Ուիլյամի ծնունդն է այսօր։ Մենելը փաթեթավորել է նվերներն ու հիմա խոստացած տորթն է զարդարում։
"Երանի համեղ լինի",-մտածում է ինքն իրեն։***
Եվ ահա իրենց տաքսին կանգ առավ Ուիլյամենց տան դիմաց։ Մենելը գեղեցիկ հագնված, տորթը ձեռքին մտավ տուն։ Ուիլյամը անհանգիստ նրան էր սպասում։ Հայելու առաջ անընդհատ իրեն էր կարգի բերում։
Աստիճաններով իջավ ներքև, ու երբ տեսավ Մենելին, ժպիտ հայտվեց դեմքին։ Մենելը տորթը դրեց սեղանին, Ուիլյամը մոտեցավ, ու ամուր գրկեցին իրար, բոլորին մոռացած։
-Շնորհավոր ծնունդդ իմ ամենա՜։
-Շնորհակալ եմ իմ Մենել,-դեռ գրկած,-Շատ սիրուն ես,-փսփսաց ականջին։
-Քեզ համար է։***
Ուիլյամի հարազատները իրենց տանն էին հավաքված։ Ջերմ մթնոլորտ էր տիրում։ Տպավորություն էր, թե հազար տարի է ճանաչում են իրար։ Մենելի ընտանիքը այսպես ասած բարեկամացավ Ուիլյամի հարազատների հետ։ Ուիլյամի համար կարևոր էր, որ Մենելը ճանաչի իր բարեկամներին։ Նա ուզում էր, որ բոլորն իմանան, թե ով է Մենելը, թե որքան մտերիմ են նրանք, ու, թե որքան բախտավոր ու հպարտ է նա, որ իր կյանքում Մենել կա։ Ու դե իհարկե բոլորն անխտիր անկեղծ սիրեցին աղջկան։
-Դե մենք արդեն դուրս գանք։ Երիտասարդները մեզ են սպասում։
-Բարի ժամանց։
-Շնորհակալ ենք։
Ուիլը, Մենելը, Լիլին ու Կամելիան միասին գնացին ռեստորան, որտեղ հավաքվել էին մնացած հյուրերը։ Սուլոցներով, փուչիկներով ու գրկաբաց դիմավորեցին հոբելյարին։ Տեղավորվեցին սեղանի մոտ։ Հորեղբոր աղջիկն ու տղան լավն էին, բայց մի քիչ եսասերի տպավորություն թողեցին Մենելի վրա։
Աննկարագրելի հետաքրքիր անցավ ամեն ինչ։ Ուիլը իրեն երջանիկ էր զգում, բայց ասես տեղը չգտներ։
-Ուի՞լ,-Ուիլյամին մոտենալով ասաց Մենելը։
-Հա՞ Մեն։
-Երևում է, որ երջանիկ ես, բայց նաև երևում է, որ ինչ-որ բանից անհանգստացած ես։ Ի՞նչ է եղել։
-Արի գնանք Մեն։
-Ո՞ւր գնանք։
-Արի փախչենք։
-Գժվե՞լ ես,-ծիծաղելով ասաց աղջիկը։
-Լուրջ եմ ասում։
-Ուիլ ծնունդդ է, հյուրերդ էստեղ են։ Ուզում ես բոլորին թողնել ու գնա՞լ։
-Հա՛։ Մի՛ մտածիր Լիլիի համար։ Նա Կամելիայի հետ է։ Իրեն մենակ չի զգա։ Հետո հետ կգանք, ու ես ձեզ տուն կտանեմ։ Խնդրում եմ, ուզում եմ տարբերվի այս ծնունդս։
Ուիլյամի ձայնի մեջ վախ կար, ու նա արագ-արագ էր խոսում, ասես շտապում էր, ուշանում ինչ-որ տեղից, կամ հետևից ինչ-որ մեկն էր ընկել։
Մենելը զգում էր դա, բայց գիտակցում էր, որ Ուիլյամն ուղղակի անհանգիստ է նրա համար, որ ինքը կմերժի։ Երկար իրար էին նայում։ Մենելը չէր համարձակվում ոչինչ ասել։ Երկար ժամանակ նույնիսկ աչքերը չէր թարթում։ Ուղեղում հիմա պիտի մտքերի տեղատարափ լիներ, բայց նա ոչինչ չէր մտածում։ Ի վերջո թարթելով աչքերն ու վերադառնալով իրականություն՝ խոսեց.
-Երկար չենք կարող մնալ։
-Շնորհակալ եմ,-երջանիկ ասաց տղան, որի սիրտն անհանգստությունից ու երջանկությունից՝ փախչում էր տեղից։ Մնացածին զգուշացնելուց հետո, նստելով մեքենան՝ ճանապարհ ընկան։
-Ի՞նչ է փչել խելքիդ,-Մենելն ուշադիր Ուիլյամին էր նայում, ով կենտրոնացել էր ճանապարհին։
-Սպասիր կտեսնես։
-Սպասում եմ,-քիչ անց մեքենան կանգ առավ Ուիլյամենց հին տան առաջ,-Ինչո՞ւ ենք այստեղ եկել։
-Էստեղ խաղաղ է։
-Ուիլյամ այսօրը պիտի խաղաղ չանցնի։ Դու այսօր պիտի բարձր երաժշտության տակ ուրախ պարես։
-Չե՛մ ուզում։ Ես այսպես եմ ուզում նշել ծնունդս։
-Լավ, ինչպես ուզում ես։ Օրը քոնն է, որոշումները՝ նույնպես։
Մեքենայից իջան ու մտան տուն։ Քայլեցին դեպի հյուրասենյակ։ Ուիլյամը վառեց լույսը։
-Ի՞նչ է սա։
-Ընթրիք։ Ինձ ու քեզ համար։ Վաղուց էի մտածել, որ պիտի քեզ հետ նշեմ ծնունդս, դրա համար ինձ ու քեզ համար սեղան եմ պատրաստել։
-Սա ավելի շատ ռոմանտիկ ընթրիքի է նման Ուիլ։
-Դե չգիտեմ։ Սա եմ կարողացել անել,-Մենելն իրեն մի տեսակ էր զգում։ Ներսում տարօրինակ լարվածություն կար,-Դե լա՜վ, կանգնած մի մնա, նստի՛ր։
Մենելը նստեց Ուիլյամի կողքին։ Տղան գինի լցրեց բաժակների մեջ։
-Ես չեմ ուզում։
-Պարտադիր չէ, որ խմես, կարող ես հյութ խմել, սա ուղղակի նրա համար է, որ ինձ կենաց ասես։
-Արդեն որոշե՞լ ես։
-Չէի՞ր պատրաստվում։
-Ա՜յ,-ունքերը վեր բարձրացրած ասաց Մենելը։
-Դե՜, մի բան ասա։
-Ուիլ, չեմ կարծում, թե ինձնից լավ կենաց ասող դուրս կգա։
-Ի՞նչ ես ցանկանում ինձ, ինչ մտածում ես, դա էլ ասա։
-Դե՜։ Ուզում եմ շնորհավորել քո քսանմեկերորդ տարեդարձը։ Ուզում եմ երջանիկ լինես, առողջ, ավելի խելացի դառնաս, յուրահատուկ լինես։ Քեզ լիքը սեր եմ ցանկանում։ Սիրել...։
-Սիրել պետք չի՛։
-Ինչո՞ւ։
-Միայն ցավ է պատճառում։
-Սիրե՞լ ես։
-Ոչ։ Առաջ՝ ոչ։
-Հիմա՞։
-Ես ինքս էլ չեմ հասկանում։
-Ճանաչո՞ւմ եմ, մեր կուրսի՞ց է։
-Ըհն։ Մեր կուրսից է։
-Չե՞ս ասի ով է։
-Կլինի՞ չասեմ։
-Լավ։
-Նա հաստատ չի սպասում, նույնիսկ չի կասկածում։
-Կասկածում է...։
-Ի՞նչ գիտես։
-Այդպես եմ կարծում։
-Նա չի էլ կարծում, որ ես կարող եմ սիրել նրան։
-Նա հենց այդպես էլ կարծում է։
-Որտեղի՞ց գիտես։
-Թիթեռներն են ասել։
-Նրանք գիտե՞ն։
-Մի՛շտ։
-Ո՞ւ։
-Ու ես հիմար չեմ Ուիլյամ։
-Ի՞նչ։
-Ոչինչ։ Մոռացի՛ր։
Վեր կացավ, կանգնեց, որ գնա, բայց Ուիլյամն արագ բռնեց ձեռքը։
-Սպասի՛ր,-կանգնեց,-թիթեռներն էլ ի՞նչ են ասում։
-Դու իսկապե՞ս այսքան թուլամորթ ու վախկոտ ես,-ափսոսանք կար ձայնի մեջ։
-Ինչո՞ւ։
-Դու համարձակություն չունես ասել դա, ու սպասում ես, որ ես ի՛նքս ասեմ, իսկ դու ուղղակի հաստատես։
-Կարծես թե հա, ես իսկապես թուլամորթ եմ։
-Շնորհավորում եմ,-անտարբեր ասաց ու նորից շրջվեց, որ գնա։
-Մենե՛լ։ Ես կյանքում չէի պատկերացնի, որ դա իսկապես դժվար է ասելը։
-Հիմա պատկերացնո՞ւմ ես։
-Զգո՛ւմ եմ։
-Ես գնամ։ Դա հիմա ավելի լավ է Ուիլյամ։
-Մենել...։
-Մի՛ խոսիր։ Ուղղակի թող, որ գնամ։
-Եթե թողնեմ, հնարավոր է էլ չտեսնեմ քեզ։
-Հնարավո՞ր է,-քմծիծաղով։ Ուիլը դեռ չէր թողնում ձեռքը։ Նա մի փոքր ուժով ձեռքն ազատեց, նայեց տղայի աչքերին,-Չգա՛ս հետևիցս։ Թող հանգստանամ։ Հիմա քեզ տեսնել չեմ ուզում,-Շրջվեց ու արագ հեռացավ։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...