքի մեջ։ Նա գրում էր շատ ու շատ գրողներից էլ լավ, բայց երբեք ոչ ոքի ցույց չէր տալիս գրածները։
Վախենում էր...
Վախենում էր, որ էդպես էլ կյանքում ոչ ոք իրեն չի՛ հասկանա։ Ոչ ոք չի՛ կարողանա ըմբռնել նրա միտքն ու չի՛ հասկանա, թե ինչու է այս բառից հետո մյուսը գրել։ Գուցե նա շատ խառն էր գրում՝ այո՛, բայց հոյակապ...

Նա վախենում էր մարդկանցից։ Գիտեր, որ չար են, բայց հոգու խորքում հավատում էր, որ դեռ շանս կա փոխելու և փոխվելու։
Հաճախ ինքն իրեն էր մեղադրում նրա համար, ինչ կա, նրա համար, ինչ կատարվում էր շուրջը, նրա համար, ինչ կատարվում էր աշխարհում։
Բայց գիտե՞ք ամենից շատ ինչից էր վախենում։ Նա վախենում էր չհասցնել կարդալ այն բոլոր գրքերը, որոնք գրվել էին աշխարհի ամեն անկյունում։ Երազում էր կարդալ աշխարհի բոլոր գրքերը։ Հազարից ավել գիրք էր կարդացել, բայց չէր կշտացել նույնիսկ գեթ մի տոկոս։ Ինչքան կարդում էր էլի էր ուզում։ Երբեմն ինքն իրեն խղճում էր, էդպիսին լինելու համար։

Ընկերներ քիչ ուներ, չուներ...։ Չէր կարողանում մարդկանց հետ հետաքրքիր զրուցել, որովհետև միշտ մի բան պակասում էր իրեն։ Նա փնտրում էր ավելի խելացիների, քան ինքն էր, որ չձանձրանար անբովանդակալից զրույցներից ու դատարկ մարդկանցից։
Հասցնում էր ամեն ինչ։ Դասերը, գրքերը, գործերը, ամեն ամեն ինչ, ինչ հարկավոր էր հասցնել։ Ի՞նչն էր պակասում նրան երջանկության համար։ Երևի ոչինչ։ Երևի նա ամեն ինչ ուներ։ Դե նա ինքն էր ասում, որ ամեն ինչ ունի։ Հայր, մայր, մի փոքր քույր ու հսկա գրադարան։ Իր համար առաջնային երջանկությունը։

Չէր կապվում մարդկանց հետ, չէր վստահում նրանց։ Չէր նվիրվում, որ չկոտրեին։ Բոլոր հարաբերությունների ներսում ամուր պատ էր կառուցում, որ ո՛չ ինքն անցներ, ոչ էլ դիմացինը։
Սիրում էր ծաղիկներ աճեցնել, խնամել։ Հաճախ պարտեզում՝ ծաղիկների մեջ նստած էր կարդում։ Ասում էր ավելի հաճելի է այդպես կարդալը։ Սիրում էր շատ թեյ խմել, ատում էր սուրճը։ Ո՛չ, ոչ թե մտածում էր, որ դա "մեծական" ըմպելիք է, այլ ուղղակի թեյն ավելի հետաքրքիր էր գրքասերի համար։
Առավոտյան շուտ վեր էր կենում, պատրաստվում, մի բաժակ թեյ էր խմում, ու քայլում դեպի կանգառ, որտեղից էլ ավտոբուսով դասի էր գնում։ Ավտոբուսի մեջ, այդ շարժվող ու դխկդխկացող նստարանին անգամ, ձեռքերում գիրք էր փայփայում։
Երբ ասում էին Մենել, մարդկանց աչքի առաջ գիրքը ձեռքին աղջիկն էր երևում, ոմանց աչքին էլ միայն գիրքը։ Դե հա, ինչ արած...

***

Ինչպես ասացի տանն ապրում էին ինքը, ծնողներն ու քույրը։
Հայրը հասարակ արհեստավոր էր, մայրը հացթուխ, քույրն էլ դպրոցական։ Հետո ավելի մոտիկից կծանոթանանք։ Միայն ասեմ, որ շատ համեստ, սիրված ու հարգված ընտանիք էին։ Մի խոսքով։ Շատ երկար բարակ խոսեցի։ Հիմա ավելի լավ է մի քիչ պատմեմ, թե ինչպես են անցնում օրերը համալսարանում։

***

Լիքը տետրեր ու գրքեր, գրիչներ ու նման մանր մունր լիքը այլ բաներ ծանր պայուսակում լցրած, ուսերին առած կանգառ վազեց։ Կարծում էր, թե կուշանա, բայց ոչ։ Ուղղակի իրեն էր թվում։ Կանգառում հայտնվելուց հինգ րոպե անց ավտոբուսը եկավ ու Մենելը հասավ համալսարան...

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now