Մեկ ամիս անց...
Առանձնապես ոչինչ չի փոխվել, միայն Մենելն ու Ուիլյամն ավելի են մտերմացել։ Դեբոռան ու Մենելը շարունակում են շբվել, ու այդ շբումը շատ լավ է ազդում Դեբոռայի վրա, չնայած ինչպես Ուիլյամն էր ասում, Մենելը չի կարող փոխել նրա ներսինը։ Համեմատած ավելի լավն է դարձել, բայց եթե ոտքը տրորես, նորից առաջվանը կդառնա։ Բայց Մենելը չի վախենում դրանից, միևնույն է Դեբոռան իրեն չի՛ կարող ցավեցնել, որովհետև նա չի կապվել վերջինիս հետ։ Ինչևէ...***
Մենելն իր սենյակում փորձարկում էր անում։ Որոշել է ջրաներկերով նկար ստեղծել։ Առաջին անգամն է իր կյանքում, երբ նա ուզում է որևէ լուրջ բան նկարել։ Միայն նկարել է շատ շատ տարիներ առաջ, երբ դպրոցի տարրական դասարաններում էր սովորում։ Կարճ է տևել...
Կանգնել է մաքուր թղթի առաջ, ներկապնակը ձեռքին, իսկ մյուս ձեռքում վրձինն է պտտում։
"Անե՞մ, թե՞ կփչացնեմ",-ասաց ինքն իրեն, իսկ հետո ի վերջո որոշեց նկարել, ու վրձինը դեղնոտելով հպեց սպիտակ թղթին,-"Այս ի՞նչ եմ նկարում"։***
Ուիլը խոհանոցում հեռախոսով էր զբաղվում, իսկ մայրը գործերն էր անում։
-Ուիլ դասերդ լա՞վ են։
-Շատ։ Կարծում այս տարին, ինձ անսովոր գնահատականներով կավարտեմ։
-Նրա շնորհի՞վ։
-Ո՞ւմ,-հարցրեց, բայց հասկացավ մայրն ում մասին է խոսում, ու դեմքի սպասողական ժպիտից կռահեց, որ մայրն ամեն ինչ գլխի է ընկել,-Ի՞նչ ես ուզում իմանալ մամ։
-Ամեն ինչ։ Ես տեսնում եմ, որ շատ ես փոխվել։ Ինձ հետաքրքիր է ինչպիսի՞ն է նա, որ դու այս աստիճան փոխվել ես։
-Մինչև նա վա՞տն էի։
-Միշտ էլ լավն ես եղել, բայց ինքդ էլ պիտի ընդունես, որ ավելի հավասարակշռված, հասուն, ինչու ոչ նաև խելացի ես դարձել։ Բոլորիս հանդեպ ավելի ուշադիր ես, պատասխանատվություն ես զգում ամենի հանդեպ ինչ քեզ է վերաբերվում։
-Դուք իրո՞ք այդքան բան եք նկատում իմ մեջ։
-Եթե չնկատեի՝ չէի ասի։
-Մամ ավելի լավ է, որ այս ամենն ինձ չասես, որովհետև հնարավոր է բառերդ ավելի շատ ցավեցնում են, քան ուրախացնում։
-Բայց ինչո՞ւ որդիս, ինչո՞ւմն է բանը։
-Ցավն այն է մամ, որ եթե նա իմանա, որ ես սիրահարվել եմ, ամեն ինչ կվերջանա։
-Չեմ հասկանում։ Դուք ընկերություն չե՞ք անում։
-Դա այն ընկերությունը չէ, որը ակնկալում ես լսել, մենք ուղղակի՛ ընկերներ ենք։ Նա այնպիսի աղջիկ է մամ, որ երևի կյանքում մի անգամ է հանդիպում, այն էլ ամենաբախտավորներին։ Նա շատ շբվող չէ, որովհետև չի վստահում մարդկանց, բայց ես չափից դուրս հաջողակ եմ, որովհետև նա ինձ է ընտրել որպես ընկեր։ Նա հրեշտակի գեղեցկություն ունի, չափազանց անկեղծություն, արդարության զգացում, մի խոսքով ամեն դրական բան, որ անցնում է մտքովդ։
-Իսկ ինչո՞ւ ես մտածում, որ նրան դուր չես գալիս։
-Մամ հաստատ գիտեմ։ Նա շատ սառն է, ու հաստատ սիրահարվել չգիտի։ Եվ հետո...
-Հետո՞, ի՞նչ հետո։
-Նա տասնչորս տարեկան է։
-Ի՞նչ,-հազալով ասաց մայրը։
-Հա մամ, ճիշտ լսեցիր։
-Տասնչորս տարեկան ու համալսարանո՞ւմ։
-Պատկերացնո՞ւմ ես։ Ես էլ շատ զարմացա, երբ իմացա, չնայած որ մինչև ասելը արդեն ասել էի, որ այդքան կտամ։
-Բայց ինչպե՞ս է այդ տարիքում...
-Նա ուղղակի անհավատալի խելացի է։ Մամ մենք նոր ենք սկսում անցնել թեմաներ, որոնք նա շատ տարիներ առաջ արդեն սովորել է։ Ու այո դու ճիշտ ես, նա՛ է օգնում պարապել դասերս։
-Գիտեմ։ Հաճախ է պատահում, երբ տեսնում եմ ժամերով հեռախոսով ես խոսում, ու դասերի մասին։
-Հա։ Մամ նա 1000-ից ավել գիրք է կարդացել։ Չնայած կարծում եմ արդեն 2000-ի սահմանն է հատել։ Նա շատ է կարդում, բայց զարմանալի է, որ մնացած բոլոր սովորող մարդկանց պես չէ։ Նա շատ խելացի է, բայց նաև ապրող...Դե գիտես, մարդիկ ովքեր շատ են կարդում, մի քիչ ավելի տարբեր են բոլոր մարդկանցից, իսկ նա տարբեր է նաև ա՛յդ սովորողներից։ Նա տարբեր է աշխարհում բոլորից։ Նրա հետ կարելի է տարիներով խոսել ու չհոգնել։ Ես վախենում եմ մամ...
-Ինչի՞ց։
-Որ կսիրահարվեմ։
-Է՜խ տղաս, միայն թե իմանայիր...
-Ի՞նչ իմանայի մամ։
-Այն, որ դու արդեն սիրահարված ես։
-Ի՞նչ։
-Այո՜։ Վստահի՛ր խոսքերիս։ Ես քեզ տեսնելով, վստահ կարող եմ ասել, որ դու արդեն ինքդ քեզ կրակն ես գցել։
-Վե՞րջ հա, ես կործանվա՞ծ եմ։
-Ինձ թվում է նրա պատասխանից է կախված։ Բայց եթե անկեղծ լինեմ, ես շա՜տ երջանիկ կլինեմ, եթե դու հասնես նրան, որ հասնե՛ս նրան։
-Շատ լավ ստացվեց,-ծիծաղելով ասաց Ուիլյամը,-Բայց ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան կարծում ես։ Նրա հետ պետք է շատ զգույշ վարվել։ Հասկանո՞ւմ ես մամ, ինձ թվում է, որ մեր հարաբերությունները իմ ձեռքում հայտնված թափանցիկ ապակի է, ու մի սխալ, և ես այն անզգուշաբար ցած կգցեմ։ Կգցեմ ու կհասկանամ, որ անզոր եմ նորից միացնել դրա փշուր-փշուր եղած մասերը։
-Որդի՛ս, Ուիլ, հիմա ոչինչ մի ասա նրան։ Դեռ քիչ ժամանակ է, ինչ ճանաչում եք իրար։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Թող ժամանակն իր հունով ամեն ինչ տանի, ու դու էլ ավելի լավ կմտածես, թե ինչ ես զգում։
-Մամ ես կարծում եմ, որ սիրահարված չեմ, ուղղակի որպես ընկեր շատ եմ սիրում, բայց ախր ուրիշ ոչ մեկի չեմ ուզում նայել։ Ոչ մի աղջիկ ինձ համար այնքան լավը չէ, որքան նա։ Ու հենց դա՛ է ինձ վախեցնում...
-Մի բան հասկացիր, որ եթե ամեն ինչ ավելի խորանա, ու եթե անգամ դուք դառնաք ավելին, քան ընկերներ, ապա դու պիտի պատրաստ լինես սպասել նրան։ Եթե նա հիմա այդքան փոքրիկ է, ուրեմն դեռ շա՜տ պիտի մեծանա։ Դո՛ւ պիտի մեծացնես նրան։
-Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա՛ է ինձ մեծացնում։
-Վայ Ուիլ,-ծիծաղելով ասաց մայրը,-Դու իսկապես նրան շատ ես սիրում։ Չգիտեմ դա ինչ սեր է, ընկերակա՞ն, թե՞ ուրիշ, բայց ես ուրախ եմ, որ այդ հրեշտակը կա քո կյանքում։ Ես շատ եմ ուզում տեսնել նրան, ճանաչել։
-Հիմա չէ մամ։ Հաստատ ես չեմ կարող գնալ ու նրան ասել, որ ինձ հետ գա մեր տուն, ձեզ հետ ծանոթանալու համար։ Նա կամաչի, իսկ ես չեմ ուզում նրան վատ վիճակի մեջ դնել։
-Ամեն դեպքում, երբ զգաս, որ կարող ես բերել, առանց վարանելու արա դա։
-Լավ, ու շնորհակալ եմ մամ։
-Ինչի՞ համար։
-Լսելու, քո բարի խորհուրդներով կիսվելու ու աջակցելու համար։
-Իմ անառա՜կ որդի։
-Մամ, ինչո՞ւ իմ անունն այդպես էլ անառակ մնաց։
-Մեղավորը դո՛ւ ես։
-Ինչո՞ւ։
-Դե դու միշտ խելագար ես եղել, ու պապիկդ քեզ միշտ անառակ էր ասում։ Տարիների հետ դու ինքդ սկսեցիր քեզ անառակ ասել, ու դարձար մեր "անառակ որդին"։
-Եթե ծանոթանաք Մենելի հետ, չասեք այդ մասին։
Մայրը ծիծաղից թուլացավ որդու ասածի համար, իսկ հետո լրջացավ, ու մի բարի ժպիտով ասաց.
-Ուրեմն Մենել հա՞։
-Փաստորեն։
-Անունն էլ իր պես գեղեցիկ է։
-Բայց դու նրան չես տեսել։
-Ես վստահում եմ տղայիս ճաշակին։
-Ապրի մամաս,-ասաց, գրկեց մորն ու սենյակ բարձրացավ։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...